Տասը մատով տպելու հմտություն

Առանց համակարգչի ստեղնաշարին նայելու՝ տպելու հմտություն է տասը մատների միջոցով։ Գոյություն ունի շուրջ 120 տարի։

Մատների դասավորությունը ստեղնաշարի վրա

Տասնյակ տարիներ առաջ (մինչև համակարգիչների հանդես գալը) այդ ունակությունը ձեռք էր բերվում գրամեքենաների միջոցով և կիրառվում էր սղագրությունում։ Տասը մատով տպելաձևի հեղինակ է համարվում սղագրող Ֆրանք Էդվարդ Մակգուրինը։

Ստեղներից երկուսը (արևելահայերենում «ֆ» և «յ», ռուսերենում "а" և "о", անգլերենում "f" և "j" ստեղները) փոքր խութեր ունեն՝ ցուցամատների միջոցով կողմնորոշվելու համար։ Այդ խութերը շոշափելուց հետո ձախ և աջ ցուցամատները կարող են տպել «ֆ» և «յ» տառերը։ Մնացած մատները համապատասխան դիրք են զբաղեցնում. ձախ միջնամատը՝ «դ», մատնեմատը՝ «ս», ճկույթը՝ «ա», աջ միջնամատը՝ «կ», մատնեմատը՝ «լ», ճկույթը՝ «;»։ Հեշտ հիշելու համար այդ ութ տառերից (ասդֆյկլ;) կազմվում է երկու «բառ»՝ «ասդֆ» (ձախ ձերքի համար) և «յկլ;» (անգլերենում "asdf" և "jkl;" ռուսերենում "фыва" և "олдж")։ Եվ այդպես շարունակ՝ մնացած ստեղների նկատմամբ։ Այսպիսով տպողը «տեսնում» է ստեղնաշարն իր հիշողության մեջ։

Տասը մատով տպելը ոչ միայն բոլոր մատներով, այլ նաև՝ արագ տպել է նշանակում։ Արագ տպելու մրցույթների հաղթողները տպում էին մինչև 900 տառ/րոպեում։

Մի շարք երկրներում արագ տպելու հմտությանը սովորեցնում են միջնակարգ դպրոցներում։

Արտաքին հղումներ խմբագրել