Վոլափյուքը [2] արհեստական լեզու է, որը ստեղծվել է 1879–1880 թվականներին Գերմանիայի Բադեն գավառում Հռոմի կաթոլիկ քահանա Յոհան Մարտին Շլեյերի կողմից։ Շլեյերին նման նախաձեռնության ոգեշնչել էր նրա հավատը, նա երազում տեսել էր, որ Աստված հորդորում է իրեն մի նոր միջազգային լեզու ստեղծել։ Վոլափյուքի միջազգային լեզվակիրների առաջին համաժողովները կայացել են 1884 թ, (Ֆրիդրիխշաֆենում), 1887 թ. (Մյունիքում) և 1889 թ, (Փարիզում)։ Առաջին երկու համաժողովների ժամանակ աշխատանքային լեզուն գերմաներենն էր, իսկ վերջին համաժողովի ժամանակ աշխատանքային լեզուն զուտ վոլափյուքն էր։ 1889 թ. Եվրոպայում կային վոլափյուքի մոտավորապես 283 ակումբներ, վոլափյուքով կամ վոլափյուքի մասին տպագրվում էին 25 պարբերականներ և 25 լեզուներով գրվել էին 316 դասագրքեր[3]։ 2000 թ. մոտավոր հաշվարկներով ամբողջ աշխարհում կային 20–30 վոլափյուքի լեզվակիրներ, ներկայումս վոլափյուքի «Yahoo Group»-ում կան ավելի քան 200 անդամներ[4]։ Վոլափյուքը 19-րդ դարի վերջին և 20-րդ դարի սկզբին դուրս մղվեց ասպարեզից այլ արհեստական լեզուների տարածման շնորհիվ և հատկապես Էսպերանտոյի, Իդոյի և Ինտերլինգվայի։ Այդ բոլոր երեք լեզուները ավելի քիչ թվով հստակ արտահայտված ձայնավորներ ունեն և ավելի հեշտ են ընկալվում ու արտասանվում անգլախոս և իսպանախոս լեզվակիրների կողմից։

Վոլափյուք
Տեսակարհեստական լեզու, միջազգային օժանդակ լեզու և պլանային լեզու
Խոսողների քանակ20 մարդ (2000)[1]
Վերահսկող կազմակերպությունInternational Volapük Academy?
Գրերի համակարգVolapük alphabet? և լատինական այբուբեն
IETFvo
ISO 639-1vo
ISO 639-2vol
ISO 639-3vol
 Volapük Վիքիպահեստում

Ծանոթագրություններ խմբագրել

  1. http://www.villagevoice.com/arts/pk-memory-7143392
  2. OED
  3. Handbook of Volapük Արխիվացված 2016-04-23 Wayback Machine, Charles E. Sprague (1888)
  4. «Volapük Yahoo Group». Արխիվացված է օրիգինալից 2009 թ․ սեպտեմբերի 27-ին. Վերցված է 2010 թ․ մայիսի 5-ին.

Տես նաև խմբագրել

Արտաքին կապեր խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Վոլափյուք» հոդվածին։