Տալլինֆիլմ (էստ․՝ Tallinnfilm), գեղարվեստական ու վավերագրական ֆիլմերի կինոընկերություն, Էստոնիայի` մինչև օրս գործող ամենահին կինոստուդիան։

Տալլինֆիլմ
Տեսակբիզնես ձեռնարկություն և կինոստուդիա
Հիմնադրված է1931
ՎայրՏալլին, Էստոնիա
Երկիր Էստոնիա
Արդյունաբերությունկինոարդյունաբերություն
Կայքfilmi.ee(էստոներեն)(անգլ.)

Պատմություն խմբագրել

Էստոնիայի մշակույթի նախարարության կողմից 1931 թվականին հիմնադրվել է վավերագրական ու ժամանակագրական ֆիլմերի «Էստոնական մշակութային ֆիլմ» (էստ․՝ Eesti Kultuurfilm) կինոընկերությունը[1]։ Էստոնիայի՝ ԽՍՀՄ-ին միանալուց հետո՝ 1940 թվականին, կինոընկերությունը պետականացվում է և անվանվում Kinokroonika Eesti Stuudio (Էստոնիայի կինոխրոնիկայի ստուդիա)[2]։ Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին Էստոնիան նվաճած գերմանացիները կինոընկերությունն անվանում են Kinokroonika Tallinna Stuudio (Տալլինի կինոխրոնիկայի ստուդիա1947 թ. կինոընկերությունն ստացել է Tallinna Kinostuudio (Տալլինի կինոընկերություն) անվանումը, 1954 թ.` Kunstiliste ja Kroonikafilmide Tallinna Kinostuudio (Տալլինի խաղարկային ու ժամանակագրային ֆիլմերի ստուդիա) անվանումը։ 1963 թ. կինոընկերությունն ստանում է ներկայիս անվանումը` Տալլինֆիլմ[3]։

Տալլինֆիլմ կինոընկերությունը գեղարվեստական ֆիլմեր սկսել է նկարահանել 1954 թվականից։ Նկարահանվում են նաև մուլտիպլիկացիոն ու վավերագրական ֆիլմեր։

Տալլինֆիլմ կինոընկերության՝ Խորհրդային տարիներին նկարահանած ֆիլմերից ամենամեծ հաջողությանն արժանացել է Viimne reliikvia (Վերջին մասունքը) ֆիլմը, որ նկարահանվել է 1969 թվականին։ Ֆիլմը դիտել են շուրջ 44,9 միլիոն մարդ[4][5]։ Ֆիլմը ցուցադրվել է նաև արտասահմանյան երկրներում։ «Գարուն» (էստ․՝ Kevade, ռեժ. Արվո Կրուուսեմենտ, 1969) ֆիլմն Էստոնիայում դիտել է 558,000 մարդ (երկրի ընդհանուր բնակչությունը՝ 1.34 միլիոն)[6], ԽՍՀՄ-ում՝ 8,100,000 մարդ[7]։

Ֆիլմեր խմբագրել

  • 1947 «Elu tsitadellis»
  • 1951 «Լույս Կոորդիում»
  • 1955 «Անդրուսի երջանկությունը»
  • 1955 «Զբոսանավեր ծովում» (էստ. "Jahid merel")
  • 1959 «Չար շրջադարձեր»
  • 1959 «Հեծանիվ սանձողները»
  • 1959 «Ստորջրյա խութեր» (էստ. "Veealused karid")
  • 1965 «Նոր Անմաքուր դրոխքից»
  • 1965 «Նրանք տասնութն էին»
  • 1967 «Կեսօրյա լաստը»
  • 1967 «Ի՞նչ պատահեց Անդրես Լապետեուսի հետ»
  • 1968 «Զինվորական շինելներով մարդիկ»
  • 1968 «Խենթություն»
  • 1969 «Վերջին մասունքը»
  • 1969 «Գարուն»
  • 1969 «Գլադիատոր» (էստ. "Gladiaator")
  • 1971 «Գողացել են Ծեր Թոմասին»
  • 1973 «Ափ իջնել»
  • 1974 «Կարմիր ջութակ»
  • 1975 «Ինդռեկ»
  • 1975 «Ադամանդներ պրոլետարիատի բռնապետության համար»
  • 1976 «Ֆավորիտ»
  • 1976 «Ամառ»
  • 1978 «Մահվան գինը հարցրու մեռածներից»
  • 1979 Հյուրանոց «Զոհված լեռնագնացի մոտ» (էստ. ""Hukkunud Alpinisti" hotell")
  • 1979 «Բույնը քամու բերանին»
  • 1979 «Օդաչու Պիրկսի հարցումը»
  • 1980 «Անտառային մանուշակներ»
  • 1980 «31 բաժնի անկումը»
  • 1982 «Ինչ ցանես…»
  • 1983 «Արկածներ որոնողը»
  • 1983 «Արաբելան` ծովահենի դուստրը» (էստ. «Arabella, mereröövli tütar»)
  • 1984 «Ռեքվիեմ»
  • 1985 «Գայլերի օրենքի օրոք»
  • 1986 «Խաղեր դպրոցահասակ երեխաների համար»
  • 1987 «Հարյուր տարի անց` մայիսին»
  • 1987 «Օձերի հովտի անեծքը»
  • 1990 «Ռեգինա»
  • 1990 «Աշուն»

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Culture and Customs of the Baltic States
  2. Historical Dictionary of Russian and Soviet Cinema
  3. «The Estonian Film Archives». Արխիվացված է օրիգինալից 2002 թ․ մարտի 28-ին. Վերցված է 2021 թ․ մարտի 6-ին.
  4. Bridging the Cultural Divide By Sigrid Rieuwerts; p. 325
  5. Box office for Viimne reliikvia @ IMDB
  6. «2008 census». Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ նոյեմբերի 23-ին. Վերցված է 2013 թ․ դեկտեմբերի 26-ին.
  7. Kevade business @IMDB