Վլադիմիր Կոտենյով
ռուս դիվանագետ
Վլադիմիր Կոտենյով (ռուս.՝ Влади́мир Влади́мирович Котенёв, հուլիսի 18, 1957, Մոսկվա, ԽՍՀՄ), խորհրդային և ռուս դիվանագետ։ Արտակարգ և լիազոր դեսպան[1]։
Վլադիմիր Կոտենյով | |
Կրթություն՝ | Միջազգային հարաբերությունների Մոսկվայի պետական ինստիտուտ |
---|---|
Մասնագիտություն՝ | դիվանագետ |
Ծննդյան օր | հուլիսի 18, 1957 (66 տարեկան) |
Ծննդավայր | Մոսկվա, ԽՍՀՄ |
Քաղաքացիություն | Ռուսաստան |
Պարգևներ |
Կենսագրություն խմբագրել
1979 թվականին ավարտել է ԽՍՀՄ արտաքին գործերի նախարարության Մոսկվայի Լոմոնոսովի անվան պետական համալսարանը։
1979 թվականից զբաղվում է դիվանագիտական գործունեությամբ։
Աշխատել է ԳԴՀ-ում, Ավստրիայում և Շվեյցարիայում ԽՍՀՄ դեսպանություններում, Արևմտյան Բեռլինում ԽՍՀՄ գլխավոր հյուպատոսությունում։
- 2001 թվականից մինչև 2004 թվականը եղել է Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարության հյուպատոսական ծառայության դեպարտամենտի տնօրեն։
- 2004 թվականի փետրվարի 25-ից մինչև 2010 թվականի հունիսի 21-ը Գերմանիայի ֆեդերատիվ հանրապետությունում եղել է Ռուսաստանի Դաշնության արտակարգ և լիազոր դեսպան։
Անձնական կյանք խմբագրել
Ամուսնացած է, ունի երկու որդի։
Դիվանագիտական աստիճան խմբագրել
- Արտակարգ և լիազոր դեսպան (2006 թվականի հուլիսի 25)