Վլադիմիր Կուկուջանով

մեխանիկոս

Վլադիմիր Նիկոլայի Կուկուջանով (հոկտեմբերի 4, 1931(1931-10-04), Բաքու, ԱԽՖՍՀ, ԽՍՀՄ - սեպտեմբերի 27, 2013(2013-09-27)), մեխանիկոս։ Ֆիզիկա-մաթեմատիկական գիտությունների դոկտոր (1981), պրոֆեսոր։ ՌԴ գիտության վաստակավոր գործիչ (1996): ՌԴ բնական ԳԱ թղթակից անդամ (1997)[1]: ՀՀ ԳԱԱ արտասահմանյան անդամ (28.11.2008)[2][3]:

Վլադիմիր Կուկուջանով
Ծնվել էհոկտեմբերի 4, 1931(1931-10-04)
ԾննդավայրԲաքու, ԱԽՖՍՀ, ԽՍՀՄ
Մահացել էսեպտեմբերի 27, 2013(2013-09-27) (81 տարեկան)
Քաղաքացիություն ԽՍՀՄ և  Ռուսաստան
ԿրթությունՄոսկվայի Ֆիզիկատեխնիկական Ինստիտուտ
Կոչումպրոֆեսոր
Գիտական աստիճանֆիզիկամաթեմատիկական գիտությունների դոկտոր (1981)
Մասնագիտությունմեքենագետ
Պարգևներ և
մրցանակներ
ՌԴ գիտության վաստակավոր գործիչ

Նիկոլայ Կուկուջանովի որդին, Սերգեյ Կուկուջանովի եղբայրը։

Կենսագրություն խմբագրել

Վլադիմիր Կուկուջանովը ծնվել է 1931 թվականի հոկտեմբերի 4-ին, Բաքու քաղաքում։ 1955 թվականին ավարտել է Մոսկվայի ֆիզիկատեխնիկական ինստիտուտը։ 1983 թվականից եղել է Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի Մեխանիկայի հիմնախնդիրների ինստիտուտի մաթեմատիկայի մոդելավորման (ձևախախտվող պինդ մարմնի մեխանիկայի) բաժնի վարիչ, գլխավոր գիտաշխատող։ 1982 թվականից միաժամանակ դասախոսել է Մոսկվայի ֆիզտեխնիկական ինստիտուտում[4][5][6]։

Աշխատանքները վերաբերում են ոչ առաձգական միջավայրի դինամիկային, ձևախախտվող պինդ մարմնի մեխանիկայում՝ թվային մոդելավորմանը, նյութերի պլաստիկական հատկությունների վրա իմպուլսային էլեկտրամագնիսական դաշտերի ազդեցության տեսական և փորձարարական հետազոտություններին[1][7][8]։

Անդամակցություն խմբագրել

  • Տեսական և կիրառական մեխանիկայի ազգային կոմիտեի անդամ (1980):
  • Համակարգչային մեխանիկայի միջազգային ընկերության գործադիր կոմիտեի անդամ (1983):
  • Տեսական և կիրառական մեխանիկայի Ռուսաստանի ազգային կոմիտեի անդամ (1987):

Պարգևներ խմբագրել

  • ԽՍՀՄ Նախարարների խորհրդի մրցանակ (1990):

Երկեր խմբագրել

  • Разностные методы решения задач механики деформируемых тел: Учеб. пособие / В. Н. Кукуджанов, Моск. физ.-техн. ин-т 122, [1] с. граф. 20 см М. МФТИ 1992.
  • Численное решение пространственных динамических задач для осесимметричных упругопластических тел / А. С. Зеленский, В. Н. Кукуджанов, 40 с., М. ИПМ 1989.
  • Численные методы решения нелинейных задач механики деформируемого твердого тела: Учеб. пособие / В. Н. Кукуджанов, Моск. физ.-техн. ин-т 95 с., М. МФТИ 1990.

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 «Кукуджанов, Владимир Николаевич». HAYRENIQ - Армянский информационно-позновательный портал (անգլերեն). Վերցված է 2019 թ․ հուլիսի 11-ին.
  2. «ՀՀ գիտությունների ազգային ակադեմիա». www.sci.am. Վերցված է 2019 թ․ հուլիսի 11-ին.
  3. «ՀՀ գիտությունների ազգային ակադեմիա». www.sci.am. Վերցված է 2019 թ․ հուլիսի 11-ին.
  4. Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր առաջին, Երևան, 2005։
  5. «В.Н.Кукуджанов - краткая биография». ipmnet.ru. Վերցված է 2019 թ․ հուլիսի 11-ին.
  6. «К ВОСЬМИДЕСЯТИЛЕТИЮ СО ДНЯ РОЖДЕНИЯ В.Н. КУКУДЖАНОВА». Известия Российской академии наук. Механика твердого тела (6). 2011. ISSN 0572-3299.
  7. «Кукуджанов Владимир Николаевич — МФТИ». mipt.ru. Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ հուլիսի 11-ին. Վերցված է 2019 թ․ հուլիսի 11-ին.
  8. «Персоналии: Кукуджанов Владимир Николаевич». www.mathnet.ru. Վերցված է 2019 թ․ հուլիսի 11-ին.