Վոլոդիմիր Դախնո
Վոլոդիմիր Դախնո (ուկրաիներեն՝ Володимир Авксентійович Дахно, մարտի 7, 1932, Զապորոժիե, Դնեպրոպետրովսկի մարզ, Ուկրաինական ԽՍՀ, ԽՍՀՄ - հուլիսի 28, 2006, Կիև, Ուկրաինա[1][2]), ուկրաինացի մուլտիպլիկատոր, մուլտֆիլմերի ռեժիսոր, կինոսցենարիստ։ Ուկրաինայի Տարաս Շևչենկոյի անվան ազգային մրցանակի դափնեկիր (1988)։ Ուկրաինայի ժողովրդական արտիստ (1996)[1]։ Լայն ճանաչում ու համբավ է ձեռք բերել հատկապես «Կազակներ» մուլտֆիլմաշարն ստեղծելու շնորհիվ։ Աշխատել է «Կիևնաուչֆիլմ» ստուդիայում, որը հետագայում վերանվանվել է «Ուկրանիմաֆիլմ»։
Վոլոդիմիր Դախնո | |
---|---|
Ծնվել է | մարտի 7, 1932 |
Ծննդավայր | Զապորոժիե, Դնեպրոպետրովսկի մարզ, Ուկրաինական ԽՍՀ, ԽՍՀՄ |
Մահացել է | հուլիսի 28, 2006 (74 տարեկան) |
Մահվան վայր | Կիև, Ուկրաինա |
Կրթություն | Կիևի շինարարության և ճարտարապետության ազգային համալսարան |
Քաղաքացիություն | ԽՍՀՄ և Ուկրաինա |
Մասնագիտացում | կինոռեժիսոր, մուլտիպլիկատոր, սցենարիստ և կինոսցենարիստ |
Պարգևներ | |
IMDb | ID ID 3005461 |
Կենսագրություն խմբագրել
Վոլոդիմիր Դախնոն ծնվել է 1932 թվականի մարտի 7-ին, Զապորոժիե քաղաքում։ Դպրոցն ավարտելուց հետո ընդունվել է Կիևի բժշկական ինստիտուտ, բայց կարճ ժամանակ անց տեղափոխվել է շինարարության և ճարտարապետության ուկրաինական պետական համալսարան, որտեղ ուսանել է ուկրաինացի նշանավոր ճարտարապետ Իոսիֆ Կարակիսի դասարանում[3]։
2013 թվականի մարտի 7-ին՝ Վոլոդիմիր Դախնոյի ծննդյան տարելիցի օրը, Google-ը նրա հիշատակին նվիրված Doodle է թողարկել[4]։
Ֆիլմագրություն խմբագրել
Տարին | Հայերեն թարգմանությունը | Բնագրի վերնագիրը |
---|---|---|
1967 | Ինչպես էին կազակները կուլիշ եփում | «Як козаки куліш варили» |
1969 | «Ինչպես էին կազակները երջանկություն որոնում» | «Як козаки щастя шукав» |
1970 | Ինչպես էին կազակները ֆուտբոլ խաղում | «Як козаки у футбол грали» |
1973 | «Ինչպես էին կազակները հարսնացուներին փրկում» | «Як козаки наречених визволяли» |
1975 | Ինչպես էին կազակները աղ առնում | «Як козаки сіль купували» |
1978 | Ինչպես էին կազակները օլիմպիականներ դառնում | «Як козаки олімпійцями стали» |
1979 | Ինչպես էին կազակները հրացանակիրներին օգնում | «Як козаки мушкетерам допомагали» |
1984 | Ինչպես էին կազակները հարսանիքին քեֆ անում | «Як козаки на весіллі гуляли» |
1987 | Ինչպես էին կազակները այլմոլորակայիններին դիմավորում | «Як козаки інопланетян зустрічали» |
1991 | Էնեական | «Енеїда» |
1995 | Ինչպես էին կազակները հոկեյ խաղում | «Як козаки у хокей грали» |
Ծանոթագրություններ խմբագրել
- ↑ 1,0 1,1 Юнаков, 2016, էջ 273
- ↑ Автор мультсериала о казаках умер во сне (ռուսերեն).
- ↑ Юнаков, 2016, էջ 272
- ↑ Doodle: Volodymyr Dakhno's 81st birthday
Գրականություն խմբագրել
- Юнаков, О. (2016). Архитектор Иосиф Каракис (ռուսերեն). Алмаз. ISBN 978-1-68082-000-3.
Արտաքին հղումներ խմբագրել
- Վոլոդիմիր Դախնո Internet Movie Database կայքում
- Volodymyr Dakhno at animator.ru
- Ukranimafilm official site Արխիվացված 2020-01-30 Wayback Machine