Վլադիմիր Վորոնկով
Վլադիմիր Վորոնկով (ռուս.՝ Влади́мир Ива́нович Воронко́в, հունիսի 21, 1953, Մոսկվա, ԽՍՀՄ), ռուսական դիվանագետ։
Վլադիմիր Վորոնկով | |
Կրթություն՝ | Մոսկվայի պետական համալսարան |
---|---|
Մասնագիտություն՝ | դիվանագետ |
Ծննդյան օր | հունիսի 21, 1953 (70 տարեկան) |
Ծննդավայր | Մոսկվա, ԽՍՀՄ |
Քաղաքացիություն | Ռուսաստան |
Պարգևներ | |
Կենսագրություն
խմբագրելԱվարտել է Մոսկվայի Մ․ Լոմոնոսովի անվան պետական համալսարանը (1975)։ Դիվանագիտական գործունեությամբ սկսել է զբաղվել 1989 թվականից։ Տիրապետում է անգլերեն և լեհերեն լեզուներին։ Պատմական գիտությունների թեկնածու։
- 2000-2002 թվականներին՝ Լեհաստանի Հանրապետությունում Ռուսաստանի դեսպանատան դեսպանորդ խորհրդական
- 2002-2005 թվականներին՝ ՌԴ ԱԳՆ կադրերի դեպարտամենտի փոխտնօրեն։
- 2005-2008 թվականներին՝ ԵԱՀԿ-ում Ռուսաստանի մշտական ներկայացուցչի տեղակալ։
- 2008 թվականի սեպտեմբերից-2011 թվականի հուլիսը՝ Ռուսաստանի ԱԳՆ Համաեվրոպական համագործակցության դեպարտամենտի տնօրեն։
2011 թվականի հուլսիի 26-ից՝ Վիեննայի (Ավստրիա) միջազգային կազմակերպություններում Ռուսաստանի մշտական ներկայացուցիչ[1]։
2017 թվականի հունիսի 21-ին Վլադիմիր Վորոնկովը նշանակվել է ՄԱԿ-ի նոր կառույցի[2]՝ Հակաահաբեկչական վարչության ղեկավար[3]՝ գլխավոր քարտուղարի տեղակալի մակարդակով։
ՌԴ նախագահի 2017 թվականի օգոստոսի 7-ի թիվ 368 հրամանագրով ազատվել է Վիեննայում (Ավստրիայի Հանրապետություն) միջազգային կազմակերպություններում Ռուսաստանի մշտական ներկայացուցչի պարտականություններից[4]։
Ամուսնացած է։ Ունի դուստր։
Պարգևներ
խմբագրել- «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» IV աստիճանի շքանշան (2017 թվականի հունիսի 27)՝ միջպետական տնտեսական համաձայնագրերի նախապատրաստման և իրականացման գործում ունեցած մեծ ավանդի և երկարամյա բարեխիղճ աշխատանքի համար[5]։
- Բարեկամության շքանշան (2013 թվականի դեկտեմբերի 21)՝ Ռուսաստանի Դաշնության արտաքին քաղաքական կուրսի իրականացման գործում ունեցած մեծ ավանդի, գիտամանկավարժական գործունեության մեջ ունեցած վաստակի և երկարամյա բարեխիղճ աշխատանքի համար[6]։
Դիվանագիտական աստիճան
խմբագրելԾանոթագրություններ
խմբագրել- ↑ Указ Президента Российской Федерации от 26.07.2011 № 990 «О назначении Воронкова В.И. Постоянным представителем Российской Федерации при международных организациях в Вене, Австрийская Республика»
- ↑ «Пресс-релиз ООН от 21 июня 2017 года». Վերցված է 2017 թ․ հունիսի 21-ին.
- ↑ «Контртеррористическое управление ООН». Վերցված է 2018 թ․ հունիսի 30-ին.
- ↑ «Официальный интернет-портал правовой информации». publication.pravo.gov.ru. Վերցված է 2017 թ․ օգոստոսի 8-ին.
- ↑ Указ Президента Российской Федерации от 27.06.2017 № 288 «О награждении государственными наградами Российской Федерации»
- ↑ Указ Президента Российской Федерации от 21.12.2013 № 929 «О награждении государственными наградами Российской Федерации»
- ↑ Указ Президента Российской Федерации от 15.01.2002 г. № 55 «О присвоении дипломатических рангов»
- ↑ Указ Президента Российской Федерации от 25.05.2006 г. № 510 «О присвоении дипломатических рангов»
- ↑ Указ Президента Российской Федерации от 17.01.2011 г. № 51 «О присвоении Воронкову В.И. дипломатического ранга Чрезвычайного и Полномочного Посла»