Վյաչեսլավ Կրենդելյով
Վյաչեսլավ Կրենդելյով (թուրքմ.՝ Wýaçeslaw Nikolaýewiç Krendelew; ռուս.՝ Вячеслав Кренделёв; հուլիսի 24, 1982[1], Աշխաբադ, Թուրքմենական ԽՍՀ, ԽՍՀՄ), թուրքմենական և ռուսական ֆուտբոլիստ, կիսապաշտպան։ Հանդես է եկել Թուրքմենստանի հավաքականի կազմում։ Ռուսաստանի սպորտի վարպետ։
Քաղաքացիությունը | Թուրքմենստան և Ռուսաստան | ||||||||||||||||||||||||||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Ծննդյան ամսաթիվ | հուլիսի 24, 1982[1] (41 տարեկան) | ||||||||||||||||||||||||||||||||
Ծննդավայր | Աշխաբադ, Թուրքմենական ԽՍՀ, ԽՍՀՄ | ||||||||||||||||||||||||||||||||
Դիրք | կիսապաշտպան | ||||||||||||||||||||||||||||||||
| |||||||||||||||||||||||||||||||||
Մասնագիտական կարիերա* | |||||||||||||||||||||||||||||||||
Տարի | Ակումբ | Խաղ | (Գոլ) | ||||||||||||||||||||||||||||||
| |||||||||||||||||||||||||||||||||
Ազգային հավաքական | |||||||||||||||||||||||||||||||||
| |||||||||||||||||||||||||||||||||
| |||||||||||||||||||||||||||||||||
* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը: |
Կենսագրություն խմբագրել
Վյաչեսլավ Կրենդելյովը ծնվել է Աշխաբադում։ 5 տարեկանից սկսել է զբաղվել մարզադպրոցում, որտեղ նրան բերել է հայրը, որը կարճ ժամանակ խաղացել է «Կոպետդագ» ակումբի կազմում, մայրը՝ ինժեներ-էլեկտրիկ։ Ծնողները ապրում են Թուրքմենստանում։ Նրանց հարսանիքը տեղի է ունեցել 2009 թվականի մարտին[2]։
Ակումբային կարիերա խմբագրել
Հանդես է եկել Աշխաբադի «Գալկանում», որտեղ միաժամանակ ժամկետային ծառայության է անցել բանակում[2]․ ծառայել է Թուրքմենստանի նախագահ Սապարմուրատ Նիյազովի թիկնապահությամբ զբաղվող ներքին զորքերի էլիտար ստորաբաժանումում։ 2003 թվականին հանդես է եկել Աշխաբադի «Նիսա» ակումբում[3]։ «2004 թվականից խաղացել եմ ղազախական «Տարազում»։ Այնուհետև տեղափոխվել է Գրոզնիի «Թերեկ», որի հետ դուրս է եկել Պրեմիեր լիգա՝ 2007 թվականին զբաղեցնելով 2-րդ տեղը առաջին դիվիզիոնում։ Տարվա վերջում դարձել է «Ամկարի» առաջին ձեռքբերումը, սակայն ոչ մի խաղ Պերմի ակումբի կազմում այդպես էլ չի անցկացրել։ 2009 թվականի մարտին տեղափոխվել է Լիպեցկի «Մետալուրգ»՝ մեկ տարի ժամկետով։ 2011 թվականի փետրվարի 13-ին համալրել է «Լուչ-Էներգիա» ակումբի շարքերը[4], որի կազմում անցկացրել է 41 հանդիպում առաջնության ընթացքում և 3 հանդիպում՝ գավաթային խաղերում՝ խփելով 2 գնդակ։ 2010 թվականի հուլիսին պայմանագիր է կնքել «Լուչ-Էներգիա» ակումբի հետ[5]։ 2013 թվականի հուլսի 17-ին վերադարձել է «Լուչ-Էներգիա»[6]։ 2015 թվականի փետրվարին ստացել է վնասվածք, և մեկ տարով դուրս է մնացել թիմից[7]։ 2015 թվականի հունիսին ևս մեկ անգամ պայմանագիր է կնքել «Լուչ-Էներգիայի» հետ[8]։
Կարիերան հավաքականում խմբագրել
2004 թվականին հրավիրվել է Թուրքմենստանի ազգային հավաքական։ Նույն թվականին հանդես է եկել նաև 2004 թվականի Ասիայի գավաթի հիմնական մրցաշարում։ 2008 թվականի օգոստոսին ԱՖԿ-ի հրավերով Աֆղանստանի հավաքականի դեմ գավաթային խաղում խփել է առաջիին գոլը ազգային հավաքականի կազմում։ 2011 թվականի հուլիսի 23-ին խփել է երկրորդ գոլը[9] Թուրքմենստանի հավաքականի կազմում[10]՝ 2014 թվականի աշխարհի առաջնության ընտրական մրցաշարում գրավելով Ինդոնեզիայի հավաքականի դարպասը։
Ձեռքբերումներ խմբագրել
- Թուրքմենստանի առաջնության հաղթող - 2003
- Թուրքմենստանի գավաթի եզրափակչի մասնակից - 2003
- Ղազախստանի գավաթի դափնեկիր - 2004
- Ռուսաստանի առաջին դիվիզիոնի արծաթե մեդալակիր - 2007
- ՖԱԼ գավաթի դափնեկիր - 2014
Ելույթների վիճակագրություն խմբագրել
Մրցաշրջան | Ակումբ | Երկիր | Լիգայի մակարդակ | Խ | Գ |
---|---|---|---|---|---|
2000 | Գալկան | Թուրքմենստան | 1 | 17 | 2 |
2001 | Գալկան | Թուրքմենստան | 1 | 16 | 4 |
2002 | Գալկան | Թուրքմենստան | 1 | 18 | 5 |
2003 | Նիսա | Թուրքմենստան | 1 | 17 | 8 |
2004 | Տարազ | Ղազախստան | 1 | 26 | 0 |
2005 | Տարազ | Ղազախստան | 1 | 28 | 4 |
2006 | Տարազ | Ղազախստան | 1 | 25 | 8 |
2007 | Թերեք | Ռուսաստան | 2 | 36 | 3 |
2008 | Ամկար | Ռուսաստան | 1 | 0 | 0 |
2009 | Մետալլուրգ (Լիպեցկ) | Ռուսաստան | 2 | 33 | 5 |
2010 | Բալտիկա | Ռուսաստան | 2 | 36 | 1 |
2011/12 | Լուչ-Էներգիա | Ռուսաստան | 2 | 41 | 0 |
2012/13 | ՍԿԱ-Էներգիա | Ռուսաստան | 2 | 31 | 2 |
2013/14 | Լուչ-Էներգիա | Ռուսաստան | 2 | 22 | 2 |
Ծանոթագրություններ խմբագրել
- ↑ 1,0 1,1 Transfermarkt.com(բազմ․) — 2000.
- ↑ 2,0 2,1 «Вячеслав Кренделев: «Возил друзьям восьмизвездочный коньяк»». Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ դեկտեմբերի 12-ին. Վերցված է 2013 թ․ օգոստոսի 2-ին.
- ↑ Вячеслав Кренделев на высоте
- ↑ Вячеслав Кренделев пополнил ряды «Луча-Энергии»
- ↑ Кренделев и Удалый пополнили состав «СКА-Энергии»
- ↑ Футболист Вячеслав Кренделев перешёл во владивостокскую «Луч-Энергию»
- ↑ Вячеслав Кренделев из-за травмы пропустит остаток сезона | Футбол Дальнего Востока
- ↑ Нивалдо и Кренделев продолжат выступать за «Луч»
- ↑ «Футболист приморского «Луча» выступил за сборную Туркменистана». Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ փետրվարի 6-ին. Վերցված է 2012 թ․ մարտի 23-ին.
- ↑ «Вячеслав Кренделев вызван в сборную Туркменистана». Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ նոյեմբերի 14-ին. Վերցված է 2012 թ․ մարտի 23-ին.