Վրիժառուի օրագիրը (անգլ.՝ Vigilante Diaries), 2016 թվականի մարտական ֆիլմ, որի ռեժիսորն է Քրիստիան Սեսման։ Ֆիլմում նկարահանվել են Պոլ Սլոանը, Քվինթոն Ջեքսոնը, Քևին Լ. Ուոլքերը, Մայքլ Ջեյ Ուայթը, Ջեյսոն Մյուզը և Մայքլ Մեդսենը։ Այն հիմնված է 2013 թվականի օնլայն և հեռուստատեսային համանուն սերիալի վրա, որում նույնպես նկարահանվել են Սլոանը, Ուոլքերը և Մյուզը։

Վրիժառուի օրագիրը
անգլ.՝ Vigilante Diaries
Երկիր ԱՄՆ
Ժանրմարտաֆիլմ և աչալուրջների մասին ֆիլմ
ՀիմքVigilante Diaries?
Թվականհունիսի 24, 2016
Լեզուանգլերեն
ՌեժիսորChristian Sesma?
ԴերակատարներՋեյսոն Մյուզ
ՄոնտաժԷրիկ Փոթեր
Նկարահանման վայրԼոս Անջելես
Պաշտոնական կայքէջ

Դերերում խմբագրել

  • Պոլ Սլոան – Վրիժառու
  • Քվինթոն Ջեքսոն – Գայլ մարդ
  • Քևին Լ. Ուոլքեր – Երեխա
  • Մայքլ Ջեյ Ուայթ – Բարինգթոն
  • Ջեյսոն Մյուզ – Մայքլ Հանովեր
  • Մայքլ Մեդսեն – Մորեո
  • Միքի Հաթթոն – Բարրի
  • Նոել Գուգլիեմի – Ներո
  • Դաննի Թրեջո – խենթ Ջո
  • Ջեյմս Ռուսո – պարոն Հանովեր
  • Արման Նշանյան – Անդրեաս
  • Չասթի Բալեստերոս – Ռեյվեն
  • Չավո Գերերո կրտսեր – Թեքս-Մեքս
  • Ժակլին Լորդ – Ջեյդ
  • Ջեսիկա Ուբերուագա – Ռեդ
  • Մարկ Շերման – Գիկ
  • Մարի Քրիստինա Բրաուն – Սվեն
  • Գարի ԼեՌոյ Գրեյ – Բասս
  • Սթիվեն Սամբիլիս – խաղամոլ

Արտադրություն խմբագրել

«Վրիժառուի օրագիրը» ֆիլմն ստեղծվել է «Վրիժառուի օրագիրը» սերիալի հիման վրա, որում նկարահանվել են Ջեյսոն Մյուզը, Քևին Լ. Ուոլքերը և Պոլ Սլոանը։ Ֆիլմի ֆինանսավորումը մասամբ հայթայթվել է Chill քրաուդֆանդինգի կայքի միջոցով, և սերիալն ԱՄՆ-ում ցուցադրվել է համացանցում 2014 թվականին, սակայն դադարեցվել է յոթերորդ էպիզոդից հետո[1][2]։ 2014 թվականին սկսվել է ֆիլմի ստեղծումը, որում նկարահանվել են Մյուզը, Ուոլքերը և Սլոանը։ Քվինթոն Ջեքսոնը, Մայքլ Մեդսենը, Մայքլ Ջեյ Ուայթը, Սթիվեն Սեմբլիսը և Նոել Գուգլիելմին[3][4]։ Պրոֆեսիոնալ ըմբիշ Չավո Գուերերոն կատարել է Թեքս-Մեքսի դերը։

Թողարկում խմբագրել

Ֆիլմը միջազգային տարածումը կատարվել է Anchor Bay Entertainment-ի կողմից։ Կինոթատրոնային թողարկումը տեղի է ունեցել որոշ կինոթատրոններում 2016 թվականի հունիսի 24-ին VOD, DVD և Blu-ray ձևաչափերով թողարկվել է 2016 թվականի հունիսի 5-ին[5][6]։

Դրանից հետո ֆիլմը ներկայացվել է HBO-ում[7], Cinemax-ում[8], Amazon-ում[9], Vudu-ում, YouTube-ում[10], iTunes-ում[11] և Google Play-ում[12]։

Ընդունելություն խմբագրել

Los Angeles Times ամսագիրը գրում է. «Չնայած այս ֆիլմը իսկապես երբեք իմաստ չունի, բայց Սեսմայի տարիների փորձը ցույց է տալիս, որ այն որակյալ կերպով է նկարահանվել աշխարհի տարբեր վայրերում։ Դրանից բացի, դա հիանալի գոնզո է»[13]։

Ֆիլմը քննադատների կողմից ստացել է 17 %, օգտատերերի կողմից՝ 77 % վարկանիշ Rotten Tomatoes կայքում[14]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Packham, Chris. «Vigilante Diaries». LA Weekly. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ օգոստոսի 27-ին. Վերցված է 2016 թ․ հոկտեմբերի 1-ին.
  2. Graser, Marc (2013 թ․ հուլիսի 3). «Jason Mewes' 'Vigilante Diaries' Provides New Twist on Crowdfunding: Build a Fanbase While Asking for Money». Variety (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2016 թ․ հոկտեմբերի 1-ին.
  3. Murthi, Vikram. «Vigilante Diaries Clip: Michael Madsen & Paul Sloan Duel Over Vid Chat». IndieWire. Վերցված է 2016 թ․ սեպտեմբերի 2-ին.
  4. Morales, Wilson (2016 թ․ հուլիսի 1). «Michael Jai White Talks Vigilante Diaries». Blackfilm.com (ամերիկյան անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ սեպտեմբերի 19-ին. Վերցված է 2016 թ․ սեպտեմբերի 2-ին.
  5. «Anchor Bay Announces 'Vigilante Diaries' - Bloody Disgusting!» (ամերիկյան անգլերեն). 2016 թ․ մայիսի 24. Վերցված է 2016 թ․ սեպտեմբերի 2-ին.
  6. «Anchor Bay releases "Vigilante Diaries" in June». World Film Geek. 2016 թ․ մայիսի 20. Վերցված է 2016 թ․ սեպտեմբերի 2-ին.
  7. «HBO GO®. It's HBO. Anywhere.®». HBO GO® (անգլերեն). Վերցված է 2017 թ․ սեպտեմբերի 27-ին.
  8. «Cinemax Vigilante Diaries 16 Sept». Vidio. Վերցված է 2017 թ․ սեպտեմբերի 27-ին.
  9. «Amazon.com: Vigilante Diaries: Danny Trejo, Jason Mewes, Michael Jai White, Michael Madsen: Amazon Digital Services LLC». www.amazon.com. Վերցված է 2017 թ․ սեպտեմբերի 27-ին.
  10. Starzmediavod (2016 թ․ հունիսի 24), Vigilante Diaries, Վերցված է 2017 թ․ սեպտեմբերի 27-ին
  11. «Vigilante Diaries on iTunes». iTunes (անգլերեն). Վերցված է 2017 թ․ սեպտեմբերի 27-ին.
  12. «Vigilante Diaries - Movies & TV on Google Play». Վերցված է 2017 թ․ սեպտեմբերի 27-ին.
  13. Murray, Noel (2016 թ․ հունիսի 23). «Nonsensical 'Vigilante Diaries' goes gonzo». LA times. Վերցված է 2016 թ․ սեպտեմբերի 2-ին.
  14. Vigilante Diaries (անգլերեն), Վերցված է 2017 թ․ դեկտեմբերի 17-ին

Արտաքին հղումներ խմբագրել