Վլադիմիր Հայրապետյան (տնտեսագետ)

հայ տնտեսագետ
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Վլադիմիր Հայրապետյան (այլ կիրառումներ)
Վիքիպեդիայում կան հոդվածներ Հայրապետյան ազգանունով այլ մարդկանց մասին։

Վլադիմիր Կարապետի Հայրապետյան (1927, սեպտեմբերի 27, Ջուլֆա - 2015, հունվարի 8, Երևան[1]), հայ տնտեսագետ։ Տնտեսական գիտությունների դոկտոր (1983), պրոֆեսոր (1986)։ ՀՀ բարձրագույն դպրոցի վաստակավոր գործիչ (1985

Վլադիմիր Կարապետի Հայրապետյան
Ծնվել է1927, սեպտեմբերի 27
Ջուլֆա
Մահացել է2015, հունվարի 8
Երևան
Մասնագիտությունտնտեսագիտություն
Ալմա մատերԵՊՀ
Գիտական աստիճանտնտեսագիտության դոկտոր
Ինչով է հայտնիարդյունաբերության տեղաբաշխում, արդյունաբերական արտադրության ճյուղային կառուցվածք
Վլադիմիր Հայրապետյանի հուշատախտակը Երևանի Ամիրյան փողոցի 5ա շենքի պատին

Կենսագրություն խմբագրել

Ավարտել է ԵՊՀ միջազգային հարաբերությունների ֆակուլտետը (19501955-2010 թթ. աշխատել է Երևանի Բրյուսովի անվան օտար լեզուների ինստիտուտում, 1971-1997 թթ.՝ քաղաքատնտեսության, 1997-2010 թթ.՝ հասարակագիտության ամբիոնի վարիչ, միաժամանակ, 1974-1978 թթ. և 1982-1984 թթ.՝ ուսումնական աշխատանքների գծով պրոռեկտոր։

Աշխատություններ խմբագրել

Աշխատանքները վերաբերում են արդյունաբերության տեղաբաշխման, արդյունաբերական արտադրության ճյուղային կառուցվածքին և այլ խնդիրների։

Հիշատակ խմբագրել

2015 թվականի մարտի 18-ին Երևանի ավագանու նիստում միաձայն որոշվեց Ամիրյան փողոցի 5ա շենքի պատին տեղադրել Վլադիմիր Հայրապետյանի հուշատախտակը[2]։ Հուշատախտակը տեղադրվեց 2015 թվականի ապրիլի 25-ին։

Ծանոթագրություններ խմբագրել

Այս հոդվածի նախնական տարբերակը կամ նրա մասը վերցված է Հայկական համառոտ հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։