Վլադիմիր Սոլովյով (լրագրող)

Այս հոդվածը ռուս լրագրողի մասին է։ Այլ գործածությունների համար այցելեք Վլադիմիր Սոլովյով (այլ կիրառումներ)։

Վլադիմիր Ռուդոլֆովիչ Սոլովյով (ռուս.՝ Влади́мир Рудо́льфович Соловьёв, հոկտեմբերի 20, 1963(1963-10-20)[1][2], Մոսկվա, ԽՍՀՄ[1][2]), ռուսաստանյան լրագրող, հեռուստա- և ռադիովարող, հրապարակախոս, երգիչ, հասարակական գործիչ, ռուսական քարոզչության կարկառուն ներկայացուցիչ[9], տնտեսագիտական գիտությունների թեկնածու, Ռուսաստանի հրեական հանձնաժողովի նախագահության անդամ[10]։

Վլադիմիր Ռուդոլֆովիչ Սոլովյով
Влади́мир Рудо́льфович Соловьёв
Դիմանկար
Ծնվել էհոկտեմբերի 20, 1963(1963-10-20)[1][2] (60 տարեկան)
ԾննդավայրՄոսկվա, ԽՍՀՄ[1][2]
Քաղաքացիություն Ռուսաստան
Ազգությունհրեա
Մայրենի լեզուռուսերեն
Կրոնհուդայականություն
ԿրթությունԳիտության և տեխնոլոգիայի ազգային համալսարան (1986)[2]
Գիտական աստիճանտնտեսագիտական գիտությունների թեկնածու[2] (1990)
Մասնագիտությունհեռուստահաղորդավար
ԱշխատավայրՀամաշխարհային տնտեսության և միջազգային հարաբերությունների ինստիտուտ
ԱմուսինQ118644033?
Պարգևներ և
մրցանակներ
ԱնդամությունSoloviev.Live?
ԵրեխաներPolina Solovyova?, Aleksandr Solovyov? և Ekaterina Solovyova?
 Vladimir Rudol'fovich Solovyov Վիքիպահեստում

Կենսագրություն խմբագրել

Վլադիմիր Սոլովյովը ծնվել է 1963 թվականի հոկտեմբերի 20-ին Մոսկվայում՝ հրեական ընտանիքում։ Հայրը՝ Ռուդոլֆ Նաումի Սոլովյով (Մենինսկովսկի), մայրը՝ Իննա Սոլոմոնի Սոլովյովա (Շապիրո)[11]։

Դպրոցական առաջին տարին Վլադիմիրը անց է կացրել Մոսկվայի թիվ 72 դպրոցում։ Երկրորդ դասարանից սովորել է էլիտար թիվ 27 հատուկ դպրոցում մի շարք առարկաների անգլերեն ուսուցումով, որտեղ սովորել են ԽՄԿԿ ԿԿ անդամների, դիվանագետների երեխաները և թոռները (այժմ՝ անգլերենի խորացված ուսուցումով թիվ 1232 միջնակարգ դպրոց)։

Զբաղվել է ֆուտբոլով և կարատեով։

1980 թվականին ընդունվել է և 1986-ին կարմիր դիպլոմով ավարտել է Մոսկվայի պողպատի և համաձուլվածքների ինստիտուտը։

Ավարտել է ԽՍՀՄ ԳԱ Միջազգային տնտեսության և միջազգային հարաբերությունների ինստիտուտի ասպիրանտուրան։ Պաշտպանել է «Նոր նյութերի արտադրության հիմնական տենդենցները և արդյունավետության գործոնները և դրանց օգտագործումը ԱՄՆ-ի և Ճապոնիայի արդյունաբերոթյունում» թեմայով դիսերտացիան և ստացել է տնտեսական գիտությունների թեկնածուի գիտական աստիճան։

Մինչև 1990 թվականը ֆիզիկա, մաթեմատիկա և աստղագիտություն է դասավանդել թիվ 27 դպրոցում, որտեղ որ ժամանակին սովորել է։

1990 թվականից Ալաբամա նահանգի համալսարանում տնտեսագիտություն է դասավանդում։

1992 թվականին Ռուսաստան է վերադարձել, սկսեց զբաղվել բիզնեսով, և ըստ իր խոսքերի գործարաններ է ունեցել Ռուսաստանում և Ֆիլիպիններում, որտեղ 1990-ականներին դիսկոտեկի սարքավորումներ էին արտադրում և վաճառում ամբողջ աշխարհով։ Մոսկվայում ունեցել է աշխատանքի տեղավորման գործակալություն։

1998 թվականի հուլիսի 10-ից[12] մինչև 2010 թվականի հուլիսը «Սերեբրյանի դոժդ» ռադիոկայանում վարել է «Սոխակի գեղգեղանքները» (վերջին եթերը տեղի է ունեցել հուլիսի 29-ին[13])։ 2010 թվականի սեպտեմբերից «Վեստի-FM» ռադիոկայանում Աննա Շաֆրանի հետ վարում է «Ամբողջական կոնտակտ» ռադիոհաղորդումը։

Ֆուտբոլ է խաղում Ռուսաստանի հրեական հանձնաժողովի թիմում։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 https://24smi.org/celebrity/522-vladimir-soloviov.html
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 2,5 2,6 https://lenta.ru/lib/14159311/
  3. 3,0 3,1 3,2 https://xn--n1ag.xn--b1aew.xn--p1ai/Sostav_Obshhestvennogo_soveta/Sostav/item/1347665/
  4. https://www.currenttime.tv/a/putit-nagradil-solovieva/31945211.html
  5. https://vestikavkaza.ru/news/Televedushchiy-Vladimir-Solovev-nagrazhden-armyanskim-Ordenom-Pocheta.html
  6. https://ostankino.ru/persons/vladimir-rudolfovich-solovev
  7. https://tass.ru/obschestvo/19088247
  8. https://www.kommersant.ru/doc/6296118
  9. Orlova, Karina (2017 թ․ հոկտեմբերի 31). «The Case for Sanctioning Putin's Propagandists». The American Interest. Վերցված է 2020 թ․ նոյեմբերի 19-ին.
  10. Ռուսաստանի հրեական հանձնաժողովի կառուցվածքը Արխիվացված 2017-02-24 Wayback Machine // ՌՀՀ պաշտոնական կայքը
  11. «Панорама TV» СПб, № 37 (894) 2010.
  12. «Վլադիմիր Սոլովյովը և Եկատերինա Շվեցովան տոնում են «Սոխակի գեղգեղանքները» հաղորդման ծննդյան օրը». Արխիվացված է օրիգինալից 2008 թ․ օգոստոսի 4-ին. Վերցված է 2013 թ․ փետրվարի 7-ին.
  13. «Վլադիմիր Սոլովյովը Moskva.fm կայքում». Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ ապրիլի 15-ին. Վերցված է 2021 թ․ մարտի 6-ին.

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Վլադիմիր Սոլովյով (լրագրող)» հոդվածին։