Վլադիմիր Սահակյան (նկարիչ)

հայ նկարիչ
Վիքիպեդիայում կան հոդվածներ Սահակյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Վլադիմիր Սահակյան (այլ կիրառումներ)

Վլադիմիր Գուրգենի Սահակյան (փետրվարի 16, 1932(1932-02-16), Երևան, Հայկական ԽՍՀ, ԱԽՖՍՀ, ԽՍՀՄ - հունվարի 9, 2013(2013-01-09), Երևան, Հայաստան), հայ նկարիչ։ Բնության և Հասարակայնության միջազգային ակադեմիայի իսկական անդամ, ակադեմիկոս (2004), Եվրոպայի «Բնական գիտությունների» ակադեմիայի իսկական անդամ, ակադեմիկոս (Հաննովեր, Գերմանիա, 2007

Վլադիմիր Սահակյան
Ծնվել է1932 փետրվարի 16
ԾննդավայրԵրևան
Վախճանվել էհունվարի 9, 2013(2013-01-09) (տարիքը 80)
Մահվան վայրԵրևան
Ազգությունհայ
Մասնագիտություննկարիչ
ԱնդամակցությունՀայաստանի նկարիչների միություն

Կենսագրություն խմբագրել

1949 թվականին ավարտել է Շոթա Ռուսթավելու անվան միջնակարգ դպրոցը։ 1950-1958 թվականներին սովորել է Երևանի Փանոս Թերլեմեզյանի անվան գեղարվեստի ուսումնարանում, 1960-1965 թվականներին՝ Երևանի գեղարվեստա-թատերական ինստիտուտում։ 1970 թվականից եղել է Հայաստանի նկարիչների միության անդամ։ 1977 թվականից դասավանդել է Երևանի գեղարվեստա-թատերական ինստիտուտում, պրոֆեսոր՝ 1977 թվականից։

Վլադիմիր Սահակյանի ստեղծագործությունները գտնվում են Հայաստանի, Ռուսաստանի, Ուկրաինայի տարբեր թանգարաններում և ԱՄՆ-ի, Ճապոնիայի, Անգլիայի, Իտալիայի, Ֆրանսիայի, Գերմանիայի մասնավոր հավաքածուներում[1][2]։

Ցուցահանդեսներ խմբագրել

1968 թվականից մասնակցել է հանրապետական, համամիութենական և արտասահմանյան ցուցահանդեսների։

  • 1-ին անհատական ցուցահանդես, Երևանի Նկարիչների տան ցուցասրահ, 1983
  • 2-րդ և 3-րդ անհատական ցուցահանդեսներ՝ Դոնեցկ, Մարիուպոլ (Ուկրաինա), 198
  • Ջրաներկի 4-րդ անհատական ցուցահանդես, Նեպալ, 1988
  • 6-րդ անհատական ցուցահանդես, Երևան, 2004

Պարգևներ խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել