Տակաո Կոբայաշի (ճապ.՝ 小林 隆男, 1961 կամ 1960, Ashikaga, Տոտիգի (պրեֆեկտուրա), Ճապոնիա), ճապոնացի աստղագետ, աշխատել է Օիզումիի աստղադիտարանում։

Տակաո Կոբայաշի
小林 隆男
Ծնվել է1961 կամ 1960
Ashikaga, Տոտիգի (պրեֆեկտուրա), Ճապոնիա
Քաղաքացիություն Ճապոնիա
Մասնագիտությունաստղագետ
Հաստատություն(ներ)Օիզումիի աստղադիտարան
Գործունեության ոլորտաստղագիտություն

Աստերոիդների և գիսաստղերի հայտնաերող, հիմնականում աշխատում է իր կողմից հիմնված, մասնավոր Օիզումիի աստղադիտարանում։ Տակաո Կոբայաշին մտնում է ամենահաջողակ աստերոիդների հայտնաբերողների եռյակի մեջ. 1991-ից 2002 թվականները նրան հաջողվել է հայտնաբերել 2471 համարակալված աստերոիդ[1]։ Դրանց թվում կային 3 Ամուրի ընտանիքի աստերոիդներ ((7358) Օզե, (23714) 1998 EC3, (48603) 1995 BC2), ինչպես նաև 9 «տրոյացիներ»։

Հետաքրքիր է, որ նրա հայտնաբերած երկու աստերոիդները՝ (8883) Միյազակիհայաոն և (10160) Տոտորոն, անվանվել են «Իմ հարևան Տոտորոն» լիամետրաժ անիմե ֆիլմի հետ կապված անուններ. առաջինը անվանվել է ռեժիսորի անունով Հայաո Միյաձակի, իսկ երկրորդը անմիջականորեն գլխավոր կերպարի, անտառի պահապան, մեծ բրդոտ էակի, Տոտորոյի անունով։ Այս անունները արժանացել են Միջազգային աստղագիտական միության հավանությանը։

Բացի դրանից նա հայտնաբերել է կարճ պարներությամբ P/1997 B1 Կոբայաշի գիսաստղը։ Ընդ որում սկզբում այս մարմինը ընդունել էին որպես հասարակ աստերոիդ, միայն մի քանի օրերի դիտարկումների արդյունքում պարզվեց նրա գիսաստղի լինելու փաստը[2]։

Տակաո Կոբայասին հանդիսանում է Տոկիոյի տեխնոլոգիական ինստիտուտի պրոֆեսոր։ Բացի դա, Տակաո Կոբայասիի պատվին է անվանվել աշխատող համակարգիչը, որը հաշվարկում է գիսաստղերի ուղեծրերը և բացահայտում է փոքր մոլորակները։ Գիտնականը նաև Արևելյան աստղագիտական ասոցիացիայի հաշվողական բաժնի փոխտնօրենն է և այժմ զբաղվում է փոքր մոլորակների ճապոնացի սիրող-աստղագետների կողմից կատարվող համարյա բոլոր դիտարկումների հավաքագրմամբ և ստուգմամբ։

Նրա պատվին է անվանվել (3500) Կոբայաշի աստերոիդը։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «Փոքր մոլորակների հայտնաբերողներ». Փոքր մոլորակների կենտրոն. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ մարտի 14-ին. Վերցված է 2011 թ․ հունվարի 1-ին.
  2. «THE ASTRONOMER Electronic Circular No 1171». THE ASTRONOMER. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ օգոստոսի 28-ին. Վերցված է 2008 թ․ հուլիսի 25-ին.

Արտաքին հղումներ խմբագրել