Վլադիմիր Կարպենկո
Վլադիմիր Վասիլևիչ Կարպենկո (ռուս.՝ Владимир Васильевич Карпенко, փետրվարի 19, 1926[1], Զիմովնիկի, Salsk Okrug, Հյուսիսկովկասյան երկրամաս, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ - մայիսի 1, 2005[1], Վոլգոդոնսկ, Ռոստովի մարզ, Ռուսաստան), ռուս խորհրդային գրող։ 1962 թվականից ԽՍՀՄ Գրողների միության անդամ։
Վլադիմիր Կարպենկո ռուս.՝ Владимир Васильевич Карпенко | |
---|---|
Ծնվել է | փետրվարի 19, 1926[1] |
Ծննդավայր | Զիմովնիկի, Salsk Okrug, Հյուսիսկովկասյան երկրամաս, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ |
Վախճանվել է | մայիսի 1, 2005[1] (79 տարեկան) |
Վախճանի վայր | Վոլգոդոնսկ, Ռոստովի մարզ, Ռուսաստան |
Մասնագիտություն | արձակագիր |
Լեզու | ռուսերեն[2] |
Քաղաքացիություն | ԽՍՀՄ[2] և Ռուսաստան[2] |
Կրթություն | Մաքսիմ Գորկու անվան գրականության ինստիտուտ և Ռոստովի գեղարվեստի ուսումնարան |
Անդամակցություն | ԽՍՀՄ Գրողների միություն |
Պարգևներ |
Կենսագրություն խմբագրել
Վլադիմիր Կարպենկոն ծնվել է 1926 թվականի փետրվարի 19-ին Ռոստովի մարզի Զիմովնիկի շրջանի Զիմովնիկի ավանում՝ կոշկակարի ընտանիքում։
1943 թվականի ապրիլից մինչև 1944 թվականի ապրիլը որպես զենիթային զորքերի հրամանատար կռվել է Կենտրոնական ճակատում։ Վիրավորվել է։
Հոսպիտալից հետո շարունակել է կրթությունը 9-րդ դասարանում՝ Զիմովնիկիում։ Հենց այստեղ էլ գրել է իր անդրանիկ վեպը՝ «Աշնանախոտը», որն ավելի ուշ դիպլոմային աշխատանքը դարձավ և հրապարակվեց։
1948-53 թվականներին սովորել է Մ. Բ. Գրեկովի անվան Ռոստովի գեղարվեստի ուսումնարանում։
1953 թվականից որպես նկարչության և գծագրության ուսուցիչ է աշխատել Աստրախանի տեխնիկումներում և միջնակարգ դպրոցում։
1954-60 թվականներին սովորել է Մաքսիմ Գորկու անվան գրականության ինստիտուտում։
1962 թվականին հրավիրվել է Խորհրդային Միության կոմունիստական կուսակցության Աստրախանի կոմիտե՝ որպես տպագրության ու մշակույթի հրահանգիչ։ Նույն թվականից ԽՍՀՄ Գրողների միության անդամ է։
1971 թվականին ԽՍՀՄ Ներքին գործերի նախարարության կողմից կանչվել է Մոսկվա՝ որպես տպագրության խորհրդատու։
1981 թվականին վերադարձել է Ռոստովի մարզ ու և ապրել Վոլգոդոնսկ քաղաքում
Պարգևներ խմբագրել
- Հայրենական պատերազմի 1-ին աստիճանի շքանշան
Հիշատակ խմբագրել
Մատենագրություն խմբագրել
- «Աշնանախոտ»՝ Աստրախան, 1963
- «Աշնանախոտ»՝ Մոսկվա, 1965
- «Աշնանախոտ»՝ Վոլգոգրադ, 1967
- «Ամպերը գնում են դեպի քամին»՝ Սարատով, 1972
- «Աշնանախոտ»՝ Սարատով, 1973
- «Շչորս»՝ Մոսկվա, 1974
- «Աշնանախոտ»՝ Մոսկվա, 1976
- «Կոմկոր Դումենկո»՝ Սարատով, 1976
- «Ամպերը գնում են դեպի քամին»՝ Մոսկվա, 1977
- «Կարմիր գեներալը»՝ Մոսկվա, 1978
- «Վախճան»՝ Մոսկվա, 1984
- «Ամպերը գնում են դեպի քամին»՝ Դոնի Ռոստով, 1977
- «Կարմիր գեներալը»՝ Մոսկվա, 1991
- «Ամպերը գնում են դեպի քամին»՝ Մոսկվա, 1991
- «Վրանգելը Ղրիմում»՝ Մոսկվա, 1995
Ծանոթագրություններ խմբագրել
- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 WorldCat Entities — OCLC, Inc., 2022.
- ↑ 2,0 2,1 2,2 Record #73730371 // Միջազգային նույնականացման վիրտուալ նիշք(բազմ․) — [Dublin, Ohio]: OCLC, 2003.
- ↑ Память народа (ռուս.) — 2015.
- ↑ «ЦБС Волгодонска». Արխիվացված է օրիգինալից 2021 թ․ մարտի 4-ին. Վերցված է 2019 թ․ սեպտեմբերի 6-ին.
- ↑ Информационный портал «Литературные новости»