Մալևսկի Վլադիմիր Եվգենևիչ (նոյեմբերի 1, 1925(1925-11-01), Լենինգրադ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ - հոկտեմբերի 17, 1981(1981-10-17), Լենինգրադ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ), խորհրդային նկարիչ, Լենինգրադի նկարիչների միության անդամ[1]։

Վլադիմիր Մալևսկի
Ծնվել էնոյեմբերի 1, 1925(1925-11-01)
ԾննդավայրԼենինգրադ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ
Վախճանվել էհոկտեմբերի 17, 1981(1981-10-17) (55 տարեկան)
Մահվան վայրԼենինգրադ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ
Քաղաքացիություն ԽՍՀՄ
ԿրթությունԻ. Ե. Ռեպինի անվան գեղանկարչության, քանդակագործության և ճարտարապետության ինստիտուտ
Մասնագիտություննկարիչ
Ոճռեալիզմ
Ժանրդիմապատկեր
Թեմաներգեղանկարչություն
Պարգևներ
«1941-1945 թթ. Հայրենական մեծ պատերազմում Գերմանիայի դեմ տարած հաղթանակի համար» մեդալ
ԱնդամակցությունԽՍՀՄ նկարիչների միություն
 Vladimir Malevsky Վիքիպահեստում

Կենսագրություն խմբագրել

Ծնվել է 1925 թվականի նոյեմբերի 1-ին Լենինգրադում։ Պատերազմից առաջ ավարտել է միջնակարգ դպրոցի 7-րդ դասարանը։ 1941 թվականի շրջափակման ձմեռը վերապրել է Լենինգրադում։ 1942 թվականի մարտին ընտանիքի հետ տարահանվել Է Արխանգելսկ, որտեղից 1943 թվականի հունվարին զորակոչվել է Կարմիր բանակ։ 1944-ի փետրվարին ծանր վիրավորվել է և ստացել է IV աստիճանի ոտքի ցրտահարում։ Նա բուժվել է Իժևսկի և Սվերդլովսկի հիվանդանոցներում։ 1944 թվականի օգոստոսին զորացրվել է վիրավորման պատճառով և վերադարձել է Արխանգելսկ, որտեղ «Էդիսսոն» կինոթատրոնում աշխատել է որպես նկարչի աշակերտ։

1946 թվականի մարտին մոր՝ Ելիզավետա Ֆյոդորովա Զինովևայի (1894-1958) և ավագ քրոջ հետ վերադարձել է Լենինգրադ (հայր Եվգենի Վլադիմիրի Մալևսկին մահացել է 1942 թվականին) և ընդունվել է Գեղարվեստամանկավարժական ուսումնարան, որն ավարտել է 1951 թվականին։ Նույն տարում ընդունվել է Ի. Ե. Ռեպինի անվան գեղանկարչության, քանդակագործության և ճարտարապետության ինստիտուտ։ Աշխատել է Ալեքսանդր Զայցևի, Վասիլի Սոկոլովի և Լեոնիդ Խուդյակովի հետ։ 1957 թվականին, գեղանկարչի կոչմամբ, ավարտել է Բորիս Իոգանսոնի անվան արվեստանոցի ինստիտուտը։ Դիպլոմային աշխատանքը եղել է «Շինհրապարակում» կտավը[2][3]։

Ինստիտուտն ավարտելուց հետո 1958-1960 թվականներին շարունակել է աշխատանքը Բորիս Իոգանսոնի անվան ԽՍՀՄ Գեղարվեստի ակադեմիայի ստեղծագործական արվեստանոցում։ 1957 թվականից մասնակցել է բազմաթիվ ցուցահանդեսների։ Նա նկարել է դիմանկարներ, թեմատիկ նկարներ, բնանկարներ, նատյուրմորտներ։ Նկարչի ստեղծած աշխատանքների թվում են «Քաջվարդեր»[4] (1958), «Ամառային օր»[5] (1961), «1905 թվական»[6] (1967), «Եղրևանի»[7] (1972), «Հեծանվորդներ»[8], «Ռեգատ»[9] (երկուսն էլ 1980) և այլն։

Մալևսկին մահացել է 1981 թվականի հոկտեմբերի 17-ին Լենինգրադում կյանքի 56-րդ տարում։

Վ. Ե. Մալևսկու աշխատանքները գտնվում են Ռուսաստանի և արտերկրի թանգարաններում և մասնավոր հավաքածուներում։

Պատկերասրահ խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Справочник членов Ленинградской организации Союза художников РСФСР. — Л.: Художник РСФСР, 1980. — С. 73.
  2. Юбилейный Справочник выпускников Санкт-Петербургского академического института живописи, скульптуры и архитектуры имени И. Е. Репина Российской Академии художеств. 1915—2005. — СПб.: Первоцвет, 2007. — С. 79.
  3. Всесоюзная художественная выставка, посвящённая 40-летию Великой Октябрьской социалистической революции.. — Каталог. — М.: Советский художник, 1957. — С. 46.
  4. Ленинградские художники. Живопись 1950—1980 годов. — Каталог. — СПб., 1994. — С. 3.
  5. Выставка произведений ленинградских художников 1961 года. — Каталог. — Л.: Художник РСФСР, 1964. — С. 26.
  6. Изобразительное искусство Ленинграда. — Каталог выставки. — Л.: Художник РСФСР, 1976. — С. 23.
  7. Натюрморт. Выставка произведений ленинградских художников 1973 года. — Л.: Художник РСФСР, 1973. — С. 10.
  8. Зональная выставка произведений ленинградских художников 1980 года. — Каталог. — Л.: Художник РСФСР, 1983. — С. 16—17.
  9. Связь времен. 1932—1997. Художники — члены Санкт — Петербургского Союза художников России. — Каталог выставки. — СПб., 1997. — С. 292.

Գրականություն խմբագրել

  • Центральный Государственный Архив литературы и искусства. СПб. Ф.78. Оп.5. Д.124.
  • Всесоюзная художественная выставка, посвящённая 40-летию Великой Октябрьской социалистической революции. Каталог. М., Советский художник, 1957. С.46.
  • Выставка произведений ленинградских художников 1961 года. Каталог. Л., Художник РСФСР, 1964. С.26.
  • Натюрморт. Выставка произведений ленинградских художников 1973 года. Л., Художник РСФСР, 1973. С.10.
  • Изобразительное искусство Ленинграда. Каталог выставки. Л., Художник РСФСР, 1976. С.23.
  • Справочник членов Ленинградской организации Союза художников РСФСР. Л., Художник РСФСР, 1980. С.73.
  • Зональная выставка произведений ленинградских художников 1980 года. Каталог. Л., Художник РСФСР, 1983. С.16-17.
  • Ленинградские художники. Живопись 1950—1980 годов. Каталог. СПб., 1994. С.3.
  • Натюрморт в живописи 1940—1990 годов. Ленинградская школа. Каталог выставки. СПб., 1997. С.3.
  • Связь времен. 1932—1997. Художники — члены Санкт — Петербургского Союза художников России. Каталог выставки. СПб., 1997. С.292.
  • Matthew Cullerne Bown. A Dictionary of Twentieth Century Russian And Soviet Painters. 1900 — 1980s. London, Izomar Limited, 1998.
  • Иванов С. Неизвестный соцреализм. Ленинградская школа. СПБ., НП-Принт, 2007. С.391, 394, 404. ISBN 5-901724-21-6, ISBN 978-5-901724-21-7.
  • Юбилейный Справочник выпускников Санкт-Петербургского академического института живописи, скульптуры и архитектуры имени И. Е. Репина Российской Академии художеств. 1915—2005. СПб., Первоцвет, 2007. С.79.

Արտաքին հղումներ խմբագրել

  • Ռ. Ա. Բախտիյարով. «Վլադիմիր Մալևսկի։ Նկարիչը և նրա ժամանակը».