Լարի (վրաց.՝ ლარი), Վրաստանի դրամական միավորը։ Լարիի մանրը թեթրին է, 1 լարին = 100 թեթրի։

Վրացական լարի
վրաց.՝ ქართული ლარი
ISO 4217 կոդ GEL
Երկիր  Վրաստան
Պաշտոնական
օգտագործում
 Վրաստան
Կազմված է 100 թեթրիից
Նշան
Մետաղադրամներ 1, 2, 5, 10, 20, 50 թեթրի, 1, 2 լարի
Թղթադրամներ 1, 2, 5, 10, 20, 50, 100, 200 լարի
Կենտրոնական բանկ Վրաստանի ազգային բանկ
Վեբ-կայք www.nbg.gov.ge
Փոխանակման կուրս
(2018-10-02[1][2] դրությամբ)
1 USD = 2.61 GEL
1 EUR = 3.03 GEL
1 GBP = 3.41 GEL
100 RUB = 3.99 GEL
1000 AMD = 5.41 GEL

ISO 4217 կոդը GEL-ն է։ Շրջանառության մեջ է մտել 1995 թվականից նախագահ Էդուարդ Շևարդնաձեի իշխանության օրոք։

Ներկայումս շրջանառության մեջ են 1, 2, 5, 10, 20, 50 թեթրի, 1, 2 և 10 լարի մետաղադրամներ, և 1, 2, 5, 10, 20, 50, 100, 200 լարի թղթադրամներ։

Մետաղադրամներ խմբագրել

1993 թվականի նմուշի մետաղադրամներ խմբագրել

Մետաղադրամները շրջանառության մեջ են դրվել 1995 թվականին և մինչև հիմա հանդիսանում են օրինական վճարամիջոց։ Հատվել են Փարիզի դրամահատարանում։

Պատկերը Անվանական արժեքը Տրամագիծը, մմ Հաստությունը, մմ Քաշը, գ
   1 թեթրի 15 1,25 1,38
   2 թեթրի 17,5 1,25 1,9
   5 թեթրի 20 1,32 2,5
   10 թեթրի 22 1,27 3
   20 թեթրի 25 1,62 5
   50 թեթրի 19 1,4 2,5
Պատկերների մասշտաբը՝ 3.0 պիքսելը 1 մմ-ի վրա։

2006 թվականի նմուշի մետաղադրամներ խմբագրել

Պատկերը Անվանական արժեքը Տրամագիծը, մմ Հաստությունը, մմ Քաշը, գ
   50 թեթրի 24 1,85 6,5
   1 լարի 26,2 1,95 7,8
   2 լարի 27 2,05 6,65
Պատկերների մասշտաբը՝ 3.0 պիքսելը 1 մմ-ի վրա։

Տես նաև խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Official exchange rate of LARI against foreign currencies; Վրաստանի ԱԲ կայք (անգլ.) /վերցված է 2018-10-02/
  2. GEL - Грузинский Лари; currency.wiki (անգլ.) /վերցված է 2018-10-02/

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Վրացական լարի» հոդվածին։