Տագանրոգի գանձատուն (ռուս.՝ Дом таганрогского казначейства), երկհարկանի շինություն Ռոստովի մարզի Տագանրոգ քաղաքում։ 1992 թվականի նոյեմբերի 18-ի № 301 որոշմամբ ճանաչվել է որպես տարածաշրջանային մշակութային ժառանգության օբյեկտ։

Տագանրոգի գանձատուն
Տեսակտեսարժան վայր
Երկիր Ռուսաստան
ՏեղագրությունՏագանրոգ
Ժառանգության կարգավիճակՌուսաստանի մարզային նշանակության մշակութային ժառանգության օբյեկտ
Քարտեզ
Քարտեզ

Հասցեն` ք. Տագանրոգ, Հունական փողոց 86։

Պատմություն

խմբագրել

Երկհարկանի աղյուսե տուն Տագանրոգ քաղաքի Հունական փողոցի 86 հասցեում, որը կառուցվել է 1830-ական թվականներին։ 1871 թվականին այս տունը զբաղեցնում էր Ազով-Դոնյան Առևտրային բանկը։ Տան առաջին սեփականատերերի թվում է եղել Իտալիայի հպատակ երաժիշտ Ռուոկոն, որի տանը հաճախ հյուրընկալում էին հյուրախաղերով շրջագայող օպերային արտիստներն ու երաժիշտները։ 1873-1975 թվականներին տունը պատկանել է գնդապետ, հետագայում գեներալ-մայոր Ալեքսանդր Գավրիլովիչ Ռեմին։ Նրանից հետո՝ 1880-ականներին, տունն անցել է տոհմական պատվավոր քաղաքացի Դմիտրի Կանդոյանակիմ՝ Իվան Կանդոյանակի ժառանգին, ով 1811 թվականին Ալեքսանդր I-ի հրամանով Տագանրոգում ստացավ 110 դեսյատին հողատարածք։ 1880-ական թվականների վերջից սկսած տան սեփականության իրավունքը բաժին է հասել պետական խորհրդական, բարերար, աղքատ քաղաքացիներին օգնող Յակով Սոլոմոնովիչ Պոլյակովին։ 1898-1915 թվականներին այս տան մեջ է գտնվել Շրջանային գանձարանը։ 1910-ական թվականներին այստեղ է գտնվել հարկային ներկայացուցչությունը և 881 հերթական համարով պետական խնայողական բանկը։ Այս խնայբանկի ղեկավար Եվգենի Պավլովիչ Պրոկոֆևն իր ընտանիքի հետ ապրել է նույն տանը։

Ներկայումս կառույցը բնակելի շինություն է, որի բակի հավելյալ հատվածում է տեղակայված Տեխնիկական գույքագրման բյուրոն (БТИ):

 
Հունական փողոց 86

Ճարտարապետություն

խմբագրել

Տունը կառուցվել է նեոկլասիցիզմի ճարտարապետական ոճով։ Նրա շքամուտքի վերևի մասում ամրացվեց մի ծածկ, որը հենված էր մետաղյա նրբակերտ սյուների վրա։ Երկրորդ հարկի ճակատը զարդարված էր քառանկյուն հարթ որմնասյուներով, իսկ պատուհանները՝ պատուհանագոգի քիվերով։ Հարկերը բաժանված են միջհարկային քիվով։ Շենքի անկյունները շարված են կոպտատաշ քարով։ Քիվերի հենման մասերում կային ատամնձև զարդանախշեր։ Շենքի պատուհանները վերակառուցվել են զույգ կիսաշրջանակներից թողնվել է մեկը, հանվել է մետաղական ճաղաշարի ցանցը։ Կենտրոնում նախկինում ճաղաշարի վրա տեղադրված է եղել զինանշան։ Մետաղյա նրբակերտ սյուները փոխարինվեցին փայտե սյուներով։

Շենքը դասվում է տարածաշրջանային նշանակության մշակութային հուշարձանների շարքին։

Գրականություն

խմբագրել
  • Энциклопедия Таганрога. — Ростов-н/Д: Ростиздат, 2003. — 512 с. — ISBN 5-7509-0662-0

Արտաքին հղումներ

խմբագրել