Վլադիսլավ Ռամմ (ռուս.՝ Владислав Алексеевич Рамм, սեպտեմբերի 17, 1995(1995-09-17), Կեմերովո, Ռուսաստան), ռուս երգիչ։ «MBAND» խմբի անդամ (2014 - 2015 թվականներ)[1]։

Վլադիսլավ Ռամմ
Ի ծնե անունՎլադիսլավ Իվանով
Ծնվել է1995 թվական սեպտեմբերի 17
Կեմերովոյի մարզ
ԵրկիրՌուսաստան
ԺանրերՓոփ
ՄասնագիտությունԵրգիչ
Գործիքներվոկալ
Կայքvladramm.com

Կենսագրություն

խմբագրել

Ծնվել է 1995 թվականի սեպտեմբերի 17-ին Կեմերովոյում։ Տղայի դաստիարակությամբ զբաղվում է հայրը։ Սերը դեպի երաժշտություն նա ժառանգել է իր մայրիկից, ով աշխատում էր երաժշտական թատրոնում[2]։ Նրա մանկության մասին շատ քիչ տեղեկություններ կան[3]։ Մանկուց նա ցանկանում էր դառնալ հայտնի մարդ, այդ իսկ պատճառով նա շատ էր պարապում[4]։ Սկզբից Վլադիսլավը սովորում էր երաժշտական դպրոցում նվագելով դաշնամուր և սովորում երաժշտական այլ գործիքներ։ Հետագայում նա սկսել է վոկալ սովորել մասնավոր պարապմունքների ժամանակ[5][6]։

Վլադիսլավ Ռամմի առաջնելույթը հեռուստատեսությամբ տեղի է ունեցել 2014 թվականի սեպտեմբերի 13-ին «Ուզում եմ գնալ Մելաձեյի մոտ» հեռուստաշոուի շրջանակներում[7]։ 2014 թվականի նոյեմբերի 22-ին նա հաղթել է մրցույթում և դարձել «MBAND» խմբի անդամ։ «MBAND» խմբում նա ստացել է շատ մրցանակներ ինչպիսին են՝ Kids' Choice Awards, Fashion People Awards, MTV Europe Awards: Որպես դերասան նա նկարահանվել է ռուսական հայտնի «Всё исправить» ֆիլմում, մարմնավորելով գլխավոր դերերից մեկը[8]։

2015 թվականի նոյեմբերի 12-ին Վլադիսլավը հայտարարել է, որ ցանկանում է դառնալ մենակատար երգիչ։ Նա շնորհակալություն է հայտնել իր պրոդյուսերին և խմբի մնացած անդամներին մաղթելով նրանց նոր հաջողություններ[9]։ «Մուզ-ՏՎ»-ի հարցազրույցի ժամանակ նա նշել է, որ ցանկանում է շարունակել իր կարիերան առանց պրոդյուսերի[10]։ Կոնստանտին Մելաձեյի հավաստմամբ Վլադիսլավը չի կարող մենակտարի գործունեություն ծավալել, քանի որ նա պայմանագիր ունի մինչև 2021 թվականը[11]։ 2016 թվականի դեկտեմբերի 25-ին նա հրապարակեց նոր ալբում «#Перvый»[12]: 2017 թվականի հունվարի 19-ին հրապարակեց «Влияние» երգը iTunes-ում և Google Play-ում։ Հենց առաջի օրն էլ երգը iTunes-ում զբաղեցրեց թոփ չարթերը, իսկ մի քանի օր հետո Google Play-ի թոփ չարթերը[13]։

Անձնական կյանք

խմբագրել

Ամուսնացած էր Վերոնիկա Գեներալվոյի հետ, սակայն երբ Վլադը հայտնի դարձավ, նա ստիպված էր բաժանվել կնոջից[14][15]։ Այդ ամուսնությունից նա ունեցավ դուստր Նիկոլ անունով[16]։ Նաև ունեցել էր սիրավեպ «ՎԻԱ Գրա» խմբի Միշա Ռոմանովայի հետ, սակայն խմբից հեռանալու պատճառով զույգը բաժանվեց[17]։

«MBAND» հետ երգերում

խմբագրել

Սոլո ալբոմ

խմբագրել

Տեսագրություն

խմբագրել

Տեսահոլովակներ «MBAND» հետ

խմբագրել
Տարի Տեսահոլովակ Ռեժիսոր
2014 թվական Она вернётся Սերգեյ Սլոդկի
2015 թվական Посмотри на меня

Սոլո տեսահոլովակներ

խմբագրել
Տարի Տեսահոլովակ Ռեժիսոր
2017 թվական Хватит духу (feat. Kolyas) Ալեքսեյ Գլուբեյ

Ֆիլմագրություն

խմբագրել
  • Всё исправить-2016 թվականին

Հեռուստատեսություն

խմբագրել

«MBAND» հետ

խմբագրել
  • Ռեալիթի շոոու «Один день с MBAND» («СТС Love»)-2015 թվականի սեպտեմբերի 9-ից հոկտեմբերի 25-ը

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. «Чарты, рейтинги, хит-парады». 2017 թ․ հունվարի 26. Վերցված է 2017 թ․ հունվարի 30-ին.
  2. «Владислав Рамм о своём дебютном альбоме без группы MBAND и отношениях с Константином Меладзе». PEOPLETALK (ռուսերեն). 2016 թ․ դեկտեմբերի 27. Վերցված է 2017 թ․ հունվարի 20-ին.
  3. «Группа MBAND: первое откровенное интервью финалистов проекта «Хочу к Меладзе»» (ռուսերեն). Վերցված է 2017 թ․ հունվարի 20-ին.
  4. «Вышел первый сольный альбом экс-участника MBAND Влада Рамма | ElleGirl». www.ellegirl.ru. Վերցված է 2017 թ․ հունվարի 30-ին.
  5. «Музыкальный альбом кемеровчанина занял первое место в чарте iTunes». 2017 թ․ հունվարի 20. Վերցված է 2017 թ․ հունվարի 20-ին.
  6. «У 24-летней солистки «ВИА Гры»Миши Романовой роман с 19-летним участником MBAND» (ռուսերեն). Վերցված է 2017 թ․ հունվարի 20-ին.
  7. «Кемеровчанин попал на шоу «Хочу к Меладзе» - Woman's Day». Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ ապրիլի 29-ին. Վերցված է 2017 թ․ հունվարի 30-ին.
  8. bigmir)net. «Хочу к Меладзе финал: Кто победил в шоу?» (ռուսերեն). Վերցված է 2017 թ․ հունվարի 20-ին.
  9. «Иван Ургант, Полина Гагарина и другие российские звезды номинированы на Kids' Choice Awards-2016». Վերցված է 2017 թ․ հունվարի 20-ին.
  10. «Группа MBAND сорвала куш на премии Fashion People». www.oops.ru. Վերցված է 2017 թ․ հունվարի 30-ին.
  11. «Константин Меладзе прокомментировал уход Владислава Рамма из MBAND». www.dp.ru. Վերցված է 2017 թ․ մայիսի 6-ին.
  12. «MBAND стали «Лучшим Российским артистом» по версии MTV EMA 2015 | ElleGirl». www.ellegirl.ru. Վերցված է 2017 թ․ հունվարի 30-ին.
  13. «Участники MBAND об уходе Влада Рамма: Он просто сломался!» (ռուսերեն). Վերցված է 2017 թ․ հունվարի 20-ին.
  14. «Группа MBAND снимется в реалити-шоу со своими поклонницами» (ռուսերեն). Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ ապրիլի 1-ին. Վերցված է 2017 թ․ հունվարի 20-ին.
  15. «SMM-кейс: как телеканал СТС Love превратил гнев фанатов MBAND в свое первое реалити-шоу». vc.ru (ռուսերեն). Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ ապրիլի 21-ին. Վերցված է 2017 թ․ հունվարի 20-ին.
  16. «Владислав Рамм покинул группу MBAND». muz-tv.ru. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ փետրվարի 2-ին. Վերցված է 2017 թ․ հունվարի 20-ին.
  17. «В российский прокат вышел фильм с участием кемеровского музыканта». gazeta.a42.ru. Վերցված է 2017 թ․ հունվարի 20-ին.

Արտաքին հղումներ

խմբագրել