Վազգեն Շուշանյան

ֆրանսահայ գրող
(Վերահղված է Վ. Շուշանյանից)

Վազգեն Շուշանյան (Օննիկ Շուշանյան, փետրվարի 9, 1903(1903-02-09)[1], Թեքիրդաղ, Ադրիանապոլիսի վիլայեթ, Օսմանյան կայսրություն[1] - հունիսի 2, 1941(1941-06-02)[1], Փարիզ, Փարիզի շրջան[1]), ֆրանսահայ գրող, բանաստեղծ, հասարակական գործիչ։

Վազգեն Շուշանյան
արմտ. հայ.՝ Վազգէն Շուշանեան
Ծննդյան անունարմտ. հայ.՝ Օննիկ Շուշանեան
Ծնվել էփետրվարի 9, 1903(1903-02-09)[1]
ԾննդավայրԹեքիրդաղ, Ադրիանապոլիսի վիլայեթ, Օսմանյան կայսրություն[1]
Վախճանվել էհունիսի 2, 1941(1941-06-02)[1] (38 տարեկան)
Վախճանի վայրՓարիզ, Փարիզի շրջան[1]
Մասնագիտությունգրող
Ազգությունհայ
Քաղաքացիություն Օսմանյան կայսրություն
ԿրթությունՓարիզի համալսարան (1930)
ԿուսակցությունՀՅԴ
ԱշխատավայրՄենք և Մարտկոց
Վազգեն Շուշանյան Վիքիդարանում
 Vasken Chouchanian Վիքիպահեստում

Կենսագրություն

խմբագրել

Վազգեն Շուշանյանը ծնվել է Արևելյան Թրակիայի Ռոդոսթո քաղաքում։ 1906-1911 թվականներին սովորել է Ռոտոսթոյի Սուրբ Խաչի Հիսուսյան և Սուրբ թագավոր թաղի Հովհանյան նախակրթարանում։ 1915 թվականին Շուշանյանների ընտանիքը աքսորվում է Մերձավոր Արևելքի անապատները, որտեղ գրողի հարազատները զոհվում են թուրքական ջարդերի ժամանակ։

1919 թվականին ընդունվել է Արմաշի երկրագործական վարժարան, վարժարանի կազմի հետ տեղափոխվել է Կոստանդնուպոլիս, ապա Հայաստան, մեկ տարի հետո հետ վերադարձել։ Կ. Պոլսում, Նյու Յորքում, Իզմիրում լինելուց հետո 1922 թվականին հաստատվել է Փարիզում։ Բանվորություն է արել Ռենոյի գործարանում և Մոնրուժի մետաղագործարանում։ Սովորել է երկրագործություն և կաթնային արդյունաբերություն, հետագայում՝ Սորբոնի համալսարանում[2]։

Մահացել է թոքերի հիվանդության անսպասելի սրումից Փարիզի ֆրանսիական մի հիվանդանոցում՝ միայնակ ու լքված։

Ստեղծագործություններ

խմբագրել

Գրել է վեպեր, բանաստեղծություններ, արձակ ստեղծագործություններ, օրագրեր, գրական-մշակութաբանական և քաղաքական հոդվածներ։ Ստեղծագործության հիմնական թեման եղել սփյուռքը, սփյուռքահայի դժվարին ու հակասական կյանքը, պայքարն ուծացման վտանգի դեմ։

  • Երկիր հիշատակաց։
  • Սիրո և արկածի տղաքը
  • Ամրան գիշերներ
  • Ճերմակ Վարսենիկ
  • Մթին պատանություն
  • Գարնանային սիրո հեզ նամակներ
  • Բանաստեղծն ու կինը
  • Խառնիխուռն
  • Ներքին դաշտանկար
  • Քրոնիկոն քնարական

Հրատարակություններ

խմբագրել
  • Մահուան առագաստը (վիպակներ), Պէյրութ, 1952, 303 էջ։
  • Գարնանային սիրոյ հեզ նամակներ, Պէյրութ, 1956, 150 էջ։
  • Մթին պատանութիւն, Պէյրութ, 1956, 215 էջ։
  • Սիրոյ եւ արկածի տղաքը, Պէյրութ, 1957, 193 էջ։
  • Մահուան առագաստը, Պէյրութ, 1959, 128 էջ։
  • Ճերմակ Վարսենիկ, Պէյրութ, 1960, 200 էջ։
  • Երկիր հիշատակաց, Երևան, 1966։
  • Բանաստեղծը եւ կինը, Պէյրութ, 1982, 207 էջ։
  • Երկու վիպակ. Ճերմակ Վարսենիկ։ Մթին պատանություն, Երևան, 1983, 336 էջ։
  • Ներքին դաշտանկար, Երևան, 1995, 312 էջ։
  • Սիրոյ եւ արկածի տղաքը, Պէյրութ, 1996, 200 էջ։
  • Մարդ մը, որ Արարատ չունի իր հոգւոյ խորը, Պէյրութ, 1998, 176 էջ։
  • Յեղափոխութեան լոյսէ գօտին, Պէյրութ, 1998, 303 էջ։
  • Օրագիր, Երևան, 1999։
  • Քրոնիկոն քնարական, Երևան, 2000, 262 էջ։
  • Խառնիխուռն, Երևան, 2001, 272 էջ։
  • Բանաստեղծը և կինը, Երևան, 2005, 230 էջ։
  • Ընտրանի, Երևան, 2010, 394 էջ։
  • Սիրոյ եւ արկածի տղաքը, Պէյրութ, 2012, 200 էջ։
  • Ալեկօծ տարիներ (1920–1932), Մոնթրեալ, 2014, 445 էջ։

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. 1,00 1,01 1,02 1,03 1,04 1,05 1,06 1,07 1,08 1,09 1,10 Հայկական սովետական հանրագիտարան, հատոր 8 (հայ.) — հատոր 8. — էջ 599.
  2. «Վազգեն Շուշանյանի կենսագրությունը avproduction.am կայքում». Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ դեկտեմբերի 4-ին. Վերցված է 2018 թ․ փետրվարի 4-ին.

Գրականություն

խմբագրել
  • Ադդարյան Գ., Վազգեն Շուշանյան, Բեյրութ, 1966։
  • Սևան Գ., Վազգեն Շուշանյան, Ե., 1968։

Արտաքին հղումներ

խմբագրել
 Վիքիդարանն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Վազգեն Շուշանյան» հոդվածին։
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Վազգեն Շուշանյան» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 8, էջ 599