Վլադիմիր Փիրումով
Վլադիմիր Սեմյոնի Փիրումով (փետրվարի 1, 1926, Ղարաքիլիսա, Ալեքսանդրապոլի գավառ, Հայկական ԽՍՀ, ԱԽՖՍՀ, ԽՍՀՄ - նոյեմբերի 11, 2014, Ռուսաստան), ԽՍՀՄ ռազմածովային նավատորմի դերծովակալ (25․4․1975 թվական), ռազմական գիտությունների դոկտոր (1978), պրոֆեսոր (1990): ԽՄԿԿ անդամ 1948 թվականից։ ՀՃԱ ակադեմիկոս (1997): ՌԴ գիտության վաստակավոր գործիչ (1991)
Վլադիմիր Փիրումով | |
---|---|
Ծնվել է | փետրվարի 1, 1926 |
Ծննդավայր | Ղարաքիլիսա, Ալեքսանդրապոլի գավառ, Հայկական ԽՍՀ, ԱԽՖՍՀ, ԽՍՀՄ |
Մահացել է | նոյեմբերի 11, 2014 (88 տարեկան) |
Մահվան վայր | Ռուսաստան |
Կրթություն | Azerbaijan Higher Military Naval School? |
Գիտական աստիճան | տեխնիկական գիտությունների դոկտոր |
Մասնագիտություն | ուսուցիչ |
Աշխատավայր | Ն. Գ. Կուզնեցովի անվան ռազմածովային ակադեմիա |
Կուսակցություն | ԽՄԿԿ |
Պարգևներ և մրցանակներ |
Կենսագրություն խմբագրել
Ավարտել է Ա․ Մ․ Կիրովի անվան Կասպիական բարձրագույն ռազմածովային ուսումնարանը Ռ․ Ն․ Փիրումով, Վ․ Ս․ Փիրումով (1948), Լենինգրադի ռազմածովային ակադեմիան (այժմ՝ Ա․ Ս․ Գրեչկոյի անվան, 1963), այնուհետև՝ ադյունկտուրան, ակադեմիային կից Կ․ Ե․ Վորոշիլովի անվան Գլխավոր շտաբի բարձրագույն դասընթացները (1974), 1948–1960 թվականներին տարբեր պաշտոններով ծառայել է Բալթիական նավատորմում, եղել էսկադրային ականակրի հրամանատար։ 1966–1974 թվականներին դասավանդել է ռազմածովային ակադեմիայում (դասախոս, ավագ դասախոս, ամյփոնի պետ)։ 1974 թվականից՝ ԽՍՀՄ ռազմածովային նավատորմի գլխավոր շտաբում։ Հեղինակ է մի շարք ռազմագիտական աշխատությունների։
Աշխատանքները վերաբերում են կիբեռնետիկայի կիրառման հիմնահարցերին, համակարգային տեխնիկային, լուծումների և օգտակարության տեսությանը, գործողությունների հետազոտություններին։ Զբաղվել է երկրաքաղաքականության և անվտանգության հարցերով։
- ՌԴ բնական ԳԱ անդամ և փոխնախագահ (1991)։
- ՌԴ Անվտանգության խորհրդի գիտխորհրդի նախագահ (1993)։
Երկեր խմբագրել
- Радиоэлектроника в войне на море, М., 1987 (համահեղինակ).
Պարգևներ խմբագրել
- Կարմիր աստղի շքանշան։
- Պ. Կապիցայի արծաթե (1995) և ոսկե մեդալներ (1996)։
- Պետրոս Առաջինի ոսկե մեդալ (1996)։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։ |