Վոյաջերս (անգլ.՝ Voyageurs National Park), ազգային պարկ, որը գտնվում է Մինեսոտա նահանգի Սենտ Լուիս և Քուչիչինգ շրջաններում (ԱՄՆ)։ Պարկն անվանել են Վոյաջերս ի պատիվ վոյաժերների՝ ֆրանս-կանադական մորթի արտահանողների, որոնք եղել են առաջին եվրոպական ճամփորդողները այս վայրերում[1]։

Վոյաջերս
անգլ.՝ Voyageurs National Park
Կատեգորիա ԲՊՀՄ — II (Ազգային պարկ)
ՏեղագրությունԱմերիկայի Միացյալ Նահանգներ ԱՄՆ
Կոորդինատներ48°30′00″ հս․. լ. 92°53′00″ ամ. ե.HGЯO
Տարածք88 300 հա
Հիմնադրված էԱպրիլի 8, 1975
Հաճախելիություն177,184
Համաշխարհային
 ժառանգության օբյեկտ
Voyageurs National Park
Կայքnps.gov/voya/index.htm(անգլ.)
Քարտեզ
 Voyageurs National Park Վիքիպահեստում
Քարտեզ

Բովանդակություն խմբագրել

Պատմություն խմբագրել

Առաջին առաջարկությունը ազգային պարկ ստեղծելու համար եղել է 1891 թվականին Մինեսոտա նահանգի օրենսդիր մարմնի կողմից։ Վոյաջերս ազգային պարկը ստեղծվել է 1975 թվականի ապրիլի 8-ին ԱՄՆ նախագահ Ռիչարդ Նիքսոնի հրամանի համաձայն։ Այն գտնվում է ԱՄՆ-ի և Կանադայի սահմանամերձ հատվածներում գտնվող լճերի համակարգի հարավային ափերին։ Այդ համակարգի խոշորագույն լճերից են Ռեյն-Լեյկը (921,1 կմ²), Նամականը (101,7 կմ²) և Սենդ-Փայնտ-Լեյկը (21,0 կմ²), որոնք գտնվում են Կանադայի սահմանին իսկ Կաբետոգաման (104,2 կմ²) և Կրեյն-Լեյկը միանում են այգու հարավարևմտյան ափին[2]։ Ռեյն Լեյկ և Կաբետոգամա լճերի միջնամասում է գտնվում Կաբետոգամա թերակղզին, որն հարակից է Նամական լճից հարավ ընկած պարկի երկու խոշորագույն ցամաքային հատվածներին։ Այգուց դեպի հարավ գտնվում են ազգային անտառը և վերին ծովը իսկ արևմտյան հատվածում՝ վայրի բնության արգելոցը։ Պարկի ջրային տարածքները համարվում են այցելության սիրելի վայր կայակներ և կանոյեներ սիրող ձկնորսների համար։ Արգելոցի տարածքում կան 175 տուրիստական կանգառներ և 80 կմ ոտքով ճանապարհ։ Ի տարբերություն ուրիշ արգելոցների, որտեղ կարելի է հասնել ոտքով կամ մեքենայով, այստեղ մոտքը հասանելի է նաև ջրային ճանապարհով, որտեղ շատ այցելուներ հասնում են նաև նավակներով, կանոյեներով և կայակներով։ Կաբետոգամա և Սենդ Փոյնթ Լեյկ լճերին և Կաբետոգամա թերակղզուն կարելի հասնել միայն ջրային ճանապարհով։ Այնտեղ կարելի է հասնել շնորհիվ այցելուների համար նախատեսված երեք կենտրոնների, որոնք հարակից են պարկին։ (1) Ռեյն-Լեյկ (պարկի արևմտյան սահման, մոտ ինտերնեյշն-Ֆոլսին), Koochiching County Road 96), (2) Կաբետոգամա (պարկի հարավային սահման, մոտ Կաբետոգամա տաունշիպին на Saint Louis County Road 122 и Saint Louis County Road 123) և (3) Աշշ-Ռիվեր (պարկի հարավային սահման, մոտ Աշշ-Ռիվեր ճանապարհին Saint Louis County Road 129)[3]:

Արտաքին հղումներ խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «Voyageurs National Park - People». National Park Service. Վերցված է 2012 թ․ մարտի 7-ին.
  2. «Voyageurs National Park - Introduction» (PDF). National park Service. Վերցված է 2012 թ․ մարտի 8-ին.
  3. «Rendezvous - Your Guide to Voyageurs National Park» (PDF). National Park Service. Spring 2011 – Winter 2012. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ մարտի 8-ին. Վերցված է 2012 թ․ մարտի 8-ին.
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Վոյաջերս (ազգային պարկ)» հոդվածին։