Վուլկան (ռումիներեն՝ Vulcan, նախկին անվանումը՝ Jiu-Vaidei-Vulcan), քաղաք և նույնանուն համայնքի կենտրոն Ռումինիայում՝ Հունեդոարա ժուդեցում (շրջանում), երկրի մայրաքաղաք Բուխարեստից 224, մերձակա խոշոր բնակավայրից՝ Կրայովա քաղաքից 124 կիլոմետր հեռավորության վրա[2]։ Համայնքի կարգավիճակ է ստացել 2003 թվականի դեկտեմբերին։ Զբաղեցնում է 87,31 քառակուսի կիլոմետր տարածք։ Բնակչության թվաքանակը 2009 թվականի տվյալներով եղել է 28.478[3]:

Բնակավայր
Վուլկան
Զինանշան

ԵրկիրՌումինիա Ռումինիա
Մակերես87,31±0,01 կմ²
Բնակչություն19 772 մարդ (դեկտեմբերի 1, 2021)[1]
Ժամային գոտիUTC+2 և UTC+3
Փոստային դասիչ336200
Պաշտոնական կայքvulcan-vj.ro
Վուլկան (Ռումինիա) (Ռումինիա)##
Վուլկան (Ռումինիա) (Ռումինիա)

Ստուգաբանություն

խմբագրել

Բնակավայրը կոչվել է մերձակա լեռնանցքի անունով, որը միմյանց է կապում Jiu Valley հովիտն ու Օլտենիա մարզը։ Երկուսի անվանումների հիմքում էլ ընկած է սլավոնական «vlk» արմատը, որը նշանակում է «գայլ» («волк»):

Պատմություն

խմբագրել

1788 թվականին տարածքում հայտնաբերվել են ածխի հանքաշերտեր։ Դա տեղի է ունեցել հետևյալ կերպ. ավստրիացի գեներալ Լանդաուի զորքը թուրքերի հարձակումից պաշտպանելիս է եղել բնակավայրը։ Ճակատամարտին նախորդած գիշերը զինվորները խարույկ են արել, որը չեն կարողացել հանգցնել՝ տակից այրվող ածուխի պատճառով։ Գեներալի մտքով անմիջապես անցել է, որ որ կարող է առանց կռիվ տալու կանգնեցնել թուրքերին, և հրամայել է հնարավորինս շատ վայրերում ածխակույտեր կրակի տալ։ Թուրքերը, խարույկների բազմությունը տեսնելով, եզրակացրել են, թե ավստրիացիներն իրենց կարծածից շատ են և հեռացել են առանց մարտի բռնվելու։

1850 թվականին բրաշովցի Հոֆման եղբայրներն այստեղ բացել են առաջին ածխահանքը։

Ժողովրդագրություն

խմբագրել

2002 թվականի տվյալներով քաղաքի բնակչության թվաքանակը եղել է 29.740[4]:

Քաղաքի բնակչության ազգային կազմը.

Ազգությունը Անձանց թվաքանակը Տոկոսը
ռումիններ 27154 91,3%
հունգարներ 2233 7,5%
գնչուներ 188 0,6%
գերմանացիներ 109 0,4%
ուկրաինացիներ 14 < 0,1%
լեհեր 11 < 0,1%
իտալացիներ 7 < 0,1%
սերբեր 6 < 0,1%
ռուսներ 4 < 0,1%
չեխեր 3 < 0,1%
թուրքեր 2 < 0,1%
սլովակներ 1 < 0,1%
խորվաթներ 1 < 0,1%
հույներ 1 < 0,1%
չանգոշներ 1 < 0,1%

Մայրենի լեզու են հայտարարել՝

Լեզուն Անձանց թվաքանակը Տոկոսը
ռումիներենը 27582 92,7%
հունգարերենը 2048 6,9%
գերմաներենը 48 0,2%
գնչուերենը 27 0,1%
ուկրաիներենը 11 < 0,1%
լեհերենը 8 < 0,1%
ռուսերենը 4 < 0,1%
իտալերենը 3 < 0,1%
թուրքերենը 2 < 0,1%
սերբերենը 2 < 0,1%
չեխերենը 2 < 0,1%
սլովակերենը 1 < 0,1%

Քաղաքի բնակչության կազմը ըստ դավանանքի.

Դավանանքը Անձանց թվաքանակը Տոկոսը
ուղղափառներ 24565 82,6%
Հռոմի կաթոլիկ 2250 7,6%
ռեֆորմատներ 1186 4,0%
հիսունականներ 625 2,1%
հունադավան կաթոլիկներ 211 0,7%
բապտիստներ 164 0,6%
ունիտարներ 106 0,4%
անդավանանք 57 0,2%
ֆրատերականներ 35 0,1%
աթեիստներ 31 0,1%
ադվենտիստներ 16 0,1%
հնածիսականներ 13 < 0,1%
լյութերականներ (աուգսբուրգյան) 9 < 0,1%
լյութերականներ (սինոդա-պրեսվիտերական) 8 < 0,1%
լյութերականներ 5 < 0,1%
մուսուլմաններ 3 < 0,1%
դավանանքը չնշածներ 47 0,2%

Քույր քաղաքներ

խմբագրել

Վուլկանը բարեկամական սերտ կապեր է հաստատել հետևյալ քաղաքի հետ[5].

Պատկերասրահ

խմբագրել

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. 2021 Romanian censusNational Institute of Statistics.
  2. Фізичні відстані розраховані за координатами населених пунктів
  3. «Populația stabilă la 1.01.2009 total din care de 18 ani și peste» (румунською). Արխիվացված է օրիգինալից 10.09.2012-ին. Վերցված է 2011 թ․ դեկտեմբերի 19-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  4. «Structura Etno-demografică a României» (румунською). Արխիվացված օրիգինալից 2013 թ․ հուլիսի 19-ին. Վերցված է 2011 թ․ դեկտեմբերի 15-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  5. «Grad Bor 3. oktobra slavi svoj dan. Dolaze gosti iz Ukrajine, Makedonije i Rumunije, ali ne i Francuzi, Crnogorci i Kinezi» (website). Istmedia. Վերցված է 2019 թ․ հոկտեմբերի 2-ին.

Արտաքին հղումներ

խմբագրել
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Վուլկան (Ռումինիա)» հոդվածին։