Տատրակներ
Տատրակներ | |
Դասակարգում | |
Ենթատիպ | Ողնաշարավորներ (Vertebrata) |
Դաս | Թռչուններ (Aves) |
Ենթադաս | Տիպիկ թռչուններ (Neognathae) |
Վերնակարգ | Columbimorphae |
Կարգ | Columbiformes |
Ընտանիք | Աղավնազգիներ (Columbidae) |
Ենթաընտանիք | Columbinae |
Ցեղ | Տատրակներ (Streptopelia) Bonaparte, 1855 |
Տատրակներ (լատին․՝ Streptopelia), աղավնանմանների կարգի, աղավնազգիների ընտանիքի թռչունների ցեղ։
Արտաքին կառուցվածք խմբագրել
Աղավնիներից տարբերվում են փոքր չափերով (14-30 սանտիմետր), մետաղական փայլի բացակայությամբ։ Գունավորումը գորշից վարդագույն է։ Վզի վրա ունեն «վզնոց» կամ մուգ բծեր։ Պոչը երկար է։ Սնվում են սերմերով։
Հայաստանում հանդիպում են սովորական (Streptopelia turtur) և փոքր (S․ senegalensis) տատրակները։
Սովորական տատրակները բնադրում են գլխավորապես լեռնատափաստանային շրջանների անտառներում։ Մեծ քանակությամբ հանդիպում են Սևանա լճի ավազանի անտառներում։ Չվում են սեպտեմբեր-հոկտեմբերին և վերադառնում ապրիլին։ Ինչպես և բոլոր աղավնիները, դնում են սովորաբար 2 ձու, թխսում 16-17 օր։ Տարեկան տալիս են 2-3 սերունդ։ Ձագերին կերակրում են աղավնակաթով։
Փոքր տատրակները Հայաստանում (Երևանում) առաջին անգամ նշվել են 1977 թվականին։ Ունեն համեմատաբար երկար պոչ, կարճ թևեր, խամրած կարմրաշիկավուն են։ Նստակյաց են։ Թխսում են 14-15 օր։ Տարեկան տալիս են 3 և ավելի սերունդ։
Վիքիցեղերն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Տատրակներ» հոդվածին։ |
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Տատրակներ» հոդվածին։ |
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 11, էջ 603)։ |