Տամաշ Ացե (հունգ.՝ Aczél Tamás, 16 դեկտեմբերի, 1921, Բուդապեշտ, Հունգարիա18 ապրիլի, 1994, Բոստոն, ԱՄՆ), հունգարացի գրող, լրագրող, տարագրության մեջ դասավանդել է հունգարական և անգլիական գրականություն։ Ստալինյան (1952) և Կոշութի (1949) մրցանակների դափնեկիր։

Տամաշ Ացել
հունգ.՝ Aczél Tamás
Ծնվել էդեկտեմբերի 16, 1921(1921-12-16)
ԾննդավայրԲուդապեշտ, Հունգարիայի Թագավորություն
Վախճանվել էապրիլի 18, 1994(1994-04-18) (72 տարեկան)
Վախճանի վայրԲոստոն, ԱՄՆ
Մասնագիտությունլրագրող և բանաստեղծ
Լեզուհունգարերեն
Քաղաքացիություն Հունգարիա,  ԱՄՆ և  ԽՍՀՄ
ԱշխատավայրՄասաչուսեթսի համալսարան Ամհերստում
Պարգևներ

Կենսագրություն խմբագրել

Տամաշ Ացելը ծնվել է 1921 թվականի դեկտեմբերի 16-ին Հունգարիայի մայրաքաղաք Բուդապեշտում։ 1939 թվականին ավարտել է միջնակարգ դպրոցը, ապա կրթությունը շարունակել է Իտալիայում (1939-1941)։ Հայրենիք վերադառնալուց հետո ուսանել է Պետեր Պազմանիի կաթոլիկական համալսարանում, որտեղ սովորել է հունգարերեն և անգլերեն։ 19 տարեկանից մասնակցել է բանվորական շարժմանը։ Անդամակցել է Հունգարիայի Կոմունիստական կուսակցությանը։ 1945 թվականին, աշխատելով գյուղում, մասնակցել է հողային ռեֆորմի իրականացմանը։ 1950-1953 թվականներին եղել է մշակութային քաղաքականության հարցերին նվիրված «Աստղ» (Csillag) ամսագրի գլխավոր խմբագիր։ 1953-1956 թվականներին եղել է Հունգարացի գրողների միության քարտուղար։ 1956 թվականի վերջին, երբ պարտվում է Հունգարական հեղափոխությունը, որում ակտիվ մասնակցություն էր ունեցել[1][2], տեղափոխվում է Մեծ Բրիտանիա, իսկ 1966 թվականին տեղափոխվում է ԱՄՆ։ Արտասահմանում եղել է հունգարերենով հրատարակվող մի շարք պարբերականների խմբագիր։ 1957-1961 թվականներին համագործակցել է Բրյուսելի Իմրե Նադյայի անվան սոցիալ-քաղաքական հետազոտությունների ինստիտուտի հետ։ 1966 թվականից մինչև իր մահը դասավանդել է Մասաչուսեթսի համալսարանում, եղել է ՊԵՆ-ակումբի փոխնախագահ։

Տամաշ Ացելն ամուսնացած էր օլիմպիական չեմպիոն, ատլետ Օլգա Դյարմատիի հետ։ Նրանք ունեցել են երկու երեխա[3]։

Տամաշ Ացելը մահացել է 1994 թվականի ապրիլի 18-ին Բոստոնում։

Երկեր խմբագրել

  • «Աչալրջություն և հավատարմություն», բանաստեղծությունների ժողովածու
  • A szabadság árnyékában («Ազատության հովանու ներքո», վեպ, 1948)
  • Vihar és napsütés («Փոթորիկ և արև», վեպ, 1949)
  • A szellemi ellenállás története a vasfüggöny mögött («Ինտելեկտուալ ընդդիմության պատմությունը Երկաթե վարագույրի հետևում», էսսե, 1959)
  • Tisztító vihar («Մաքրող փոթորիկ», Տիբոր Մերաիի հետ համատեղ)
  • A vadászat («Որսորդություն», 1991)

Մրցանակներ խմբագրել

  • Ստալինյան երրորդ աստիճանի մրցանակ (1952) – «Ազատության հովանու ներքո» (1948) վեպի համար
  • Լայոշ Կոշութի մրցանակ (1948) – «Աչալրջություն և հավատարմություն» բանաստեղծությունների ժողովածուի համար

Ծանոթագրություններ խմբագրել

  1. ВОЕННАЯ ЛИТЕРАТУРА -[ Проза ]- Авдеенко А.O. Черные колокола
  2. Книги про авиацию — amyat.narod.ru
  3. «Tamás Aczél Biography» (Hungarian). Névpont. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 4-ին. Վերցված է 2014 թ․ սեպտեմբերի 24-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)

Գրականություն խմբագրել

  • Ki kicsoda a magyar irodalomban? (Ով ով է հունգարական գրականության մեջ). — Budapest: Tárogató Könyvek, 2000. ISBN 963-86071-0-6