Տաթև Ամիրյան

հայ կոմպոզիտոր, դաշնակահար

Տաթև Ամիրյան (փետրվարի 4, 1983(1983-02-04)[1], Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ կոմպոզիտոր, դաշնակահար։ Հայաստանի կոմպոզիտորների միության անդամ է 2018 թվականից։

Տաթև Ամիրյան
Ծնվել էփետրվարի 4, 1983(1983-02-04)[1] (41 տարեկան)
Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
Երկիր ԽՍՀՄ,  Հայաստան և  ԱՄՆ
Մասնագիտությունկոմպոզիտոր և դաշնակահարուհի
ԿրթությունԵրևանի միջնակարգ մասնագիտական երաժշտական դպրոց Չայկովսկու անվան (2002), Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիա (2007) և Միսսուրիի Կանզաս Սիթիի համալսարան (2016)
ԱնդամակցությունՀայաստանի կոմպոզիտորների միություն
Կայքtatevamiryan.com

Կենսագրություն խմբագրել

Ծնվել է 1983 թվականի փետրվարի 4-ին, Երևանում։ 1999-2002 թվականներին սովորել է Չայկովսկու անվան երաժշտական դպրոցի երաժշտական տեսության և կոմպոզիցիայի դասարաններում (ղեկավար՝ Մելիք Մավիսակալյան), 2002-2007 թվականներին՝ Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի կոմպոզիցիայի (ղեկավար՝ Արամ Սաթյան և Աշոտ Զոհրաբյան) և երաժշտագիտության (ղեկավար՝ Զարուհի Տեր-Ղազարյան) բաժիններում, 2011-2016 թվականներին՝ ԱՄՆՄիսսուրիի համալսարանի Կանզաս քաղաքի Երաժշտության և Պարի կոնսերվատորիայի կոմպոզիցիայի բաժնի ասպիրանտուրայում (ղեկավար՝ Չեն Յի, Զոու Լոնգ, Ջեյմս Մոբբերլի), որտեղից ստացել Երաժշտական արվեստների դոկտորի աստիճան։ 2012-2014 թվականներին մասնակցել է ամերիկացի կոմպոզիտորներ Ջոն Կորիգլիանոյի, Ստեֆեն Հարտկեի և Սթիվեն Սթաքիի վարպետության դասընթացներին[2]։

Վոկալ, գործիքային, կամերային, խմբերգային և սիմֆոնիկ ստեղծագործությունների հեղինակ է[3][4][5]։

Նրա երաժշտությունը հնչել է Հայաստանում, Ռուսաստանում, Ուկրաինայում, Իսրայելում, ԱՄՆ-ի տարբեր նահանգներում, Լեհաստանում, Անգլիայում, Բելգիայում, Գերմանիայում, Իսպանիայում, Իտալիայում, Ֆրանսիայում, Հոլանդիայում և Ճապոնիայում համաշխարհային ճանաչված տարբեր կատարողների, այդ թվում՝ ամերիկյան Portland Youth Philharmonic նվագախմբի, Հայաստանի Պետական Կամերային նվագախմբի, German Chamber Philharmonic of Bremen նվագախմբի, ամերիկյան CMEA Central Coast Honors նվագախմբի, Carme Diem լարային կվարտետի, Juventas New Music Ensemble-ի, Playground Ensemble-ի, Կանզաս քաղաքի Metropolitan Choral երգչախմբի, գերմանական Oktoplus անսամբլի, ինչպես նաև դաշնակահարներ Հայկ Մելիքյանի, Ջեֆրի Ջակոբի և տերեմինահար Թորվալդ Ջորգենսենի կատարմամբ։ 2016-ին Հայաստանում լույս է տեսել նրա դաշնամուրային ստեղծագործությունների առաջին ձայնասկավառակը ՀՀ վաստակավոր արտիստ Հայկ Մելիքյանի կատարմամբ։

Մասնակցել է մի շարք հայտնի մրցույթների և փառատոների Հայաստանում, ԱՄՆ-ում և Եվրոպայում։ Արժանացել է Armenian Allied Arts ստեղծագործական մրցույթի 1-ին մրցանակին, Կանզաս քաղաքի կոնսերվատորիայի կամերային և Metropolitan Choral երգչախմբի խմբերգային ստեղծագործությունների մրցույթների 1-ին մրցանակներին և New Ariel Recordings դաշնամուրային ստեղծագործությունների միջազգային մրցույթի 2րդ մրցանակին։ Ինչպես նաև հաղթող է ճանաչվել ամերիկյան Crossing Borders Music, Juventas New Music անսամբլների և Abundant Silence երաժշտական հրատարակչության ստեղծագործական մրցույթներում։ 2020-ին ճանաչվել է RMN Classical դաշնամուրային ստեղծագործությունների և International Alliance for Women in Music միջազգային մրցույթների հաղթող։ Նա ստեղծագործությունների պատվերներ է ստացել մի շարք հեղինակավոր կազմակերպություններից, այդ թվում՝ Portland Youth Philharmonic նվագախմբի, Հյուսիս գերմանական ռադիոյի(NDR), Lilith անսամբլի(Ամստերդամ), Ամերիկյան Abundant Silence երաժշտական հրատարակչության, Access Contemporary Music կազմակերպության և New Ariel Recordings-ի կողմից։

Ստեղծագործական գործունեությանը զուգահեռ Ամիրյանը հանդես է գալիս նաև որպես դաշնակահար՝ կատարելով իր հեղինակային ստեղծագործությունները, դասական և ժամանակակից գործեր։ Նա համերգներով հանդես է եկել Հայաստանում, Անգլիայում, և ԱՄՆ-ի տարբեր նահանգներում։ Ինչպես նաև գիտական զեկույցներով և կատարումներով հանդես է եկել մի շարք հեղինակավոր միջազգային կոնֆերանսներում, այդ թվում՝ ԱՄՆ-ի Միսսուրիի համալսարանի Սենտ Լուիս քաղաքում անցկացված Women In The Arts միջազգային կոնֆերանսում, Լոնդոնի Դաշնամուրային Երաժշտության Միջազգային Սիմպոզիումում, Հարթֆորդի Կին Կոմպոզիտորների Փառատոնին, Հավայան Կղզիներում անցկացվող ամենամյա Արվեստների և Հումանիտար Գիտությունների Միջազգային կոնֆերանսում, ԱՄՆ-ի Քալիֆոռնիայի համալսարանում անցկացվող Hildegard Festival of Women in The Arts փառատոնին, և International Alliance for Women in Music միջազգային կոնֆերանսում։ Նա դասախոսություններով և կատարումներով հանդես է եկել նաև ԱՄՆ-ի Սան Հոզեի քաղաքի, Ֆլորիդա և Քաննեքտիկուտ նահանգների պետական համալսարաններում որպես հրավիրված արտիստ։

Մրցանակներ, կրթաթոշակներ խմբագրել

  • Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի Ղազարոս Սարյանի անվան կոմպոզիտորների մրցույթի 3-րդ մրցանակ, 2003
  • ԱՄՆ-ում անցկացվող Armenian Allied Arts 71-րդ ամենամյա ստեղծագործական մրցույթի 1-ին մրցանակ, 2011
  • ԱՄՆ-ի Միսսուրիի համալսարանի Կանզաս քաղաքի Երաժշտության և Պարի կոնսերվատորիայի կոմպոզիտորների կամերային ստեղծագործությունների մրցույթի 1-ին մրցանակ, 2012
  • ԱՄՆ-ի Միսսուրի նահանգի Կանզաս քաղաքի “Metropolitan Choral” երգչախմբի խմբերգային ստեղծագործությունների մրցույթի 1-ին մրցանակ, 2012
  • ԱՄՆ-ի Միսսուրիի համալսարանի Կանզաս քաղաքի Երաժշտության և Պարի կոնսերվատորիայի հատուկ կրթաթոշակներ, 2011, 2012, 2013, 2014
  • ԱՄՆ-ի Միսսուրիի համալսարանի Կանանց Խորհուրդի հատուկ կրթաթոշակներ, 2013, 2014
  • Հայկական Բարեգործական Ընդհանուր Միության հատուկ կրթաթոշակ, 2013, 2014
  • ԱՄՆ-ում անցկացվող New Ariel Recordings դաշնամուրային ստեղծագործությունների միջազգային մրցույթի 2-րդ մրցանակ, 2016
  • ԱՄՆ-ում անցկացվող Crossing Borders Music ստեղծագործական միջազգային մրցույթի հաղթող, 2018
  • ԱՄՆ-ում անցկացվող Abundant Silence ստեղծագործական միջազգային մրցույթի կամերային ժանրի անվանակարգի 1-ին մրցանակ, 2018
  • ԱՄՆ-ում անցկացվող Abundant Silence ստեղծագործական միջազգային մրցույթի մենանվագ գործիքային ժանրի անվանակարգի պատվավոր մրցանակ, 2018
  • ԱՄՆ-ում անցկացվող Juventas New Music Ensemble-ի ստեղծագործական միջազգային մրցույթի հաղթող, 2019
  • ԱՄՆ-ում անցկացվող IAWM International Alliance for Women in Music Call for Score ստեղծագործական միջազգային մրցույթում արժանացել է հաղթողի կոչման, 2020թ.
  • Լոնդոնում անցկացվող RMN Classical Call for Piano Works դաշնամուրային ստեղծագործությունների միջազգային մրցույթում արժանացել է հաղթողի կոչման, 2021թ.

Ստեղծագործություններ խմբագրել

  • Four Sketches սոլո դաշնամուրի համար, 2021
  • A Song of Ascents սոլո ջութակի համար, 2021
  • Շողեր ջան փողային նվագախմբի համար, 2020
  • Hiraeth սոլո դաշնամուրի համար, 2020
  • L’Espérance սոլո դաշնամուրի համար, 2019
  • Praise the Lord, սոպրանոյի և դաշնամուրի համար, 2019
  • Berkano սոլո դաշնամուրի համար, 2018
  • Moon Swing, մանկական լարային նվագախմբի համար, 2018
  • Old Chapel, ֆագոտի և դաշնամուրի համար, 2017
  • The Birth of the Eternal, լարային նվագախմբի, դաշնամուրի և հարվածայինների համար, 2016
  • Mariluna խաղալիք դաշնամուրի համար, 2016
  • The Smile of a Fallen Angel, տերեմինի և լարային կվարտետի համար (մշակում), 2016
  • Six Pictures, Վեց պատկեր, սոլո դաշնամուրի համար, 2015-2016
  • Tristesse, սոլո դաշնամուրի համար, 2015
  • Ցորյանի Ծովեր, սոպրանոյի, դուդուկի, թավջութակի և դաշնամուրի համար, 2014
  • The Smile of a Fallen Angel, տերեմինի և դաշնամուրի համար, 2014
  • Եվ մոռացված և անմոռաց հեքիաթներ, ռոմանս տենորի, բարիտոնի և դաշնամուրի համար, 2014
  • Tagh of Nairi, Տաղ Նաիրյան, կլարնետի և լարային կվարտետի համար, 2013
  • Ortus սոլո դաշնամուրի համար, 2013[6]
  • Երբ դու գնացիր, սոպրանոյի և դաշնամուրի համար, 2012
  • There is Another Sky, սոլո երգչախմբի համար, 2012
  • Echoes From Childhood, սոլո դաշնամուրի համար, 2012
  • Epitaph For a Dream սոպրանոյի, լարային կվարտետի և դաշնամուրի համար, 2012
  • Armenian Fantasy սոլո դաշնամուրի համար, 2012
  • Retro Non լարային կվարտետ, 2011
  • Waiting For The Dawn սոլո դաշնամուրի համար, 2011
  • Volo Domum ալտո սաքսոֆոնի համար, 2011
  • Lust Lullaby (Վերջին օրոր), սոպրանոյի և դաշնամուրի համար, 2010
  • Quasi Una Fantasia երկու կլարնետի և դաշնամուրի համար, 2010
  • Remembrance սոլո դաշնամուրի համար, 2010
  • Three Woman Portraits սոլո երգչախմբի համար, 2010
  • Four Songs after Hamo Sahyan սոպրանոյի, ֆլեյտայի, թավջութակի և դաշնամուրի համար, 2009
  • Myosota լարային կվարտետ, 2008
  • Recitation սոլո ջութակի համար, 2008
  • Opus Posth սիմֆոնիկ նվագախմբի համար, 2007

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 https://composers.am/?p=10013
  2. Ամիրյան Տաթև
  3. Network, 0 People in; Followers, 0; Advisors, 0; Advisees, 0; Co-Authors, 0; Message, Send; Follow; Profile. «ChronicleVitae». ChronicleVitae for higher ed jobs, career tools and advice (անգլերեն). Վերցված է 2020 թ․ մարտի 17-ին. {{cite web}}: |first2= has numeric name (օգնություն)CS1 սպաս․ թվային անուններ: authors list (link)
  4. «Որպես ստեղծագործող՝ ինձ գրավում են բարին, գեղեցիկն ու մարդկայինը. Տաթև Ամիրյան». ՄԵՆՔ մշակութային լրատվական (ամերիկյան անգլերեն). 2019 թ․ մայիսի 28. Վերցված է 2020 թ․ մարտի 17-ին.
  5. Հայրենիքում եմ ստեղծագործական լիցքեր ստանալու համար. Տաթև Ամիրյան
  6. Mediamax. «Տաթեւ Ամիրյան.«Ortus-ն իմ «առաջնեկն» է»». Bravo.am. Վերցված է 2020 թ․ մարտի 17-ին.