Տատյանա Ալեքսանդրովնա Մասլովա (ռուս.՝ Татьяна Александровна Маслова, օգոստոսի 25, 1913(1913-08-25), Սանկտ Պետերբուրգ, Ռուսական կայսրություն - հունիսի 13, 1966(1966-06-13), Ֆրանկֆուրտ, Դարմշտադտի վարչական շրջան, Հեսսեն, Գերմանիայի Ֆեդերատիվ Հանրապետություն), գեղեցկության մրցույթների ռուս մասնակից, Փարիզի «Միսս Ռուսաստան 1933» և «Միսս Եվրոպա 1933» մրցույթների հաղթող[1]։

Տատյանա Մասլովա
Դիմանկար
Ծնվել էօգոստոսի 25, 1913(1913-08-25)
ԾննդավայրՍանկտ Պետերբուրգ, Ռուսական կայսրություն
Մահացել էհունիսի 13, 1966(1966-06-13) (52 տարեկան)
Մահվան վայրՖրանկֆուրտ, Դարմշտադտի վարչական շրջան, Հեսսեն, Գերմանիայի Ֆեդերատիվ Հանրապետություն
 Tatyana Maslova Վիքիպահեստում

Կենսագրություն խմբագրել

Տատյանա Մասլովան ծնվել է Ռուսաստանի կայսերության Սևծովյան նավատորմի լեյտենանտ Ալեքսանդր Մասլովի ընտանիքում, որը 1917 թվականին գնդակահարվել է բոլշևիկների կողմից[2]։ Մասլովի մահից հետո նրա ընտանիքը փախել Է Ռուսաստանից և ապաստան գտել Վիլնոյում (Վիլնյուս)։ Այնտեզ Տատյանայի մայրն ամուսնացել է հեծելազորի լեհ սպայի հետ։

Տատյանան ավարտել է Հռոմեական կաթոլիկ գիմնազիան, տիրապետել է հինգ լեզվի, երգել է, նվագել դաշնամուր[3]։

Հորեղբոր շնորհիվ մասնակցել է «Միսս Ռուսաստան» մրցույթին, որն իր լուսանկարն ուղարկել է «Փարիզ»ում հրատարակվող Ռուսական La Russie Illustrée ամսագրին։ Տատյանա Մասլովան հաղթող է ճանաչվել մրցույթում և հնարավորություն ստացել մասնակցել «Միսս Եվրոպա» մրցույթին։

1933 թվականի մայիսի 27-ին Մադրիդում տեղի ունեցած «Միսս Եվրոպա» գեղեցկության մրցույթում նա զբաղեցրել է առաջին տեղը։

Մրցույթներից հետո Տատյանա Մասլովան մասնակցել է Վարշավայում նկարահանումների։ Այնուհետև գեղեցկուհին վերադարձել է Վիլնո և այնտեղ վարել համեստ կյանք։

Տատյանա Մասլովան սիրված է եղել Լեհաստանում (1922-1939 թվականներին Վիլնոն եղել է Լեհաստանի կազմում), կոմպոզիտոր Ա. Յաշինսկին նրա պատվին գրել է «Լացող սիրտ» տանգոն, որն առաջինը կատարել է լեհ դերասան և երգիչ Ադամ Աստոնը[4]։

Երկրորդ համաշխարհային պատերազմի սկսվելուց առաջ նա ամուսնացԵԼ Է Ռաֆայել Լոբանոսի հետ, որն իրենից քսան տարով մեծ է եղել։ Հարսանիքից անմիջապես հետո ամուսնական զույգը Վիլնոյից մեկնել է Գերմանիա։

Նրանք բնակություն են հաստատել Մայնի Ֆրանկֆուրտում, որտեղ Տատյանա Մասլովան մահացել է 1966 թվականի հունիսի 13-ին՝ 52 տարեկան հասակում[5]։

Գրականություն խմբագրել

«Miss Europa 1933» w warszawskim oddziale «I.K.C.» i «Światowida», (w:) «Ilustrowany Kuryer Codzienny», Rok XXVIII, nr 245, Kraków, 4 września 1933, s. 8. (польск.)

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Мисс Россия. Продолжение.
  2. «Татьяна Маслова (1914-?)». ogrik.ru. Վերցված է 2017-07-08-ին.(չաշխատող հղում)
  3. „Miss Europa 1933” w warszawskim oddziale „I.K.C.” i „Światowida”, (w:) „Ilustrowany Kuryer Codzienny”, Rok XXVIII, nr 245, Kraków, 4 września 1933, s. 8.
  4. «To płacze serce (Tatiana)». staremelodie.pl. Վերցված է 2017-07-08-ին.
  5. «Germany, Hesse, Frankfurt, Civil Registration, 1811-1814, 1833-1928». familysearch.org. Վերցված է 2017-07-08-ին.

Արտաքին հղումներ խմբագրել