Վիլհելմ Ռենտգեն
Վիլհելմ Կոնրադ Ռենտգեն (գերմ.՝ Wilhelm Conrad Röntgen, մարտի 27, 1845[1][2][3][…], Լենեպ, Պրուսիայի թագավորություն, Գերմանական միություն[4] - փետրվարի 10, 1923[5][1][2][…], Մյունխեն, Վայմարյան Հանրապետություն[5][4]), գերմանացի ականավոր ֆիզիկոս։
Նա 1895 թվականին հայտնագործեց կարճալիք էլեկտրամագնիսական ճառագայթումը՝ ռենտգենյան ճառագայթները։ Ռենտգենյան ճառագայթների հայտնագործումը հսկայական նշանակություն ունեցավ ֆիզիկայի ամբողջ հետագա զարգացման համար, մասնավորապես, հանգեցրեց ռադիոակտիվության հայտնագործմանը։
![](http://upload.wikimedia.org/wikipedia/commons/thumb/e/e3/First_medical_X-ray_by_Wilhelm_R%C3%B6ntgen_of_his_wife_Anna_Bertha_Ludwig%27s_hand_-_18951222.gif/220px-First_medical_X-ray_by_Wilhelm_R%C3%B6ntgen_of_his_wife_Anna_Bertha_Ludwig%27s_hand_-_18951222.gif)
Ֆիզիկայի գծով առաջին Նոբելյան մրցանակը շնորհվել է Ռենտգենին (1901)։ Ռենտգենն օժանդակում էր իր հայտնագործությունը բժշկության մեջ գործնականորեն կիրառելու արագ տարածմանը։ Ռենտգենյան ճառագայթներ ստանալու համար նրա սարքած առաջին ռենտգենյան խողովակի կառուցվածքի հիմնական գծերը պահպանվել են մինչև այժմ[20]։
Կրթություն
խմբագրել1865–1868 թվականներին սովորել է Ցյուրիխի բարձրագույն տեխնիկական դպրոցում և 1868 թվականին Ցյուրիխի համալսարանում ստացել դոկտորի աստիճան։
Պրոֆեսորական գործունեություն
խմբագրելՈրպես պրոֆեսոր աշխատել է․
- Հոհենհայմի բարձրագույն գյուղատնտեսական դպրոցում (1875 թվականից)
- Ստրասբուրգի համալսարանում (1876 թվականից)
- Գիսենի համալսարանում (1879 թվականից)
- Վյուրցբուրգի համալսարանում (1888 թվականից), իսկ 1894 թվականից՝ համալսարանի ռեկտոր
- 1900-1920 թվականներին Մյունխենի համալսարանի պրոֆեսոր (այստեղ 1903-1906 թվականներին նրա ասիստենտն է եղել Ա․ Ֆ․ Իոֆեն)։
Ուսումնասիրություններ և հայտնագործություններ
խմբագրելՈւսումնասիրել է բյուրեղների պիեզոէլեկտրական և պիրոէլեկտրական հատկությունները, բացահայտել բյուրեղներում էլեկտրական և օպտիկական երևույթների փոխադարձ կապը։
Մագնիսականության բնագավառում Ռենտգենի կատարած հետազոտությունները հիմք են ծառայել Հ․ Ա․ Լորենցի էլեկտրոնային տեսության համար։
1895 թվականին հայտնաբերել է նոր տեսակի ճառագայթում, որը նա անվանել է X-ճառագայթներ և ստեղծել առաջինռենտգենյան խողովակները։ 1895–1897 թվականներին հրատարակած 3 աշխատանքներում տվել է նոր ճառագայթման որոշ հատկությունների սպառիչ վերլուծությունը։ Ռենտգենյան ճառագայթման հայտնագործումը կարևոր նշանակություն է ունեցել ատոմի և նյութի կառուցվածքի ուսումնասիրման համար։ Այն լայնորեն կիրառվում է բժշկության մեջ, գիտության ու տեխնիկայի զանազան բնագավառներում։
1901 թվականին Նոբելյան մրցանակի առաջին դափնեկիրն է եղել ֆիզիկայի բնագավառում։
Ի պատիվ
խմբագրելՌենտգենի անունով է կոչվում․
- (6401) Ռենտգեն (անգլ.՝ Roentgen), աստերոիդը
- Ռենտգենիում (Rg), արհեստականորեն ստացված ռադիոակտիվ քիմիական տարը
- Ռենտգեն արտահամակարգային չափման միավորը։
Տես նաև
խմբագրելԵրկեր
խմբագրել- Օ новом виде лучей, под ред․ и с примечаниями А․ Ф․ Иоффе, М․–Л․, 1933 (Ռենտգենի աշխատությունների ցանկ)։
Գրականություն
խմբագրել- Иоффе А․ Փ․, Вильгельм Конрад Рентген, «Природа», 1938, № 2
- Иоффе А․ Փ․, Историческое значение открытия Рентгена, «Изв․ АН СССР․ Сер․ физическая», 1946, т․ 10, № 4․
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 RKDartists (նիդերլ.)
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 ՎԱԳԹԱ նախկին անդամներ
- ↑ 3,0 3,1 Բրոքհաուզի հանրագիտարան (գերմ.)
- ↑ 4,0 4,1 4,2 4,3 4,4 4,5 4,6 www.accademiadellescienze.it (իտալ.)
- ↑ 5,0 5,1 5,2 5,3 5,4 5,5 Рентген Вильгельм Конрад // Большая советская энциклопедия (ռուս.): [в 30 т.] / под ред. А. М. Прохоров — 3-е изд. — М.: Советская энциклопедия, 1969.
- ↑ https://www.library.ethz.ch/Ressourcen/Digitale-Bibliothek/Kurzportraets/Wilhelm-Conrad-Roentgen-1845-1923
- ↑ CONOR.Sl
- ↑ Mathematics Genealogy Project — 1997.
- ↑ Mathematics Genealogy Project — 1997.
- ↑ Mathematics Genealogy Project — 1997.
- ↑ Mathematics Genealogy Project — 1997.
- ↑ 12,0 12,1 Mathematics Genealogy Project — 1997.
- ↑ The Nobel Prize in Physics 1901 — Nobel Foundation.
- ↑ https://www.nobelprize.org/nobel_prizes/about/amounts/
- ↑ https://web.archive.org/web/20090201034538/http://www.fi.edu/winners/show_results.faw?gs=&ln=&fn=&keyword=&subject=&award=CRESS&sy=&ey=&max=300&name=Submit
- ↑ https://www.fi.edu/en/laureates/wilhelm-conrad-rontgen
- ↑ https://royalsociety.org/grants-schemes-awards/awards/rumford-medal/
- ↑ Kevles, Bettyann Holtzmann (1996). Naked to the Bone Medical Imaging in the Twentieth Century. Camden, NJ: Rutgers University Press. էջեր 19–22. ISBN 0813523583.
- ↑ Sample, Sharron (2007 թ․ մարտի 27). «X-rays». The electromagnetic spectrum. NASA. Վերցված է 2007 թ․ դեկտեմբերի 3-ին.
- ↑ Գ. Յա. Մյակիշև, Բ. Բ. Բուխովցև «Ֆիզիկա», 1992 թ., «Լույս» հրատարակչություն
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Վիլհելմ Ռենտգեն» հոդվածին։ |
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։ |