Տադասի Գոյինո

գիտնական, հասարակական գործիչ, գրող, նկարիչ, արվեստաբան, կոմպոզիտոր, հումանիստ

Տադասի Գոյինո (հունիսի 27, 1950(1950-06-27), Նիիգաթա, Ճապոնիա), հասարակական գործիչ, ձեռնարկատեր, բարերար, բազմակողմանի գիտնական, գրող, նկարիչ, արվեստաբան, կոմպոզիտոր, հումանիստ[1], Դելփիքյան միջազգային խորհրդի փոխպրեզիդենտ, WIPPII համալիր հետազոտությունների ինստիտուտի և արվեստի ակադեմիայի նախագահ, Ուտագավա դպրոցի և ընկերության հիմնադիր նախագահ, ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի արտասահմանյան անդամ[2]։

Տադասի Գոյինո
Ծնվել էհունիսի 27, 1950(1950-06-27) (73 տարեկան)
ԾննդավայրՆիիգաթա, Ճապոնիա
Քաղաքացիություն Ճապոնիա
Մասնագիտությունգիտնական, հասարակական գործիչ, գրող, նկարիչ, արվեստագետ, կոմպոզիտոր և հումանիստ
ԱնդամությունՌուսաստանի գիտությունների ակադեմիա, Լատվիայի գեղարվեստի ակադեմիա և ՀՀ ԳԱԱ

Կենսագրություն խմբագրել

1950 թվականի հունիսի 27 -ին Նիգատայում։ Սովորել է Տամայի միջնակարգ դպրոցում, որն ավարտելուց հետո 1969 թվականին մեկնել է Շվեդիա, որտեղ լեզուներ է սովորել Ստոկհոլմի համալսարանում[3]։ Շրջակա միջավայրի պահպանության նպատակով 1974 թվականին ստեղծել է Ինտեգրված հետազոտությունների ինստիտուտ։

Տադասի Գոյինոյի ձեռքբերումները արվեստի, գեղագիտական դաստիարակության և անձի հոգևոր կատարելագործման ոլորտում լայն արձագանք է ստացել։

Որպես նկարիչ և արվեստագետ, Տադաշի Գոյնոն խորապես ուսումնասիրել է համաշխարհային մշակույթը, հատուկ ուշադրություն է դարձրել ճապոնական կերպարվեստին, մասնավորապես՝ փորագրության արվեստին։

1985 թվականին Տադաշի Գոյինոն ստեղծել է արվեստների ակադեմիա, որտեղ ճապոնական արվեստի հետ մեկտեղ ուսումնասիրվում է նաև չինական արվեստ։ Նա աշխարհում առաջինն էր, որը սկսել է ուսումնասիրել և զարգացնել ճապոնական ուկիո-է-փորագրության և իմպրեսիոնիզմի արվեստի փոխներթափանցման թեման՝ հենվելով Վան Գոգի և այլ նկարիչների աշխատանքների վրա։ Մեծ դեր է ունեցել ճապոնական կերպարվեստի զարգացմանը և միջազգային շրջաններում ճապոնական մշակույթի ճանաչման մեջ։

Գիտության ոլորտում Տադասի Գոյինոյի հիմնական աշխատանքները վերաբերում են բնապահպանության հիմնախնդիրներին, բնական միջոցներով քաղցկեղի և այլ հիվանդությունների բուժման մեթոդների մշակմանը։

Նա բազմիցս եղել է Ռուսաստանի տարբեր շրջաններում, Ուկրաինայում, Անդրկովկասում, Լատվիայում։

1996 թվականին Տադասի Գոյինոն եղել է Հայաստանում, որի ընթացքում հանդիպումներ է ունեցել ՀՀ Նախագահի, արտաքին գործերի նախարարի, Հայաստանի Գիտությունների ազգային ակադեմիայի նախագահի և Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Ա-ի հետ։ Գարեգին Ա-ի հետ հանդիպմանը Տադասի Գոյինոն Էջմիածնին է նվիրել Գրիգոր Լուսավորչի դիմանկարը, որը նա նկարել էր կաթողիկոսի խնդրանքով։ Նա Հայաստանի դպրոցներին է նվիրել 18-19-րդ դարերի մոտ 100 փորագրություն։

Տադասի Գոյինոյի ֆինանսական աջակցությամբ Սանկտ ՊետերբուրգուՄ՝ առաջին անգամ Ռուսաստանում, ստեղծվել է ամերիկյան 911 ծառայության նման փրկարարական ծառայություն՝ մարդու կյանքի ոտնձգություններից պաշտպանվելու համար։

Չեռնոբիլի վթարից տուժած երեխաներին օգնելու համար նա մշակել և իրականացնում է հատուկ ծրագիր։

Մոսկվայի և Համայն Ռուսիո պատրիարք Ալեքսի Երկրորդի հետ հանդիպման ժամանակ Տադաշի Գոյնոն Ռուս Ուղղափառ եկեղեցի|Ռուս Ուղղափառ եկեղեցուն նվիրել է իր «Կազանի Տիրամայրը» սրբապատկերակը և զգալի գումար՝ Քրիստոս Փրկիչ տաճարի վերակառուցման համար։

Տադասի Գոյինոն պարգևատրվել է Մայր Աթոռ Ս.Էջմիածնի (1994) և Ռուս ուղղափառ եկեղեցու (1995) խաղաղության և միջազգային մի շարք գիտական կազմակերպությունների ոսկե մեդալներով։

Անդամակցություն խմբագրել

  • ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի արտասահմանյան անդամ
  • Ռուսաստանի բնական գիտությունների ակադեմիայի արտասահմանյան անդամ
  • Գեղարվեստի ակադեմիայի անդամ
  • Լոնդոնի դիվանագիտական ակադեմիայի անդամ
  • Համաշխարհային գրական ակադեմիայի անդամ
  • Լատվիայի գեղարվեստի ակադեմիայի պատվավոր դոկտոր[4]

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «Гоино Тадаси — Большая биографическая энциклопедия». Gufo.me (ռուսերեն). Վերցված է 2021 թ․ օգոստոսի 25-ին.
  2. «Гоино Тадаши - ФГБОУ ВО ЯГМУ Минздрава России». www.ysmu.ru. Արխիվացված է օրիգինալից 2021 թ․ օգոստոսի 25-ին. Վերցված է 2021 թ․ օգոստոսի 25-ին.
  3. «АФ РАЕН - Почетный президент». www.raen.am. Վերցված է 2021 թ․ օգոստոսի 25-ին.
  4. Գոյինո Տադասի

Արտաքին հղումներ խմբագրել