Տաջիկստանի օպերայի և բալետի թատրոն

Տաջիկստանի Սադրիդդին Այնիի անվան օպերայի և բալետի թատրոն, Տաջիկստանի առաջատար երաժշտական թատրոնն է։ Հիմնադրվել է 1936 թվականին, Դուշանբեում։ Անվանակոչվել է ի պատիվ տաջիկական գրականության հիմնադիր Սադրիդդին Այնիի։

Տաջիկստանի օպերայի և բալետի թատրոն
Տեսակօպերային թատրոն
Երկիր Տաջիկստան
Գտնվելու վայրըԴուշանբե
Հիմնադրման ամսաթիվ1940
Անվանված էԱյնի
Կայքoperabalet.tj
 Ayni Opera and Ballet Theatre, Dushanbe Վիքիպահեստում

Պատմություն խմբագրել

Թատրոնը հիմնադրվել է 1936 թվականին, որպես Տաջիկստանի երաժշտական թատրոն[1][2]։ Առաջին թատերախումբը կազմված էր երիտասարդ կատարողներից, որոնցից շատերը չունեին մասնագիտական կրթություն։ 1939 թվականի հոկտեմբերի 16-ին կայացել է տաջիկական առաջին` «Վոսեի ապստամբությունը» օպերայի առաջնախաղը։ Օպերայի կոմպոզիտորը Սերգեյ Բալասանյանն էր, լիբրետոն գրել էին Աբդուսալոմ Դեխոտին և Միրզո Տուրզուն-Զադեն, օպերայի համար արվեստագետներն արժանացել են Տաջիկստանի Սովետական Սոցիալիստական Հանրապետության կառավարության պարգևների, իսկ թատրոնը 1940 թվականին Գերագույն Խորհրդում ընդունված որոշմամբ վերանվանվել է` կոչվելով Օպերայի և բալետի պետական թատրոն[3]։ 1930-ական թվականների վերջին Դուշանբեի գլխավոր փողոցում սկսվել է թատրոնի նոր շենքի շինարարությունը, որը կառուցվում էր դասական ոճով` ազգային զարդանախշերի տարրերով[4]։ Ճարտարապետներն էին Ա. Յունգերը, Դ. Բիլիբինը, Վ. Գոլլին, Մ. Զախարովը[5][6]։ 1941 թվականի ապրիլին, Տաջիկական գրականության և արվեստի տասնօրյակի շրջանակներում թատրոնը «Վոսեի ապստամբությունը» ներկայացմամբ հանդես է եկել մոսկովյան հանդիսատեսի առաջ և արժանացել է բարձր գնահատականի[1]։ Դրանից բացի, մայրաքաղաքային հանդիսատեսը տեսել է ազգային երաժշտական ստեղծագործություններ. Սերգեյ Բալասանյանի և Շարիֆ Բոբոկալոնովի «Առևտրական Կովան» օպերան, Ալեքսանդր Լենկսու «Երկու վարդ» բալետը, Սերգեյ Բալասանյանի և Սամուիլ Ուրբախի «Լոլա» երաժշտական ներկայացումը[2]։ Թատրոնի աշխատակազմն իր կատարած աշխատանքի համար պարգևատրվել է ԽՍՀՄ բարձրագույն` Լենինի շքանշանով[2]։ Թատրոնն իր գործունեությունը չի դադարեցրել նաև Հայրենական մեծ պատերազմի ժամանակ` 1941-1945 թվականներին բեմադրելով մի քանի երաժշտական ներկայացումներ, այդ թվում և` «Տահիր և Զուխրա» ներկայացումը։ 1944 թվականին թատրոնն սկսում է բեմադրել ռուս, արևմտաեվրոպական և խորհրդային դասականների ստեղծագործություններ. «Եվգենի Օնեգին», «Կարմեն», «Ռիգոլետո», «Կետո և Կոտէ» օպերաները, «Կարապի լիճ», «Դոն Կիխոտ», «Բախչիսարյան շատրվան», «Մոխրոտիկը», «Ամպրոպի կածանով» բալետները, «Գնչուական բարոն», «Չղջիկ», «Սիլվիա», «Մարիցա», «Սևաստոպոլյան վալս» օպերետները։ 1947 թվականին բալետի խումբը բեմադրում է Սերգեյ Բալասանյանի «Լեյլի և Մեջուն» բալետը, որը 1949 թվականին ստացել է Ստալինյան մրցանակ։ Հետագա տարիներին թատերախումբը համալրվում է պրոֆեսիոնալ կատարողներով, ովքեր ավարտել էին Մոսկովյան և Տաշքենդի կոնսերվատորիաները և Լենինգրադի խորեոգրաֆիայի ուսումնարանը[1][2]։ 1954 թվականին թատրոնը կոչվում է տաջիկ գրող Սադրիդդին Այնիի անունով[3]։ 1957 թվականին թատրոնը մասնակցում է Տաջիկական գրականության և արվեստի երկրորդ տասնօրյակին, որի շրջանակներում ցուցադրում է Մոսկվայի կոնսերվատորիայի շրջանավարտ Շարոֆիդին Սայֆիդինովի «Պուլատ և Գուլրու» օպերան։ 1960 թվականին կայացել է Զիյադուլլո Շահիդի «Կոմդե և Մադան» օպերայի առաջնախաղը, որի մեջ մշակված էին տաջիկական ազգային երաժշտության տարրեր։ Այդ ստեղծագործությունը մինչև այսօր թատրոնի խաղացանկում է[1][7]։ 1971 թվականին թատրոնին տրվում է ակադեմիական կարգավիճակ։ Այդ տարիներին թատրոնը ներկայացնում է ժամանակակակից և հեղափոխական թեմաներ, հայտնվում են Յակուբ Սաբզանովի «Վերադարձ» (1967) օպերան, Յուրի Տեր-Օսիպովի «Հայրենիքի զավակը» (1967) բալետը, Սաիդ Խարաևի հերոսական օպերաները, Դամիր Դուստմուհամեդովի «Ժողովրդից անիծվածը» (1973) և «Ազգի զինվորները» (1984) օպերաները[1][2]։ Միևնույն ժամանակ, բեմադրվում են ներկայացումներ երեխաների համար. Յուրի Տեր-Օսիպովի «Մանչուկը և Կառլսոնը» բալետը (1977)[2], Ֆատոխ Օդինի «Ծուռ ոտքերով այծիկը» օպերան, Դամիր Դուստմուհամեդովի «Նապաստակի տնակը» օպերան, Տոլիբ Շահիդիի «Կախարդական խնձորները», «Գեղեցկուհին և հրեշը» օպերաները, Ամիրբեկ Մուսաևի «Անտառային հեքիաթ» օպերան[1]։ Թատրոնի զարգացմանը տարբեր տարիներին աջակցել են[8].

  • դիրիժորներ - Է. Դ. Հայրապետյանց, Դ. Է. Դալգատ, Լ. Գ. Կաուֆման, Լ. Յա. Լևին,
  • ռեժիսորներ - Ա. Ն. Բակալեյնիկով, Ռ. Ա. Կորոխ, Ա. Ա. Մակարովսկի, Բ. Մ. Մարտով, Շ. Նիզոմով, Վ. Յա. Ռեյնբախ, Ս. Սաիդմուրադով,
  • բալետմաստերներ - Գ. Վալամատ-զադե, Կ. Յա. Գոլեյզովսկի, Ա. Ի. Պրոցենկո, Լ. Ա. Սերեբրովսկայա,
  • նկարիչներ - Զ. Սաբիրով, Ռ. Սաֆարով, Վ. Ս. Սուսլով, Վ. Ի. Ֆուֆիգին, Ե. Գ. Չեմոդուրով։

Տաջիկստանի անկախացումից հետո թատրոնը շարունակում է զարգացնել ազգային մշակույթը` անդրադառնալով Տաջիկստանի պատմության ավելի ուշ շրջաններին։ 1999 թվականին կայացել է Տոլիբ Շահիդիի «Ամիր Իսմոիլ» պատմական դրամայի առաջնախաղը` ըստ Նուր Տաբարովի և Նիզոմ Կոմիսի լիբրետոյի և նվիրվել է Սամանիների պետության 1100-ամյակին[1]։

Ներկայացումներ խմբագրել

Ազգային օպերաներ խմբագրել

  • «Վոսեի ապստամբություն» (1939)
  • «Առևտրական Կովան» (1941)
  • «Տահիր և Զուխրա» (1944)
  • «Հարսնացուն» (1946)
  • «Բախտիոր և Նիսո» (1954)
  • «Պուլատ և Գուլրու» (1957)
  • «Կոմդե և Մադան» (1960)
  • «Հայտնի փեսացուն» (1961)
  • «Վերադարձ» (1967)
  • «Շերակ» («Լեգենդ Շերակի մասին») (1970)
  • «Ժողովրդից անիծվածը» (1973)
  • «Այնի» (1978)
  • «Ստրուկներ» (1981)
  • «Ազգի զինվորները» (1984)
  • «Ոսկե գյուղ»
  • «Կրակի պահապանը»
  • «Ռոստամ և Զոհրաբ
  • «Ամիր Իսմոիլ» (1999)

Ազգայի բալետներ խմբագրել

  • «Երկու վարդ» («Երկու ծաղիկ») (1941)
  • «Լեյլի և Մեջուն» (1947)
  • «Դիլբար» (1954)
  • «Երկնագույն գորգ» (1958)
  • «Լեռնային լեգենդ» (1964)
  • «Հայրենիքի զավակը» (1967)
  • «Սեր և սուր» (1972)
  • «Վաշխառուի մահը» (1978)
  • «Սրտի հիշողություն»
  • «Յուսուֆ և Զուլեյհա»

Այլ ստեղծագործություններ խմբագրել

  • «Լոլա» (երաժշտական ներկայացում, 1941)
  • «Հեռուների կանչը» (օրատորիա)

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 1,6 «О Театре». Արխիվացված է = Таджикский государственный академический театр оперы и балета имени Садриддин Айни օրիգինալից 2016 թ․ դեկտեմբերի 11-ին. Վերցված է 2015 թ․ նոյեմբերի 19-ին. {{cite web}}: Check |url= value (օգնություն)
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 2,5 Таджикский театр оперы и балета(ռուս.) // Музыкальная энциклопедия. — 1973—1982.
  3. 3,0 3,1 «Таджикскому театру оперы и балета исполняется 70 лет». Avesta.Tj. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ նոյեմբերի 19-ին. Վերցված է 2015 թ․ նոյեմբերի 19-ին.
  4. «Таджикский Академический Театр оперы и балета им. Садриддина Айни». www.rutraveller.ru. Վերցված է 2015 թ․ նոյեմբերի 19-ին.
  5. «Душанбе: Питерская архитектура Востока». Ivashenko.Today. 2015 թ․ փետրվարի 7. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ փետրվարի 29-ին. Վերցված է 2017 թ․ մայիսի 22-ին.
  6. «Душанбе: история в фотографиях - Подарок Сталина. Часть I | Новости Таджикистана ASIA-Plus». Վերցված է 2017 թ․ մայիսի 22-ին.(չաշխատող հղում)
  7. «Репертуар Таджикского государственного академического театра оперы и балета имени Садриддин Айни». Таджикский государственный академический театра оперы и балета имени Садриддин Айни. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ սեպտեմբերի 4-ին. Վերցված է 2015 թ․ նոյեմբերի 19-ին.
  8. «ТАДЖИКСКИЙ ТЕАТР ОПЕРЫ И БАЛЕТА в музыкальной энциклопедии». www.music-dic.ru. Վերցված է 2017 թ․ մայիսի 22-ին.
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Տաջիկստանի օպերայի և բալետի թատրոն» հոդվածին։