Վլադիմիր Մալիգին
Վլադիմիր Մալիգին (ռուս.՝ Влади́мир Ардалио́нович Малы́гин, հունիսի 19, 1950), ռուսական դիվանագետ։
Վլադիմիր Մալիգին | |
Կրթություն՝ | Միջազգային հարաբերությունների Մոսկվայի պետական ինստիտուտ |
---|---|
Մասնագիտություն՝ | դիվանագետ |
Ծննդյան օր | հունիսի 19, 1950 (73 տարեկան) |
Պարգևներ |
Կենսագրություն խմբագրել
Ավարտել է ԽՍՀՄ ԱԳՆ Մոսկվայի Միջազգային հարաբերությունների պետական ինստիտուտը (1972) և ԽՍՀՄ ԱԳՆ դիվանագիտական ակադեմիան (1989)։ Տիրապետում է անգլերեն և շվեդերեն լեզուներին։ Դիվանագիտական գործունեությամբ սկսել է զբաղվել 1972 թվականից։
- 1994-1996 թվականներին՝ Կիպրոսի Հանրապետությունում Ռուսաստանի դեսպանատան դեսպանորդ խորհրդական
- 2000-2004 թվականներին՝ դեպարտամենտի տնօրենի տեղակալ, ՌԴ ԱԳՆ գլխավոր քարտուղար։
- 2004-2009 թվականներին՝ Էդինբուրգում (Մեծ Բրիտանիա) Ռուսաստանի գլխավոր հյուպատոս։
- 2009-2012 թվականներին՝ ՌԴ ԱԳՆ անվտանգության դեպարտամենտի տնօրենի տեղակալ։
- 2012-2014 թվականներին՝ Կլայպեդայում (Լիտվ)) Ռուսաստանի գլխավոր հյուպատոս։
- 2014 թվականի հունիսից-դեկտեմբերը՝ Ռուսաստանի ԱԳՆ Երկրորդ եվրոպական դեպարտամենտի փոխտնօրեն։
2014 թվականի դեկտեմբերի 12-ը՝ Մալթայի Հանրապետությունում Ռուսաստանի Դաշնության արտակարգ և լիազոր դեսպան[1]։
Դիվանագիտական աստիճան խմբագրել
Պարգևներ խմբագրել
- «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 2-րդ աստիճանի շքանշանակիր (2010 թվականի հոկտեմբերի 29), Ռուսաստանի Դաշնության արտաքին քաղաքական կուրսի իրականացման գործում ունեցած մեծ ավանդի և երկարամյա բարեխիղճ աշխատանքի, գիտամանկավարժական գործունեության մեջ ունեցած վաստակի և բարձր որակավորում ունեցող կադրերի պատրաստման համար[5]։
- Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարության պատվավոր աշխատակից։
Ծանոթագրություններ խմբագրել
- ↑ Указ Президента Российской Федерации от 12.12.2014 № 763 «О назначении Малыгина В. А. Чрезвычайным и Полномочным Послом Российской Федерации в Республике Мальта»
- ↑ Указ Президента Российской Федерации от 18.09.1996 № 1365 «О присвоении дипломатических рангов»
- ↑ Указ Президента Российской Федерации от 29.12.2000 № 1552 «О присвоении дипломатических рангов»
- ↑ «Указ Президента Российской Федерации от 17.10.2016 № 551 «О присвоении дипломатических рангов»». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ հոկտեմբերի 19-ին. Վերցված է 2019 թ․ մայիսի 22-ին.
- ↑ Указ Президента Российской Федерации от 29.10.2010 № 1303 «О награждении государственными наградами Российской Федерации»