Վլադիմիր Սնեգիրյովի հուշարձան
Վլադիմիր Սնեգիրյովի հուշարձան (ռուս.՝ Памятник Владимиру Снегирёву), հուշարձան Ռուսաստանի մայրաքաղաք Մոսկվայում, որը նվիրված է ռուս բժիշկ, Մոսկվայի համալսարանի վաստակավոր պրոֆեսոր, հայրենական գինեկոլոգիայի հիմնադիրներից մեկին` Վլադիմիր Ֆեոդորովիչ Սնեգիրյովին։ Բացվել է 1973 թվականի նոյեմբերի 2-ին` Վ. Ֆ. Սնեգիրյովի անվան մանկաբարձության և գինեկոլոգիայի կլինիկայի առջև։ Քանդակագործներ Սերգեյ Տիմոֆեևիչ Կոնյոնկովն ու Ալեքսանդր Դմիտրիևիչ Կոզաչոկը հուշակոթողի ստեղծման աշխատանքները սկսել են 1967 թվականին[1][2][3]։ Նախագծի ճարտարապետն է Եվգենի Ստամոն։ 1992 թվականին հուշարձանը վերցվել է պետական պաշտպանության տակ որպես տարածաշրջանային նշանակության մշակութային ժառանգության օբյեկտ (Մոսկվայի ժողովրդական պատգամավորների քաղաքային խորհրդի նախագահության «Մոսկվա քաղաքի պատմության և մշակույթի հուշարձանների մասին» 1992 թվականի հուլիսի 30-ի թիվ 84 որոշում, գրանցման համար` 771410726270005)[4]։
Վլադիմիր Սնեգիրյովի հուշարձան | |
---|---|
Վլադիմիր Սնեգիրյովի հուշարձանը | |
Տեսակ | հուշարձան |
Ճարտարապետ | Evgeny Stamo? |
Ստեղծում | 1967 |
Երկիր | Ռուսաստան |
Բնակավայր | Խամովնիկի շրջան |
Շինության ձև | Քանդակ |
Նյութ | բրոնզ և գրանիտ |
Ներկա վիճակ | Կանգուն |
Cultural heritage monuments in Central Administrative Okrug Վիքիպահեստում |
Հուշարձանի հասցեն` ք. Մոսկվա, Ելանսկու փողոց, 2։
Նկարագրություն խմբագրել
Գիտնականի բրոնզե քանդակը տեղադրված է գրանիտե պատվանդանին, որի վրա արված է հետևյալ մակագրությունը. «Պրոֆեսոր Սնեգիրյով Վլադիմիր Ֆեոդորովիչ, 1847-1916»։ Բժիշկը պատկերված է աթոռի վրա նստած, մարմինը փոքր-ինչ հետ թեքված և ոտքերն առաջ ձգած, ձեռքերը դրված են ազդրերին։ Նրա հագին բժշկական խալաթ է, մազերը թաքնված են գլխարկի տակ։ Քանդակագործները ցանկացել են ստեղծել այն զգացողությունը, ասես պրոֆեսորը հենց նոր է դուրս եկել հիվանդանոցից և հանգստանում է հաջող վիրահատությունից հետո[5][6][7]։
Ծանոթագրություններ խմբագրել
- ↑ Вострышев, 2009, էջ 394
- ↑ Голубева, 2016
- ↑ Звягинцев, Карпачевский, 2004
- ↑ «Решение Президиума Московского городского совета народных депутатов (Моссовета) № 84 «О памятниках истории и культуры г. Москвы»». Министерство культуры Российской Федерации. 1992 թ․ հուլիսի 30. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ դեկտեմբերի 20-ին. Վերցված է 2018 թ․ դեկտեմբերի 17-ին.
- ↑ Кожевников, 1983
- ↑ Памятники монументального искусства Москвы, 2016, էջ 105
- ↑ Шокарев, Вострышев, 2018, էջ 394
Գրականություն խմբագրել
- Вострышев М. И. Москва: все культурные и исторические памятники. — М.: Алгоритм, Эксмо, 2009. — 512 с. — ISBN 978-5-699-31434-8
- Голубева И. Доктор Снегирёв. Как юнга стал известным врачом // «АиФ Здоровье» : Газета. — 2016. — № 30.
- Звягинцев Н. Д., Карпачевский Л. О. Памятники ученым в культуре Москвы. — М.: ГЕОС, 2004. — 64 с. — ISBN 5-89118-381-1
- Кожевников Р. Скульптурные памятники Москвы. — М.: Московский рабочий, 1983. — 318 с.
- Памятники монументального искусства Москвы / Департамент культурного наследия г. Москвы. — М.: «Милк Эдженси», 2016. — 404 с. — ISBN 978-5-9907078-1-8
- Шокарев С., Вострышев М. Вся Москва от А до Я. — 2018. — ISBN 5041013799, 9785041013790