Վիքիպեդիայում կան հոդվածներ Կռոյան ազգանունով այլ մարդկանց մասին։

Վլադիմիր Ներսեսի Կռոյան (1928, Ղարաքիլիսա, Ալեքսանդրապոլի գավառ, Հայկական ԽՍՀ, ԱԽՖՍՀ, ԽՍՀՄ), հայ երաժիշտ, դուդուկահար։

Վլադիմիր Կռոյան
Ծնվել է1928
Ղարաքիլիսա, Ալեքսանդրապոլի գավառ, Հայկական ԽՍՀ, ԱԽՖՍՀ, ԽՍՀՄ
Երկիր ԽՍՀՄ և  Հայաստան
Մասնագիտություներաժիշտ
Գործիքներդուդուկ

Կենսագրություն խմբագրել

Վլադիմիր Կռոյանը ծնվել է 1928 թվականին Կիրովականում (այժմ՝ Վանաձոր)։ Դուդուկ նվագելը սովորել է դուդուկահար Մկրտիչից։ Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին ինքնագործ խմբերի հետ շրջել է Լոռվա գյուղերում և համերգներ տվել։ 1947 թվականից Կիրովականի նորաբաց քաղաքային մշակույթի տան մենակատարն է եղել; Որոշ ժամանակ աշխատել է Հայաստանի ժողովրդական երգի-պարի պետական անսամբլում։ 1949-1959 թվականներին ղեկավարել է Կիրովականի մշակույթի և տրիկոտաժի ֆաբրիկայի երգի-պարի անսամբլները։ Անդրկովկասյան մրցույթի դափնեկիր է։ Դասավանդել է Կիրովականի երաժշտական ուսումնարանում[1]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Անահիտ Կիրակոսյան, Հայ ժողովրդական նվագարանային կատարողական արվեստ, Երևան 2011