Տատյանա Արնտգոլց

ռուս դերասանուհի

Տատյանա Ալբերտովնա Արնտգոլց (ռուս.՝ Татья́на Альбе́ртовна Арнтго́льц, մարտի 18, 1982(1982-03-18)[1][2], Կալինինգրադ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ), կինոյի և թատրոնի ռուս դերասանուհի։

Տատյանա Արնտգոլց
Ծնվել էմարտի 18, 1982(1982-03-18)[1][2] (42 տարեկան)
ԾննդավայրԿալինինգրադ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ
ԿրթությունՄ. Ս. Շչեպկինի անվան բարձրագույն թատերական ուսումնարան
Քաղաքացիություն Ռուսաստան
Մասնագիտությունդերասանուհի, թատրոնի դերասանուհի և կինոդերասանուհի
Ծնողներհայր՝ Ալբերտ Արնտգոլց
Ամուսին(ներ)Իվան Ժիդկով
IMDbID 1708631
tatyana-arntgolts.ru
Տատյանա Արնտգոլց՝ Վիքիպահեստ

Կենսագրություն խմբագրել

Տատյանա Արնտգոլցը ծնվել է 1982 թվականի մարտի 18-ին Կալինինգրադում, Կալինինգրադի մարզային դրամատիկական թատրոնի դերասանների՝ Ռուսաստանի Դաշնության վաստակավոր արտիստ Ալբերտ Արնտգոլցի ու դերասանուհի Վալենտինա Գալիչի ընտանիքում։ Տատյանա Արնտգոլցը սովորել է Կալինինգրադի № 49 լիցեյի թատերական դասարանում (Բորիս Բեյնենսոնի ղեկավարությամբ)։ Դրանից հետո նա իր երկվորյակ քրոջ՝ Օլգա Արնտգոլցի հետ ընդունվել է Մ. Ս. Շչեպկինի անվան բարձրագույն թատերական ուսումնարան, որն ավարտել է 2003 թվականին։

Տատյանա Արնտգոլցը մասնակցել է Ռուսաստանի Առաջին ալիքի «Սառցե դարաշրջան-2» հեռուստանախագծին Մաքսիմ Ստավիսկու հետ միասին, սակայն հղիության պատճառով չի կարողացել մասնակցել շոուի եզրափակչին. նրան փոխարինել է քույրը՝ Օլգա Արնտգոլցը։

Ընտանիք խմբագրել

2008 թվականի աշնանը Տատյանա Արնտգոլցն ամուսնացել է դերասան Իվան Ժիդկովի հետ[3]։ 2009 թվականի սեպտեմբերի 15-ին ծնվել է նրանց դուստրը՝ Մարիա Ժիդկովան[4]։ 2013 թվականի ամռանը նրանք բաժանվել են[5][6]։

Դերասանուհին հարաբերություններ է ունեցել նաև Գրիգորի Անտիպենկոյի հետ, սակայն հետագայում զույգը բաժանվել է։

Ֆիլմագրություն խմբագրել

Տարի Հայերեն անվանում Բնօրինակ անվանում Դեր
2001-2003 ս Հասարակ ճշմարտություններ Простые истины Կատյա Տրոֆիմովա
2001 ս Next Նատա
2003 ս Մոսկվա։ Կենտրոնական շրջան Москва. Центральный округ Նիյոլե
2003 ֆ Ցերեկային ներկայացուցիչ Дневной представитель Իվետա
2003 ֆ Հրաշքներ Ռեշետովում Чудеса в Решетове ջրահարս Ինկա
2003 ս Ինչո՞ւ է քեզ պետք ալիբի Зачем тебе алиби? Նատաշա
2003 ֆ Մեղրամիս Медовый месяц Ալյա
2003 ս Ծովային Աստղի ասպետներ Кавалеры «Морской Звезды» Օլգա
2004 ս Մոսկվա։ Կենտրոնական շրջան 2 Москва. Центральный округ 2 Նիյոլե
2004 ս Տեսիլք Наваждение Վերա
2004 ֆ Նոր տարին չեղյալ է հայտարարվում Новый год отменяется! Կատյա
2004 ֆ Տնակազմ Усадьба Սվետա
2005 ս Սիրո թալիսման Талисман любви Լիզա Կոլցովա
2005 ֆ Последний уик-энд Կատյա
2005 ֆ Ադամանդներ Ջուլետայի համար Бриллианты для Джульетты Լենա
2006 ֆ Дурдом Սվետլանա
2006 ս Հանճարի որս Охота на гения Անյա Գալկինա
2006 ս Փամփուշտների տարափի տակ Под ливнем пуль բուժքույր
2006 ֆ Бес в ребро, или Великолепная четвёрка Եկատերինա
2006 ֆ Դիմակայություն Противостояние բուժքույր Կատյա
2006 ֆ Լենինգրադցի Ленинградец Անյուտա
2006 ֆ Կակտուսն ու Ելենան Кактус и Елена Ելենա
2006 ս Այնուամենայնիվ ես սիրում եմ... И всё-таки я люблю… Վերա
2007 ֆ Глянец Օքսանա
2007 ֆ Կրակից ուժեղ (Երկուսն ու պատերազմը) Сильнее огня (Двое и Война) Մարինա Սամոյլովա
2008 ֆ Այդ երեկո հրեշտակները լալիս էին Этим вечером ангелы плакали Տանյա
2008 ս Ամուսնություն ըստ կտակի Брак по завещанию Ալեքսանդրա Կոզինցևա / Սանդրա Սեյմուր
2008 ֆ Դստրիկ Дочка Լերա Իվանովա
2009 ս Թաթիկներ Лапушки Նատաշա
2010 ֆ Խոտ ձյան տակ Трава под снегом Լեսյա
2011 ֆ Ֆուրցևա։ Լեգենդ Եկատերինայի մասին Фурцева. Легенда о Екатерине Եկատերինա Ֆուրցևան երիտասարդ տարիքում
2011 ս Ամուսնություն ըստ կտակի։ Սանդրայի վերադարձը Брак по завещанию. Возвращение Сандры Ալեքսանդրա Կոզինցևա / Սանդրա Սեյմուր
2011 ֆ Чистая проба Յուլյա
2012 ս Ծիծեռնակի բույն Ласточкино гнездо Իդա
2012 ս Վիկտորյա Виктория Վիկտորյա
2012 ս Դիպուկահարներ։ Սերը նշանառության տակ Снайперы: Любовь под прицелом Եկատերինա Ռոդիոնովա
2013 ս Սպարտակի երկրորդ ապստամբությունը Второе восстание Спартака Բեատա
2013 ս Ամուսնություն ըստ կտակի 3։ Պարեր ածուխների վրա Брак по завещанию 3. Танцы на углях Սանդրա Սեյմուր
2013 ս Գիշերային ծիծեռնակներ Ночные ласточки Եվգենյա Զվոնարյովա
2013 ֆ Թշնամու սիրտը Сердце врага Էլզա Վեսլինգ
2013 ս Ես թողնում եմ ձեզ սեր Я оставляю вам любовь Տատյանա
2014 ս Հրահրիչ Провокатор Ալինա Մարկինա
2014 ս Գայթակղություն Соблазн Վերա Մատվեևա
2014 ֆ Չեմպիոններ Чемпионы Ելենա Բերեժնայա
2014 ֆ Լուսանկարիչ Фотограф Նատաշա
2015 ս Պաշտամունք Культ Նադեժդա Լյուբավինա
2015 ս Անցյալը կարող է սպասել Прошлое умеет ждать Պոլինա Կիրսանովա
2015 ս 25-րդ ժամ 25-й час Աննա Գրոմովա

Դերեր թատրոնում խմբագրել

  • «Ծեր այծի խարդավանքները» (ռուս.՝ Шашни старого козла) – Սաշա
  • «Մի՛ արթնացրեք քնած շանը» – Բետի Ուայթհաուս
  • «Հին Արբատի հեքիաթները» – Վիկտոշա
  • «Հինգ երեկո» – Կատյա
  • «Երկուսը ճոճանակին» – Գիտել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 Internet Movie Database — 1990.
  2. 2,0 2,1 ČSFD (չեխերեն) — 2001.
  3. «Татьяна Арнтгольц» (ռուսերեն). www.vokrug.tv. Վերցված է 2014 թ․ հունվարի 14-ին.
  4. Ирина Монахова. (24.09.2009). «Татьяна Арнтгольц родила дочку» (ռուսերեն). Дни.Ру. Վերցված է 2014 թ․ հունվարի 14-ին.
  5. «Актриса Татьяна Арнтгольц развелась с мужем Иваном» (ռուսերեն). TCH.ua. 4 февраля 2014. Վերցված է 2014 թ․ փետրվարի 4-ին.
  6. «Татьяна Арнтгольц и Иван Жидков развелись» (ռուսերեն). Nashasvadba.ua. 4.02.2014. Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ մարտի 23-ին. Վերցված է 2014 թ․ փետրվարի 5-ին.

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Տատյանա Արնտգոլց» հոդվածին։