Տասներկու աթոռ (ֆիլմ, 1933)

«Տասներկու աթոռ» (չեխ․՝ «Dvanáct křesel», լեհ.՝ «Dwanaście krzeseł»), չեխոսլովակիա-լեհական համատեղ գեղարվեստական ֆիլմ, որը նկարահանել են ռեժիսորներ Մարտին Ֆրիչը և Միխալ Վաշինսկին Իլյա Իլֆի և Եվգենի Պետրովի համանուն վեպի վրա 1933 թվականին։

Տասներկու աթոռ
ԵրկիրՉեխոսլովակիա
Լեհաստան[1]
Ժանրկինոկատակերգություն[2] և վեպի էկրանավորում
ՀիմքՏասներկու աթոռ
Թվականհոկտեմբերի 5, 1933[3] և սեպտեմբերի 22, 1933
Լեզուչեխերեն
ՌեժիսորՄիխալ Վաշինցկի[4] և Մարտին Ֆրիչ
Սցենարի հեղինակԿարել Լամաչ
ԴերակատարներՎլաստա Բուրիան, Ադոլֆ Դիշմա, Զուլա Պոգորժելսկայա, Զոֆիա Յրոշևսկայա, Վիկտոր Բեգանսկիյ, Վանդա Յարշևսկայա, Ժոզեֆ Կոնդրատ, Հելենա Զարեմբինա, Մարտին Ֆրիչ[1], Eugeniusz Koszutski?[1], Aniela Miszczykówna?[1] և Ստանիսլավ Բելսկիյ[1]
ՕպերատորAntoni Wawrzyniak?
ԵրաժշտությունՎլադիսլավ Դանիլովսկիյ
Տևողություն83 րոպե[5]
 The Twelve Chairs (1933 film) Վիքիպահեստում

Սյուժե խմբագրել

Վարշավայում մահացած մորաքույրը պրահացի վարսահարդար Ֆերդինանդ Շուպլատկոյին ժառանգություն է թողել դատարկ բնակարան և տասներկու հին աթոռ։ Իմանալով իր հարազատի միլիոնների կարողության մասին՝ դժբախտ վարսահարդարը մինչև վերջին կոպեկը ծախսում է ճանապարհի վրա։ Գոնե ինչ-որ գումար ստանալու հույսով նա աթոռները վաճառում է հնաոճ իրերի առևտրականին, իսկ գիշերը գտնում մի գրություն, որում գրված է աթոռներից մեկի երեսվածքի տակ թաքցված մոտ հարյուր հազար դոլարի մասին։

Առավոտյան հայտնի է դառնում, որ բոլոր աթոռներն առանձին-առանձին վաճառվել են տարբեր մարդկանց։ Պայմանավորված լինելով անհետացած գանձի համատեղ որոնման շուրջ՝ նորաթուխ ընկերները ճանապարհ են ընկնում։ Աթոռներից մեկը թյուրըմբռնման պատճառով հայտնվում են մանկատանը, և այնտեղ գտնվում է գումարը, որը հատկացվում է մանկատան սաներին՝ որպես անանուն բարեգործություն։

Դերերում խմբագրել

  • Վլաստա Բուրիան – Ֆերդինանդ Շուպլատկո
  • Ադոլֆ Դիմշա – Կամիլ Կլեպկա
  • Զուլյա Պոգորժելսկայա – հոգաբարձու
  • Զուլյա Պոգորժելսկայա – հոգաբարձու
  • Յուզեֆ Կոնդրատ – տաքսու վարորդ
  • Ստանիսլավ Բելսկի – Ռոզենման
  • Վիկտոր Բեգանսկի – պրոֆեսոր-սպիրիտուալիստ

Ազդեցություն խմբագրել

Քանի որ կինոգործիչները ֆիլմի գործողությունները տեղափոխել են Լեհաստան, նրանք ստիպված են եղել սյուժեի նոր հանգույց մշակել, որը հիմնված չէ հեղափոխության և սեփականության օտարման վրա։ Ֆիլմի սցենարիստների սյուժետային աշխատանքը հետագայում փոխառվել է «Տասներկու աթոռ» վեպի մի շարք այլ էկրանավորումների համար[6]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 ČSFD (չեխերեն) — 2001.
  2. http://www.imdb.com/title/tt0168720/
  3. Freebase տվյալների վերբեռնումGoogle.
  4. http://stopklatka.pl/film/dwanascie-krzesel
  5. Internet Movie Database — 1990.
  6. «Экранизация "12 стульев" в Третьем Рейхе».

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Տասներկու աթոռ (ֆիլմ, 1933)» հոդվածին։