Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Տաղաչափություն (այլ կիրառումներ)

Տաղաչափություն է կոչվում չափածո ստեղծագործության յուրահատկությունը, նրա կառուցման արվեստը, որով այն տարբերվում է սովորական արձակ խոսքից։ Չափածոյի հիմնական առանձնահատկությունը նրա ռիթմն է, որն առաջանում է խոսքի որոշ հավասար միավորների (ոտք, անդամ, բանատող) պարբերական, կանոնավոր կրկնության շնորհիվ։ Տաղաչափության սկզբունքները սերտորեն կապված և պայմանավորված են տվյալ ազգային լեզվի կառուցվածքի և արտասանության յուրահատկությամբ։ Այդ հիման վրա էլ առաջանում են ոտանավորի կառուցման տարբեր եղանակներ կամ տաղաչափական համակարգեր։ Տաղաչափությունը անվանում են նաև մետրիկա[1]։

Տես նաև խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Էդ. Ջրբաշյան, Հ. Մախչանյան, Գրականագիտական բառարան