Ուիլյամ Տաբմեն
(Վերահղված է Տաբմեն Ուիլյամից)
Ուիլյամ Վականարատ Շադրակ Տաբմեն (անգլ.՝ William Vacanarat Shadrach Tubman, նոյեմբերի 29, 1895[1][2][3][…], Հարպեր, Լիբերիա - հուլիսի 23, 1971[1][2][3][…], Լոնդոն, Միացյալ Թագավորություն), լիբերիացի քաղաքական գործիչ։ 1944-1971 թվականներին՝ Լիբերիայի նախագահ և կառավարության ղեկավար։
Ուիլյամ Տաբմեն | |
Լիբերիայի պետական և քաղաքական գործիչ | |
Կուսակցություն՝ | True Whig Party? |
---|---|
Մասնագիտություն՝ | քաղաքական գործիչ, փաստաբան և դատավոր |
Դավանանք | մեթոդիզմ |
Ծննդյան օր | 1895 թվական |
Ծննդավայր | Հարպեր, Լիբերիա |
Վախճանի օր | 1971 թվական |
Վախճանի վայր | Լոնդոն, Միացյալ Թագավորություն |
Քաղաքացիություն | Լիբերիա |
Ամուսին | Antoinette Tubman? |
Զավակներ | Ուիլյամ Վ. Շ. Տաբմեն |
Պարգևներ | |
Ճշմարիտ վիգերի կուսակցության (հիմնադրված 1869 թվականին) ազգային առաջնորդ։ 1944 թվականին հռչակել է, այսպես կոչված, ազգային միասնականացման և ամբողջացման քաղաքականություն, որի նպատակն էր բնիկների և ԱՄՆ-ից ներգաղթածների սերունդների մերձեցումը, բնիկների ներգրավումը երկրի տնտեսական և քաղաքական կյանքի մեջ։
Ծանոթագրություններ խմբագրել
- ↑ 1,0 1,1 1,2 Encyclopædia Britannica
- ↑ 2,0 2,1 2,2 Բրոքհաուզի հանրագիտարան (գերմ.)
- ↑ 3,0 3,1 3,2 Brozović D., Ladan T. Hrvatska enciklopedija (хорв.) — LZMK, 1999. — 9272 p. — ISBN 978-953-6036-31-8
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ուիլյամ Տաբմեն» հոդվածին։ |
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 11, էջ 538)։ |