Վրեժ Թասլակյան

հայ ճարտարապետ

Վրեժ Թասլակյան (1942, Անջար, Զահլեի շրջան, Բեկաայի մարզ, Լիբանան), ճարտարապետ։

Վրեժ Թասլակյան
Ի ծնեՎրեժ Թասլակյան
Ծնվել է1942
ԾննդավայրԼիբանան Լիբանան Անջար, Լիբանան
Ազգությունհայ
Ճյուղ(եր)ճարտարապետություն
Գործունեությունճարտարապետ
ԿրթությունՀԱՊՀ

Կենսագրություն խմբագրել

Վրեժ Թասլակյանը ծնվել է 1942 թվականին, Անջարում։ 1946 թվականին հայրենադարձել է։ Սովորել է Գյումրիի Մերկուրովի անվան արվեստի դպրոցում։ Աշխատել է շինարարությունում, եղել է բանվոր, քարագործ, պատշար։ Նկարչություն և գծագրություն է դասավանդել Երևանի թիվ 62 և 165 դպրոցներում։ 1968 թվականին ավարտել է Երևանի պոլիտեխնիկական ինստիտուտի ճարտարապետության բաժինը։ 1965 թվականից աշխատում է Հայարդնախագիծ ինստիտուտում։ 1970 թվականից դասավանդում է Երևանի ճարտարապետության և շինարարարության պետական համալսարանում, դոցենտ է, զբաղվում է նաև գիտական գործունեությամբ։ Հեղինակ է տարբեր կառույցների հանրապետությունում և նրա սահմաններից դուրս՝ արդյունաբերական, բնակելի շենքեր, եկեղեցիներ, դպրոցներ, գործարաններ։

Անհատական ցուցահանդեսներ է ունեղել Երևանում[1] և Անջարում[2][3]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Ճարտարապետության թանգարան-ինստիտուտում բացվեց Մուսա լեռան հերոսամարտի 100-ամյակին նվիրված ցուցադրություն
  2. Վրեժ Թասլակյանի կենսագրությունը Ճարտարապետության ազգային թանգարանի կայքում
  3. ««Մուսալեռցի - Անջարցի Արուեստագէտներ»». Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ օգոստոսի 6-ին. Վերցված է 2015 թ․ սեպտեմբերի 15-ին.