Վլադիմիր Սուգրոբով
Վլադիմիր Վլադիմիրովիչ Սուգրոբով (սեպտեմբերի 10, 1996[1], Սարատով, Ռուսաստան), ռուս ֆուտբոլիստ, դարպասապահ։
Քաղաքացիությունը | Ռուսաստան | ||
---|---|---|---|
Ծննդյան ամսաթիվ | սեպտեմբերի 10, 1996[1] (27 տարեկան) | ||
Ծննդավայր | Սարատով, Ռուսաստան | ||
Դիրք | դարպասապահ | ||
| |||
| |||
| |||
| |||
|
Կարիերա խմբագրել
Սարատովի «Սոկոլ» ՄՊՄԴ-ի սան է։ 2012 թվականից խաղացել է թիմի երիտասարդական կազմում սիրողական առաջնությունում։ Իր հիմնական թիմի հայտացուցակում առաջին անգամ ընդգրկվել է 2015 թվականի հուլիսին ՖԱԼ-ի առաջնությանը մասնակցելու համար։ 2016 թվականի օգոստոսի 21-ին ՖԱԼ-ում նշել է նորամուտը «Խիմկիի» դեմ խաղում՝ անառիկ պահելով իր դարպասը[2]։ Ընդհանուր առմամբ «Սոկոլի» կազմում անցկացրել է 3 խաղ, ներառյալ Ռուսաստանի գավաթի խաղը և բաց է թողել 3 գոլ։
2017 թվականի ամռանը տեղափոխվել է Մոսկվայի «Արարատ», որի ժամանակ հանդես է եկել ՊՖԼ-ի առաջնությունում։ Նորամուտը նշել է «Արարատ» թիմում 2017/2018 մրցաշրջանի 1-ին տուրում «Զորկիի» թիմի դեմ խաղում՝ բաց չթողնելով ոչ մի գոլ[3]։ Ընդհանուր առմամբ «Արարատի» կազմում խաղացել է 19 հանդիպում, 11 անգամ թողնելով իր դարպասները անառիկ, և դարձել երկրորդ դիվիզիոնի տարածաշրջանային մրցաշարի հաղթող։
2018 թվականի փետրվարի 23-ին «Անժի» ակումբը հայտարարեց Վլադիմիր Սուգրոբովի հետ պայմանագիր կնքելու մասին[4], օրացուցային տարվա ընթացքում դարպասապահը խաղադաշտ է դուրս եկել «Անժի-2»-ի կազմում ՖԱԼ-ի առաջնության մեկ խաղում և 10 խաղում՝ երիտասարդական առաջնությունում դուբլի համար։ 2018 թվականի մայիսին նա Մախաչկալայի ակումբի կազմում անցումային երկու հանդիպում է անցկացրել «Ենիսեյի» դեմ և բաց թողել 6 գնդակ (0:3, 4:3)։ 2019 թվականին նա հանդես է եկել ՖԱԼ «Բալթիկա» ակումբի և «Տամբովի» կազմում, որը հանդես է եկել Պրեմիեր լիգայում, բայց առաջնությունում ոչ մի հանդիպում չի անցկացրել։ «Տամբովի» կազմում նա մեկ հանդիպում է անցկացրել Ռուսաստանի գավաթի խաղարկությունում։ 2020 թվականի հունվարին վարձավճարով տեղափոխվեԼ Է հայկական «Փյունիկ»։ Նա իր նորամուտը Հայաստանի առաջնությունում նշել է 2020 թվականի մայիսի 23-ին «Արարատ-Արմենիա» ակումբի դեմ խաղում (0:3), բաց թողել երեք գնդակ, որոնցից մեկը խփել է սեփական դարպասը[5]։
2020/21 մրցաշրջանի նախօրեին տեղափոխվել է ՖԱԼ «ՍԿԱ-Խաբարովսկ» ակումբ[6]։
Ակումբային վիճակագրություն խմբագրել
2018 թվականի մայիսի 20-ի դրությամբ
Ելույթներ | Լիգա[7] | Ակումբներ[8] | Եվրագավաթներ | Այլ[9] | Ընդհանուր | |||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Ակումբ | Լիգա | Մրցաշրջան | Խաղեր | Գոլեր | Խաղեր | Գոլեր | Խաղեր | Գոլեր | Խաղեր | Գոլեր | Խաղեր | Գոլեր |
Սոկոլ | ՖԱԼ | 2016/17 | 2 | -2 | 1 | -1 | 0 | 0 | 0 | 0 | 3 | -3 |
Ընդհանուր | 2 | -2 | 1 | -1 | 0 | 0 | 0 | 0 | 3 | -3 | ||
Արարատ | ՊՖԼ | 2017/18 | 15 | -5 | 1 | -2 | 0 | 0 | 3 | -3 | 19 | -10 |
Ընդհանուր | 15 | -5 | 1 | -2 | 0 | 0 | 3 | -3 | 19 | -10 | ||
Անժի | ՌՖՊԼ | 2017/18 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 2 | -6 | 2 | -6 |
Ընդհանուր | 0 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 2 | -6 | 2 | -6 | ||
→ Անժի-2 | ՊՖԼ | 2017/18 | 1 | -3 | – | – | – | – | 0 | 0 | ? | ? |
Ընդհանուր | 1 | -3 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 1 | -3 | ||
Ամբողջ կարիերա | 18 | -10 | 2 | -3 | 0 | 0 | 5 | -9 | 25 | -22 |
Ծանոթագրություններ խմբագրել
- ↑ 1,0 1,1 Transfermarkt.com(բազմ․) — 2000.
- ↑ «Сокол - Футбольная Национальная Лига». Արխիվացված օրիգինալից 2020 թ․ օգոստոսի 13-ին. Վերցված է 2020 թ․ մայիսի 27-ին.
- ↑ Профессиональная футбольная Лига
- ↑ «Владимир Сугробов в «Анжи», Официальный сайт ФК «Анжи»». Արխիվացված օրիգինալից 2020 թ․ սեպտեմբերի 21-ին. Վերցված է 2020 թ․ մայիսի 27-ին.
- ↑ «PYUNIK VS. ARARAT-ARMENIA 0 — 3». Արխիվացված օրիգինալից 2020 թ․ սեպտեմբերի 8-ին. Վերցված է 2020 թ․ մայիսի 27-ին.
- ↑ ««Тамбов» расстался с Сугробовым, Саламатовым и Федчуком». sportbox.ru. 2020 թ․ օգոստոսի 4. Արխիվացված օրիգինալից 2020 թ․ դեկտեմբերի 27-ին. Վերցված է 2021 թ․ մարտի 15-ին.
- ↑ ՖԱԼ, ՊՖԼ
- ↑ Ռուսաստանի գավաթ
- ↑ ՖԱԼ գավաթ