Վլադիմիր Սոկոլենկո (ռուս.՝ Владимир Григорьевич Соколенко, հունվարի 23, 1953(1953-01-23)), ռուս դիվանագետ։

Վլադիմիր Սոկոլենկո
 
Կրթություն՝ Միջազգային հարաբերությունների Մոսկվայի պետական ինստիտուտ
Մասնագիտություն՝ դիվանագետ
Ծննդյան օր հունվարի 23, 1953(1953-01-23) (71 տարեկան)

Կենսագրություն խմբագրել

1980 թվականին ավարտել է Մոսկվայի Լոմոնոսովի անվան պետական համալսարանի իրավաբանական ֆակուլտետը։ Տիրապետում է ֆրանսերենին, լեհերենին և անգլերենին։

1980 թվականից զբաղվում է դիվանագիտական գործունեությամբ։

  • 1997 թվականից մինչև 2000 թվականը եղել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության գլխավոր քարտուղարության, գործադիր քարտուղարության դեպարտամենտների բաժանմունքի պետ։
  • 2007-ից մինչև 2018 թվականը Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության արտաքին քաղաքական պլանավորման դեպարտամենտի տնօրենի տեղակալ, բաժանմունքի պետ։
  • 2018 թվականի փետրվարի 1-ից Կաբո Վերդեում զբաղեցնում է Ռուսաստանի Դաշնության արտակարգ և լիազոր դեսպանի պաշտոնը[1]։

Անձնական կյանք խմբագրել

Ամուսնացած է, ունի երկու որդի։

Դիվանագիտական աստիճան խմբագրել

  • 2-րդ դասի արտակարգ և լիազոր դեսպանորդ (2012 թվականի դեկտեմբերի 14)[2]
  • 1-ին դասի արտակարգ և լիազոր դեսպանորդ (2020 թվականի հունիսի 8)[3]

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Указ Президента Российской Федерации от 01.02.2018 г. № 47 «О Чрезвычайном и Полномочном После Российской Федерации в Республике Кабо-Верде»
  2. Указ Президента Российской Федерации от 14.12.2012 г. № 1664 «О присвоении дипломатических рангов»
  3. «Указ Президента Российской Федерации от 08.06.2020 № 376 ∙ Официальное опубликование правовых актов ∙ Официальный интернет-портал правовой информации». publication.pravo.gov.ru. Վերցված է 2020 թ․ հունիսի 8-ին.

Արտաքին հղումներ խմբագրել