Տահա Հուսեյն (Եգիպտոսի նոր գրական դպրոցի խոշորագույն դեմքը նոյեմբերի 14, 1889(1889-11-14)[1][2][3][…], Էլ Մինյա, Եգիպտոս[7] - հոկտեմբերի 28, 1973(1973-10-28)[4][1][2][…], Կահիրե, Եգիպտոս[4])՝ մանկուց կույր գրողը գիտելիքի հանդեպ մեծ տենչ ու կամք ունենալով ավարտեց մուսուլմանական բարձրագույն ուսումնական հաստատություն ալ-Ազհարը, Կահիրեի համալսարանը, Սորբոնի համասլարանը և դարձավ իր ժամանակի ամենակրթված մարդը։ Իր դոկտորական ատենախոսության մեջ, որ պաշտպանել է 1915 թվականին և որ նվիրված էր 11-րդ դարի արաբ պոետ-փիլիսոփա Աբու ալ-Ալա ալ-Մաարրիի ստեղծագործության վերլուծությանը, Տահա Հուսեյնը առաջին անգամ արաբական գրականագիտության մեջ փորձ է անում կիրառել քննադատական վերաբերմունքի գիտական մեթոդը աղբյուրների ուսումնասիրման գործում։ Ալ-Մաարրիի կենսագրությունից բացի նա դիտարկում է նաև սոցիալ-տնտեսական նախապայմանները հին պոետի ստեղծագործության համար։ Ընգծելով գրականության հին ժառանգության հանդեպ քննադատական վերաբերմունքի անհրաժեշտությունը՝ նա ուսումնասիրում է Ղուրանի լեզուն։

Տահա Հուսեյն
طه حسين
Ծնվել էնոյեմբերի 14, 1889(1889-11-14)[1][2][3][…]
ԾննդավայրԿահիրե,
Օսմանյան կայսրություն Օսմանյան կայսրություն
Վախճանվել էհոկտեմբերի 28, 1973(1973-10-28)[4][1][2][…] (83 տարեկան)
Վախճանի վայրԿահիրե,
Եգիպտոս Եգիպտոս
Մասնագիտությունարձակագիր
Ազգությունարաբ
Քաղաքացիություն Օսմանյան կայսրություն,  Եգիպտական սուլթանություն,  Եգիպտոսի թագավորություն,  Եգիպտոսի Հանրապետություն,  Արաբական Միացյալ Հանրապետություն և  Եգիպտոս
ԿրթությունՓարիզի արվեստների ֆակուլտետ, Մոնպելիեի համալսարան, Կահիրեի համալսարան և ալ-Ազհար համալսարան
Գիտական աստիճանփիլիսոփայության դոկտոր[5][6] (1918)
Ուշագրավ աշխատանքներ«Ալ-Այյամ»
ԱնդամակցությունԴամասկոսի արաբերենի ակադեմիա
ԱշխատավայրԿահիրեի համալսարան
Պարգևներ
ԱմուսինՍյուզան Թահա Հուսեյն
 Taha Hussein Վիքիպահեստում

Տահա Հուսեյնը՝ հասարակական-քաղաքական գործիչ խմբագրել

1920-ական թթ.-ին, երբ եգիպտական հասարակության մեջ ուժեղ էին առաջադիմական տենդենցները, Տահա Հուսեյնը դառնում է նոր գրականական դպրոցի առաջատար գործիչ։ Նրա հոդվածները ծանոթացնում էին եգիպտական հասարակությանը համաշխարհային գրականության ստեղծագործությունների և առաջատար քննադատական մտքի հետ։ Նրա գաղափարները, որ մեծապես ազդված էին Արևմուտքից, համարձակորեն ներդրվում էին իր կողմից արաբական գրականագիտության մեջ։ Սիդկի փաշայի ռեժիմը փորձեց խանգարել առաջադեմ գրողին։ 1932 թ. Տահա Հուսեյնը զրկվում է համալսարանական ամբիոնից, հայտարարվում է հերետիկոս, ով ձեռք է բարձրացրել «անձեռակերտ» Ղուրանի լեզվի վրա։ Սակայն իշխանափոխության հետ միասին 1930-ական թթ. վերջերից գրողի դիրքը երկրում կրկին վերականգնվեց։ Այս տարիներին Տահա Հուսեյնը համատեղում է լարված ստեղծագործական աշխատանքը կառավարության պատասխանատու պաշտոններում աշխատանքի հետ՝ դառնալով նույնիսկ Լուսավորության նախարար։

Գրողի ներդրումը եգիպտական գրական դպրոցի զարգացման գործում հսկայական է։ Նա մանրամասն ուսումնասիրել է արաբական մշակույթի նորացման ճանապարհը։ Արաբական գրականություն նոր գաղափարների ու ձևերի ներթափանցմանը խոչընդոտող հանգամանքների շարքին նա դասում էր ավանդույթների կայունությունը, թուրքական տիրապետությունը և իսլամի պահպանողականությոնը։ Հուսեյնը նաև ընդգծում էր, որ արաբների կույր նվիրվածությունը, հակվածությունը դասական արաբերենին մեծապես կասեցնում է ժամանակակից ազգային գրականության զարգացումը։

Նոր դպրոցի գործիչներից Տահա Հուսեյնը առաջիններից մեկը խոսեց Եգիպտոսի հատուկ դերի մասին արաբական աշխարհում։ Ըստ Հուսեյնի, Եգիպտոսը ընդունելով հունական մշակույթը և ոչ թե արևելյանը, հետ է մնում եվրոպականից միայն ժամանակով։ Նա գտնում էր, որ ժամանակակից Եգիպտոսը պետք է«հասնի Արևմուտքին» և միևնույն ժամանակ էլ ավելի «եգիպտականացվի», որպեսզի չկորցնի իր յուրօրինակությունը։ Եգիպտոսի արաբների պատմության մեջ նման դերի հատկացման Հուսեյնի գնահատականը կիսում էին Նոր դպրոցի բոլոր ներկայացուցիչները։

Ալ-Այյամ վեպը խմբագրել

1908-1915 թթ. Տահա Հուսեյնը հրապարակել է բանաստեղծություններ, քաղաքական լիրիկա, պատմվածքներ։ Արաբական երկրների գրական կյանքում կարևոր իրադարձություն դարձավ Տահա Հուսեյնի «Օրեր» (արաբերեն՝ الأيام) վեպի հրատարակումը (առաջին մասը 1929 թ., երկրորդը՝ 1939 թ.)։ Առաջին մասում պատմվում է կույր եգիպտացի տղայի մանկության մասին, իսկ երկրորդում՝ հեղինակի ալ-Ազհարում և Կահիրեի համալսարանում, ապացուցում է ինչպիսի մեծ հնարավորություններ և ընդունակություններ ունի մարդը շատ դժվարությունների հաղթահարման համար, նպատակաուղղված կենտրոնացնելով իր կամքը։

 

Այս ինքնակենսագրական ստեղծագործության մեջ նա պատմում է հասարակ աղքատ ընտանիքի կույր տղայի ճակատագրի մասին։ Չնայած կուրությանը, նա համառորեն սովորում է նախ հարազատ քաղաքում, հետո Կահիրեում։ Հերոսի կյանքը, նրա լավատեսությունը, կարծես մարմնավորում են իրենց մեջ իր հայրենիքի՝ Եգիպտոսի ճակատագիրը, դրա համար էլ լույս տեսնելու հենց առաջին իսկ օրերից վեպը մեծ հեղինակություն ձեռք բերեց։ Եգիպտական կյաքնի վառ պատկերների նկարագրության համոզիչությունը տրվում է ոչ միայն ազգային, երբեմն տարաշխարհիկ մանրամասների նկարագրությամբ, այլ նաև իրադարձություններին հասարակական նշանակության հատկացում։ Արվարձանային քաղաքը պատող կրքերը կարծես կանխատեսում են հսկայական սոցիալական ցնցումներ, որոնք կտիրեն ամբողջ երկիրը։ Վեպի գործողությունների ժամանակը 19-րդ դ. վերջն է և 20-րդ դ. սկիզբը՝ հին և նոր Եգիպտոսի սահմանգիծը, դարերով հաստատված հասկացությունների, գաղափարների բեկման շրջան։

Կույր տղային սովորելու են տալիս տեղի շեյխի մոտ։ Թվում է, թե դա լավագույնն է, ինչի մասին նա կարող էր երազել։ Սակայն, աստիճանաբար տղան ճանաչում է մուսուլմանական հասարակության կրոնական «սյուների» տգիտությունն ու մակաբուծությունը։ Այս ամենը հերոսի մոտ նախ հեգնանաք, իսկ այնուհետև զայրույթ է առաջացնում։ Բնութագրական է նրա հոգևոր հովվի կերպարը. «Կարճահասակ և գեր,կոպիտ և բարձր ձայնով, նա ողջ բերանը լցնում էր բառերով, երբ խոսում էր։ Եվ այդ բառերն ուղղվում էին քեզ գեր, ինչպես իրենց տերը և կոպպիտ,ինչպես իրենց տերը»։ Կահիրեում՝ ալ-Ազհարում, հերոսը կրկին հանդիպում է շեյխ-դասախոսների տգիտությանն ու կոպտությանը, որոնց համար իդեալ է հանդիսանում այն դասախոսը, որն Ալլահի բարեգթությամբ կարող է խոսել 2 ժամ և ոչ ոք ոչինչ չի հասկանա իր խոսքերից և ինքն էլ դրանցից ոչինչ չի հասկանա։ Վեպն ավարտվում է հերոսի ընդունմվելով Կահիրեի նոր բացված համալսարան՝ նոր Եգիպտոսի խորհրդանիշ։ Հերոսի հոգևոր աճը, նրա ձգտումը գիտելիքներին մարմնավորում են հեղինակի հավատը իր հայրենիքի լուսավոր ապագայի, արաբական մշակույթի առաջընթացի հանդեպ։

Վեպն առատ է կենցաղային նկարազարդումներվ, նրանում ցուցադրվում են նաև սոցիալական հակասությունները գավառային քաղաքի կյանքում, ուր արդեն սկսում էին ներթափանցել նոր գաղափարները՝ հետզհետե բարձրանալով պայքարի հին ավանդույթների դեմ։ Հեղինակը հերոսների արտաքին նկարագրության մեջ շատ հակիճ է, և հաճախ ընթերցողին դիմում է որպես իր զրուցակցի, որը բանավոր պատմվածքի տպավորություն է ստեղծում։ Վեպի գեղարվեստական ազդեցությունը մեծանում է հեղինակի կերպարների հոգեբանության մեջ խորանալու արդյունքում։ Հեղինակի կուրությունը, որ չէր խանգարել իրեն ստեղծել ստույգ սոցիալ-կենցաղային պատկերներ, կարծես հատուկ դրոշմ է դնում հերոսների հոգևոր ներաշխարհի նկարագրության վրա։ Շարադրանքն առանձնանում է անշտապ, էպիկական ոճը, յուրահատուկ կրկնությունները, լարվածության մթնոլորտի ճնշումները։ Հեղինակը հատուկ վարպետության է հասնում կերպարների ձայնի նկարագրության մեջ։ Տահա Հուսեյնը «Այամ» վեպում չի օգտագործում եգիպտական բարբառ, դրա համար էլ կերպարների խոսքային բնութագրման հնարավորությունները ինչ որ չափով սահմանափակված են։ Բայց, չնայած դրան, ստեղծագործական հմուտ մոտեցումը արաբական գրական ավանդույթի կերպարների համակարգին դարձնում են վեպի լեզուն հյութեղ և համոզիչ։

Այլ ստեղծագործություններ խմբագրել

1946 թ.-ին նա հրապարակեց ամսագիր՝ «Եգիպտական գրող» (արաբերեն՝ الكاتب المصري), որի էջերում 1946-47 թթ. հրապարակեց մի շարք հոդվածներ գյուղական, աղքատության և դժվարության մասին։ Դրանց սոցիալական արմատների մասին խոսում է այն փաստը, որ դրանց ողջ հրատարակությունը՝ «Հողի տառապյալները» բռնագրավվեցին։

 

1940-ական թթ. երկրորդ կեսին լույս տեսան հետևյալ գրքերը՝ «Շախրիզադայի երազներ»` սոցիալական ակնարկների ժողովածու, ակնարկներ և հոդվածներ ֆրանսիական հեղինակների ստեղծագործությունների գրական-քննադատական ուղղվածությամբ «Գլուխներ գրականության և քննադատության մասին», որոնք հետո կազմեցին «ألوان» ժողովածուն։ Տահա Հուսեյնի մյուս հայտնի գործերից են «في شعر الجاهلي», «Ամառը», «Թռչնի կանչը», «Դժբախտության ծառը», «Գրականագետը», «Կախարդված ամրոցը» գրականագիտական ակնարկների գիրքը, որ համատեղ ստեղծեցին Թաուֆիկ ալ-Հաքիմի հետ և այլն։

1950-ական թթ. առաջ եկան հակասություններ Հուսեյնի և երիտասարդ գրողների միջև, որոնք գրականություն էին եկել հեղափոխությունից հետո և առաջ էին քաշում «ժողովրդականության և իրականության» լոզունգներ՝ գնահատելով արվեստի գործերը միայն էսթետիկ տեսանկյունից։ Հուսեյնն իր տեսակետն արտահատեց «Վեճ և քննադատություն» գրքում՝ 1954 թ.:

1960 թ. Հուսեյնը հրատարակեց գրական և սոցիալ-քաղաքական հոդվածների մի շարք՝ միավորելով դրանք «Միջև միջև» (بين بين) ժողովածուի և «Մեր ժամանակակից գրականությունից» ժողովածուների մեջ։ Այդ ժամանակ լույս տեսավ նաև «Օրինական խոստում» պատվածքը իսլամի ծագման ժամանակաշրջանի մասին։ 1967 թ. Բեյրութում հրապարակվեց «Հիշողություններ» («مذكرات» ) երկը, որն ընդգրկում էր նրա կյանքի 1920-1922 թթ.:

Նրա շատ ստեղծագործություններ հրատարակվել և թարգմանվել են այլ լեզուների և էկրանավորվել։

Ծանոթագրություններ խմբագրել

Արտաքին հղումներ խմբագրել

Գրականություն խմբագրել

  • Борисов В.М. Современная египетская проза. М„ 1961.
  • Кирпиченко В.Н. Современная египетская проза. 60-70-е гг. М., 1986.
  • Крымский А.Е. История новой арабской литературы (XIX - начало XX века). М, 1971.
  • Сафронов В.В. Новая арабская литература. М., 1996.
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Տահա Հուսեյն» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 6, էջ 682