Տագմա (հուն․՝ τάγμα, հոգնակի տագմատա), ռազմական ստորաբաժանում։ Այն ունի բատալիոնի չափ։ Տագմաների ամենահայտնի օգտագործումը վերաբերվում է Կոստանդին Ե կայսեր օրոք Բյուզանդական կայսրության բանակում օգտագործվող ստրաբաժանումներին, որոնք 8-11-րդ դարերում կազմում էին բանակի միջուկը։