Վյաչեսլավ Կարպինսկի
- Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Կարպինսկի (այլ կիրառումներ)
Վյաչեսլավ Ալեքսեևիչ Կարպինսկի (ռուս.՝ Вячеслав Алексеевич Карпинский, հունվարի 16, 1880[1], Պենզա, Ռուսական կայսրություն[2] - մարտի 20, 1965[2][1], Մոսկվա, ԽՍՀՄ[2]), Ռուսաստանում հեղափոխական շարժման գործիչ, հրապարակախոս, տնտեսագիտական գիտությունների դոկտոր, սոցիալիստական աշխատանքի հերոս (1962), ԽՄԿԿ անդամ (1898)։ Խարկովում «Բանվոր դասակարգի ազատագրության պայքարի միության» (1902 թվականի վերջին) հիմնադիրներից։
Վյաչեսլավ Կարպինսկի | |
---|---|
Ծնվել է | հունվարի 16, 1880[1] |
Ծննդավայր | Պենզա, Ռուսական կայսրություն[2] |
Մահացել է | մարտի 20, 1965[2][1] (85 տարեկան) |
Մահվան վայր | Մոսկվա, ԽՍՀՄ[2] |
Գերեզման | Նովոդեվիչյան գերեզմանոց |
Քաղաքացիություն | Ռուսական կայսրություն, ՌԽՖՍՀ և ԽՍՀՄ |
Կրթություն | Խարկովի ազգային համալսարան |
Գիտական աստիճան | տնտեսագիտության դոկտոր |
Մասնագիտություն | հեղափոխական, տնտեսագետ, հրապարակախոս և խմբագիր |
Աշխատավայր | Խարկովի ազգային համալսարան |
Կուսակցություն | Ռուսաստանի սոցիալ-դեմոկրատական բանվորական կուսակցություն և ԽՄԿԿ |
Պարգևներ և մրցանակներ | |
Անդամություն | All-Union Society of Old Bolsheviks? |
Երեխաներ | Len Karpinskiĭ? |
1904 թվականին տարագրվել է։ Ժնևում, Վլադիմիր Լենինի ղեկավարությամբ, աշխատել է «Վպերյոդ» («Вперёд») և «Պրոլետարի» («Пролетарий») թերթերում, աշխատակցել «Պրավդա»-ին։ Հոկտեմբերյան հեղափոխությունից հետո եղել է համառուսաստանյան ԿԳԿ ագիտհրահանգչական բաժնի վարիչ, 1918-1927 թվականներին՝ «Պրավդա» թերթի, այլ թերթերի և ամսագրերի խմբագրական կոլեկտիվների անդամ, «Բեդնոտա» («Беднота») թերթի խմբագիր։ 1937 թվականից անցել է գիտական և պրոպագանդիստական աշխատանքի։ Վլադիմիր Լենինի, ԽՄԿԿ պատմության և Խորհրդային Միության մասին գրքերի հեղինակ է, պարգևատրվել է Լենինի երեք շքանշանով։
Ծանոթագրություններ խմբագրել
- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 Historische Lexikon der Schweiz, Dictionnaire historique de la Suisse, Dizionario storico della Svizzera (գերմ.) — Bern: 1998.
- ↑ 2,00 2,01 2,02 2,03 2,04 2,05 2,06 2,07 2,08 2,09 2,10 2,11 Карпинский Вячеслав Алексеевич // Большая советская энциклопедия (ռուս.): [в 30 т.] / под ред. А. М. Прохоров — 3-е изд. — М.: Советская энциклопедия, 1969.
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 5, էջ 342)։ |