Վրաստանի նախագահ (վրացերեն՝ საქართველოს პრეზიდენტი), Վրաստանի բարձրագույն պետական պաշտոնը։

Վրաստանի նախագահ
საქართველოს პრეზიდენტი

Պաշտոնը զբաղեցնում է՝
Սալոմե Զուրաբիշվիլի
2018 թվական-ից
ԴիմելաձևՊարոն նախագահ
Առաջինը պաշտոնումԶվիադ Գամսախուրդիա
ԿայքՀղում

Նախագահը հիմնականում նոմինալ ղեկավար է, ինչպես խորհրդարանական շատ ժողովրդավարություններում։ Գործադիր իշխանությունը պատկանում է կառավարությանը և վարչապետին։ Առաջին անգամ այդ պաշտոնը հիմնադրվել է Վրաստանի ԽՍՀ-ի Գերագույն Խորհրդի կողմից 1991 թվականի ապրիլի 14-ին՝ Խորհրդային Միությունից Վրաստանի անկախության հռչակումից հինգ օր անց[1]։ Նախագահն ընտրվում է հինգ տարի ժամկետով։

Ներկայիս նախագահը Սալոմե Զուրաբիշվիլին է։ Վրաստանի՝ ամբողջությամբ խորհրդարանական համակարգին անցնելու պատճառով նա վերջին նախագահն է, որն ընտրվել է անմիջականորեն քաղաքացիների կողմից։

Նախագահների ցանկ խմբագրել

Նախագահ Լուսանկար Կառավարման սկզիբ Կառավարման ավարտ Նշումներ
1 Զվիադ Գամսախուրդիա   ապրիլի 14 1991 դեկտեմբերի 31 1993 Փաստացի երկիրը կառավարել է 1990 թ. նոյեմբերի 14-ից մինչև 1992 թ. հունվարի 6
2 Էդուարդ Շևարդնաձե   նոյեմբերի 25 1995 նոյեմբերի 25 2003 Փաստացի երկիրը կառավարել է 1992 թվականի մարտի 10-ից
- Նինո Բուրջանաձե   նոյեմբերի 25 2003 հունվարի 25 2004 Ժամանակավորապես կատարում էր նախագահի պարտականությունները՝ որպես Խորհրդարանի ներկայացուցիչ
3 Միխեիլ Սաակաշվիլի   հունվարի 25 2004 նոյեմբերի 25 2007
- Նինո Բուրջանաձե   նոյեմբերի 25 2007 հունվարի 20 2008 Ժամանակավորապես կատարում էր նախագահի պարտականությունները՝ որպես Խորհրդարանի ներկայացուցիչ
3 Միխեիլ Սաակաշվիլի   հունվարի 20 2008 Նոյեմբերի 17 2013
4 Գիորգի Մարգվելաշվիլի   Նոյեմբերի 17 2013 Դեկտեմբերի 16 2018
5 Սալոմե Զուրաբիշվիլի   Դեկտեմբերի 16 2018 այժմ պաշտոնավարում է

Արտաքին հղումներ խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել