Տավոլարա (իտալ.՝ Tavolara), փոքր կղզի Սարդինիայի հյուսիսարևելյան ափին Իտալիա։ Կղզին կրաքարային լեռնազանգված է՝ 5 կմ երկարությամբ և 1 կմ լայնությամբ։ Ամենաբարձր կետը Մոնտե Կանոնն է, որը գտնվում է ծովի մակարդակից 565 մ բարձրության վրա։ Կղզու բոլոր ծայրերում կարելի է գտնել լողափեր, ինչպիսին են Սպալմատորե դի Ֆուորին՝ հյուսիս-արևելքում և Սպալմատորե դի Տերրան՝ հարավ-արևմուտքում։

Տավոլարա կղզի
Տեսակկղզի
Երկիր Իտալիա
Վարչատարածքային միավորՍասսարի
Մասն էQ15850188?
Երկարություն6 կմ
Լայնություն1 կմ
Մակերես6 կմ²
Բնակչություն20 մարդ
Քարտեզ
Քարտեզ

Ներկայումս տարածքը բնակեցված է մի քանի ընտանիքներով և ունի փոքր գերեզմանոց ու ամառային ռեստորան։ Կղզին մեծ մասսայականություն է վայելում սկուբա դայվինգի սիրահարների շրջանում։

Մերձակա մեծ քաղաքը Օլբիան է, իսկ Պորտո Սան Պաոլոն փոքր ձկնորսական գյուղ է։ Մոտակայքում են գտնվում նաև Մոլարա և Մոլարոտտո կղզիները։

Կղզու բնակչության մեծ մասը տեղափոխվեց այնտեղից 1962 թվականին, երբ ՆԱՏՕ-յի ռադիոգոնիոմետիկական կայանը կառուցվեց կղզու արևելյան ափին։ Կայանի անտենաները տեսանելի են կղզու տարբեր մասերից։ Ողջ կղզու կեսը զբաղեցնում էր զինվորական անձնակազմը։

Տավոլարան նաև գերերկար ալիքների «տունն» է, որոնք աշխատում են 20․27 և 20․76 հերցով, դրանք օգտագործվում են սուզանավերին հաղորդագրություններ ուղարկելու համար։

Կղզին և նրան հարակից ջրային պաշարները Տավոլարայի ու Կոդա Կավալոյ արգելոցի մասն են կազմում։ Այգում տեղադրված շրջակա միջավայրի պահպանության միջոցները սահմանափակում են զբոսաշրջության նպատակներով տարածքի օգտագործումը։

Կղզու ափին գտնվող ապառաժը նման է մարդու մարմնին և հայտնի է որպես «Քարե դարպաս»[1]։

Բուսական և կենդանական աշխարհ խմբագրել

Տավոլարայի և Սարդինիայի հյուսիսային մի շարք տարածքներում հանդիպող հազվագյուտ էնդեմիկ տեսակներից է տերեփուկը։ «Սարդինիայի բնական պատմությունը» գրքում Ֆրանցեսկո Սետին պատմում էր այստեղ բնակվող հսկայական առնետների մասին, բայց դրանք ամենայն հավանականությամբ սարդինյան կրծողներ են, որոնք նապաստականմանների տեսակ են և գտնվում են ոչնչացման եզրին[2]։ 18-րդ դարում Տավոլարայում կային նաև վայրի այծեր, որոնք ՆԱՏՕ-յի կայանի կառուցումից հետո տեղափոխվեցին Սարդինիա, և ներկայումս կղզում այլևս դրանցից չկան։ Վտանգված էր Միջերկրական ծովում բնակվող ծովարջերի կյանքը, որոնք այստեղ բնակվում էին մինչև 1960-ական թվականները։ Քանի որ կղզին ծովախեցգետինների արտադրությանը կենտրոն է, այստեղ ներկայումս այցելում են հազարավոր սուզորդներ, ովքեր գալիս են տեսնելու կորալներ, սպունգներ, ծովային ակտինիաներ, աֆալինաներ և նույնիսկ այնպիսի խեցիների տեսակներ, որոնք նախկինում օգտագործվել են «ծովային մետաքս»ի արտադրության մեջ՝ թագավորական հագուստի համար։

Պատկերասրահ խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. "Ripley's Believe It or Not," April 25, 1972
  2. Kurtén, Björn (1968) Pleistocene Mammals of Europe. Weidenfeld and Nicolson, London.

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Տավոլարա կղզի» հոդվածին։