Տալիթա Բեյթման

ամերիկացի դերասանուհի

Տալիթա Բեյթման (անգլ.՝ Talitha Bateman, սեպտեմբերի 4, 2001(2001-09-04)[1], Turlock, Ստանիսլաուս շրջան, Կալիֆոռնիա, ԱՄՆ), ամերիկացի պատանի դերասանուհի։

Տալիթա Բեյթման
անգլ.՝ Talitha Bateman
Ծնվել էսեպտեմբերի 4, 2001(2001-09-04)[1] (22 տարեկան)
ԾննդավայրTurlock, Ստանիսլաուս շրջան, Կալիֆոռնիա, ԱՄՆ
Քաղաքացիություն ԱՄՆ
Մասնագիտությունդերասանուհի, մոդել և կինոդերասանուհի

Անձնական կյանք խմբագրել

Բնակվում է Հարավային Կալիֆոռնիայում[2]։ 9 կրտսեր երեխաներից մեկն է և դերասան Գաբրիել Բեյթմանի քույրն է[2]։

Գործունեություն խմբագրել

2014 թվականին Բեյթմանը նշանակալի դեր է ունեցել գիտաֆանտաստիկ «Ռոյ» սարսափ ֆիլմում, որտեղ նկարահանվել են նաև Գաբրիել Բասոն, Քեթրին Փրեսքոթը և Ջեյքոբ Զահարը[3][4]։ Ֆիլմի պրեմիերան կայացել է 2014 թվականի սեպտեմբերի 19-ին «Fantastic Fest»-ում։

2015 թվականին Սքարլեթ Քինքեյդի դերում նկարահանվել է «The CW» հեռուստաընկերության «Հարավային նահանգից Զոյի Հարթը» կատակերգական դրամայում[5][6]։

Բեյթմանը Քլոյե Գրեյս Մորեցի և Նիք Ռոբինսոնի հետ խաղացել է «Հինգերորդ ալիքը» ֆիլմի գլխավոր դերում[6][7][8]։ Ռեժիսորը Ջեյ Բլեյքսոնն է։ Պրեմիերան կայացել է 2016 թվականի հունվարի 22-ին «Columbia Pictures»-ում[9]։

Միևնույն ժամանակ Քևին Սփեյսիի, Ռոբբի Ամելլի, Ջենիֆեր Գարների, Քրիստոֆեր Ուոքենի և Բարրի Զոնենֆելդի հետ նկարահանվել է «9 կյանք» ֆիլմում[5]։ Ֆիլմի ռեժիսորն է Բարրի Զոնենֆելդը և 2016 թվականի ապրիլի 29-ին տեսավարձույթով ցուցադրել է «EuropaCorp» ընկերությունը[10]։

Բեյթմանը խաղացել է նաև «So B. It» ֆիլմում, որը Սառա Վիքսի համանուն վեպի էկրանավորումն էր։ Ռեժիսորը Սթիվեն Ջիլենհալն է[7]։

«HBO» հեռուստացանցի «Mamma Dallas» կատակերգության մշտական դերակատարներից է, նկարահանվում է եղբոր՝ Գաբրիել Բեյթմանի և Ավգուստ Պրյուի հետ[8]։

2017 թվականին Ջենիսի դերով հանդես է եկել «Աննաբելլի անեծքը։ Չարի ծնունդը» ֆիլմում և խաղացել է «Գեոփոթորիկ» աղետ-ֆիլմ։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 MAK (польск.)
  2. 2,0 2,1 Rowland, Marijke (2016 թ․ փետրվարի 9). «Young Turlock actors make their mark on Hollywood». The Modesto Bee.
  3. «The Nerdist Presents 'The Hive' – Modern Horrors». modernhorrors.com. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ հունիսի 30-ին. Վերցված է 2015 թ․ օգոստոսի 10-ին.
  4. «The Hive Movie Trailer». teaser-trailer.com. Վերցված է 2015 թ․ օգոստոսի 10-ին.
  5. 5,0 5,1 Ford, Rebecca (2015 թ․ ապրիլի 27). «Comedy 'Nine Lives' Adds 'Hart of Dixie' Actress (Exclusive)». The Hollywood Reporter. Վերցված է 2015 թ․ օգոստոսի 10-ին.
  6. 6,0 6,1 Ford, Rebecca (2014 թ․ հոկտեմբերի 21). «'Sons of Anarchy's' Maggie Siff, 'Hart of Dixie' Actress Join 'The 5th Wave'». The Hollywood Reporter. Վերցված է 2015 թ․ օգոստոսի 10-ին.
  7. 7,0 7,1 McNary, Dave (2015 թ․ մայիսի 28). «Alfre Woodard, Talitha Bateman to Star in Drama 'So B. It' (EXThe 5th WaveCLUSIVE)». Variety. Վերցված է 2015 թ․ օգոստոսի 10-ին.
  8. 8,0 8,1 Petski, Denise (2015 թ․ մարտի 5). «Griffin Gluck Joins NBC's 'Cuckoo'; Mia Serafino In Suzanne Martin Pilot, 'Mama Dallas' Adds 2». Deadline.com. Վերցված է 2015 թ․ օգոստոսի 10-ին.
  9. «The 5th Wave on Twitter» – via Twitter.
  10. Vlessing, Etan (2015 թ․ մայիսի 8). «Kevin Spacey's High-Concept Comedy 'Nine Lives' Gets Release Date». The Hollywood Reporter. Վերցված է 2015 թ․ օգոստոսի 10-ին.
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Տալիթա Բեյթման» հոդվածին։