Տամաշ Մանդելենյի (հունգ.՝ Tamás Mendelényi, մայիսի 2, 1936(1936-05-02), Բուդապեշտ, Հունգարիայի Թագավորություն - սեպտեմբերի 6, 1999(1999-09-06), Várgesztes, Tatabánya District, Կոմարոմ-Էստերգոմ, Հունգարիա[1]), հունգարացի սուսերամարտիկ, 1960 թվականի Օլիմպիական չեմպիոն թիմային մրցապայքարում։

Տամաշ Մանդելենյի
Անձնական տեղեկություն
Սեռ՝արական
Մասնագիտացում՝սուսերամարտիկ
Երկիր՝ Հունգարիա
Ծննդյան ամսաթիվ՝մայիսի 2, 1936(1936-05-02)
Ծննդավայր՝Բուդապեշտ, Հունգարիայի Թագավորություն
Մահվան ամսաթիվ՝սեպտեմբերի 6, 1999(1999-09-06) (63 տարեկան)
Մահվան վայր՝Várgesztes, Tatabánya District, Կոմարոմ-Էստերգոմ, Հունգարիա
184 սանտիմետր
Քաշ՝78 կիլոգրամ

Կենսագրություն խմբագրել

Տամաշ Մանդելենյին հանդես է եկել Բուդապեշտի «Վաշաշ», «Գոնվեդ» և Բուդապեշտի ԲՎՍԿ ակումբներում։ 1956 թվականին նա նվաճել է աշխարհի պատանեկան չեմպիոնի տիտղոսը, մեկ տարի անց հաղթել է մեծահասակների հավաքականների աշխարհի առաջնությունը։ Ընդհանուր հաշվով նվաճել է 8 մեդալ, որոնցից երկուսը՝ ոսկե (երկուսն էլ թիմային մրցապայքարում), անհատական մրցապայքարում նրա լավագույն արդյունքը եղել է 1959 թվականին Բուդապեշտում Աշխարհի առաջնությունում 2-րդ տեղը։ 1960 թվականին նա դարձել է թիմային մրցապայքարում օլիմպիական չեմպիոն, հանդես է եկել մինչև 1964 թվականը։ Մանդելենյին իր մարզական գործունեությունից հետո զբաղվել է մարզչական գործունեությամբ և բարձրագույն կրթություն ստացել ֆիզիկական դաստիարակության բնագավառում, ինչպես նաև ստացել է վիրաբույժի դիպլոմ։ Նրա գլխավորությամբ Հունգարիան նվաճել է մի շարք մեդալներ Եվրոպայի և աշխարհի առաջնություններում, ինչպես նաև Օլիմպիադաներում. նրա աշակերտներն են եղել Ֆերենց Համանգը (1980 թվականի բրոնզե մեդալակիր), Աթիլա Կովեչը (աշխարհի երկակի չեմպիոն), Տամաշ Կովաչը (1968 և 1972 թվականների Օլիմպիական խաղերի երկակի բրոնզե մեդալակիր) և շատ ուրիշներ։ 1979 թվականին Մանդելենյին ընտանիքով տեղափոխվել է Անգլիա, որտեղ աշխատել է մարզիչ, ինչի պատճառով կառավարությունը նրան զրկել է բոլոր մրցանակներից։ 1993 թվականին նա կարող էր վերադառնալ հայրենիք, ռեաբիլիտացիայի է ենթարկվել (մեղադրանքները հանվել են) մահից միայն 10 տարի անց։

Նվաճումներ խմբագրել

  • Օլիմպիական խաղերի չեմպիոն՝ 1960 (թիմային մրցապայքար)[2],
  • Աշխարհի չեմպիոն՝ 1957, 1958 (թիմային մրցապայքար)[3],
  • Աշխարհի առաջնության արծաթե մեդալակիր՝ 1959 (թիմային և անհատական մրցապայքար), 1962 (թիմային մրցապայքար),
  • Աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր՝ 1957 (անհատական մրցապայքար), 1961, 1963 (թիմային մրցապայքար)։

Գրականություն խմբագրել

  • Havas László: A magyar sport aranykönyve – Budapest, 1982 – ISBN 9632535723
  • Révai új lexikona XIV. (Mah–Nel). Főszerk. Kollega Tarsoly István. Szekszárd: Babits. 2004. ISBN 963-955-616-5
  • Bocsák Miklós: Hogyan élnek olimpiai bajnokaink (166-an szerte a világban) – St. plusz kft., 1998 – (ISBN szám nélkül)
  • Lukács László – Szepesi György: 112. A magyar olimpiai aranyérmek története – Budapest, 1980 – ISBN 9632535537

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «Արխիվացված պատճենը» (անգլերեն). Sports-Reference.com. Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ օգոստոսի 12-ին. Վերցված է 2018 թ․ ապրիլի 6-ին.
  2. «Tamás Mendelényi Olympic Results». sports-reference.com. Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ ապրիլի 17-ին. Վերցված է 2010 թ․ հոկտեմբերի 30-ին.
  3. www.sport-komplett.de