Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Տամա (այլ կիրառումներ)

Տամա, սեղանի հայկական ժողովրդական խաղ։ Հայտնի են․ «տամա», «գիլու (գայլի) տամա», «ռեզ» (շարք) և այլ տարբերակներ։ Ամենատարածվածը սովորական Տամա է, որ խաղում են երկու մարդ երկգույն, 64 վանդականոց տախտակի վրա, 16-ական «քարով»։ Վանդակները համարակալվում են վարից՝ վեր, ձախից՝ աջ։ Առաջին քայլի իրավունք տրվում է վիճակահանությամբ, ապա՝ խաղում են հերթով։ «Քարը» շարժվում է ազատ վանդակներով, մեկ քայլ առաջ կամ կողմ։ Բոլոր խաղաքարերը, մինչև «տամա» դառնալը (վերջին վանդակաշարին հասնելուց հետո, երբ «քարը» կարող է շարժվել տախտակի ցանկացած ուղղությամբ և հեռավորությամբ), հավասարարժեք են։ Մրցակցի «քարը» կարելի է վերցնել ցանկացած ուղղությամբ, Տամա։ Դասավորությունը խաղասկզբին եթե այն անպաշտպան է թիկունքից կամ կողքից։ Թույլատրվում է միաժամանակ վերցնել հնարավոր թվով «քար», եթե նրանք դասավորված են մեկընդմեջ և անպաշտպան են։ Մեկից ավելի «քար» վերցնելիս հարձակվողը քայլում է բոլոր ուղղություններով (օրինակ, եթե առաջին «քարը» խոցվել է առաջընթացքով, երկրորդը կարելի է վերցնել աջ, երրորդը դեպի ետ և այլն)։ Մրցակցի «քարը» վերցնելը պարտադիր է, վերցնելու մի քանի տարբերակներից մեկի ընտրությունը խաղացողինն է առավելագույն թվով «քար» վերցնելու պայմանի կիրառմամբ։ Հաղթում է մրցակցի բոլոր «քարերը» վերցնող խաղացողը, ոչ-ոքի է արձանագրվում խաղատախտակին մեկական «քար» մնալու դեպքում։

Տամայի համար օգտագործվում են շախմատի տախտակներ


Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 11, էջ 554