Վոլխով (այլ կիրառումներ)

Վիքիմեդիայի նախագծի բազմիմաստության փարատման էջ
(Վերահղված է Վոլխովից)

Վոլխով, կարող է վերաբերել․

  • Վոլխով - քաղաք (1933 թվականից) ՌԴ Լենինգրադի մարզում, երկաթուղային հանգույց է, նավահանգիստ Վոլխով գետի ափին։ Կա շինանյութերի, քիմիական և սննդի արդյունաբերություն, ալյումինի գործարան, հէկ։ Ունի ալյումինի և շինարարական տեխնիկումներ։
  • Վոլխով - գետ Ռուսաստանի Նովգորոդի և Լենինգրադի մարզերում։ Սկիզբ է առնում Իլմեն լճից, թափվում Լադոգա լիճը։ Երկարությունը 224 կմ է, ավազանը՝ 80,2 հզ․ Կմ²։ Գլխավոր վտակներն են Օսկույան, Պչևժան, Կերեստը, Տիգոդան։ Միջին բազմամյա ծախսը 586 մ3/վրկ է։ Սառցակալում է նոյեմբերից ապրիլ։ Նավարկելի է։ Վոլխովի վրա է Վոլխովի հէկը, ափերին են Նովգորոդ, Կիրիշի, Վոլխով, Նովայա Լադոգա քաղաքները։