Վլադիմիր Միխայիլի Թաթոսով (ռուս.՝ Влади́мир Миха́йлович Тато́сов, մայիսի 10, 1926(1926-05-10), Մոսկվա, ԽՍՀՄ - դեկտեմբերի 24, 2021(2021-12-24), Սանկտ Պետերբուրգ, Ռուսաստան), խորհրդային և ռուսական թատրոնի ու կինոյի հայազգի դերասան, ՌԽՖՍՀ ժողովրդական արտիստ (1991)[1]։

Վլադիմիր Թաթոսով
Ծնվել էմայիսի 10, 1926(1926-05-10)
ԾննդավայրՄոսկվա, ԽՍՀՄ
Մահացել էդեկտեմբերի 24, 2021(2021-12-24) (95 տարեկան)
Մահվան վայրՍանկտ Պետերբուրգ, Ռուսաստան
Քաղաքացիություն ԽՍՀՄ և  Ռուսաստան
Մասնագիտությունդերասան
Պարգևներ և մրցանակներ
ՌԽՖՍՀ ժողովրդական արտիստ և ՌԽՖՍՀ վաստակավոր արտիստ

Կենսագրություն խմբագրել

Վլադիմիր Թաթոսովը ծնվել է 1926 թվականի մայիսի 10-ին Մոսկվայում, հայկական ընտանիքում։ Մանկությունն անցկացրել է Բաքվում[2]։ 1941 թվականին ընդունվել է Սվերդլովսկ քաղաքի ռազմաօդային ուժերի հատուկ դպրոցը, որտեղ սովորել է մոտ երկու տարի։ Մասնակցել է կուրսանտների սիրողական ներկայացումներին։ Հատուկ դպրոցի կոմիսարը, տեսնելով նրան բեմում, խորհուրդ է տվել ընդունվել թատերական ուսումնարան։ Նա ընդունվել է Սվերդլովսկի թատերական ուսումնարանի երկրորդ կուրս[3]։

1946 թվականին ավարտել է Սվերդլովսկի դրամատիկական թատրոնի թատերական ստուդիան։ 1947 թվականին ընդունվել է Լենինգրադի կոմեդիայի թատրոնի թատերախումբ, որոշ ժամանակ անց տեղափոխվել է Լենինգրադի Լենինյան կոմերիտմիության անվան պետական թատրոն։ 1963 թվականին դարձել է Ակադեմիական դրամատիկական մեծ թատրոնի դերասան։ 1971 թվականին տեղափոխվել է «Լենֆիլմ» կինոստուդիա։ 1993 թվականին կրկին դարձել է Սանկտ Պետերբուրգի Ն. Պ. Ակիմովի անվան կոմեդիայի թատրոնի դերասան[4]։

Կինոյում նա նկարահանվել է բազմաթիվ ֆիլմերում՝ «Հուլիսի վեցը», «Ինժեներ Գարինի կործանումը», «Ծղոտե գլխարկ», «Շեռլոկ Հոլմսի և բժիշկ Վաթսոնի արկածները», «Գոբսեկ», «Ազգային անվտանգության գործակալ», «Բանդիտական Պետերբուրգ» և շատ ուրիշներ։

Հնչյունավորել է բազմաթիվ ֆիլմեր, այդ թվում՝ «Ինչպես դառնալ աստղ»[5], «Հանգար 18», «Առանց խուճապի, մայոր Կարդոշ», «Վաբանկ-2, կամ Պատասխան հարված»։

2005 թվականին լույս է տեսել նրա «Իսկ ես ուզում եմ թռչել» ինքնակենսագրական գիրքը[6][7]։

2014 թվականին նկարահանվել է Ալեքսանդր Երյոմինի «Վլադիմիր Թաթոսով։ Թռիչք դեպի հավերժություն» վավերագրական ֆիլմը[8]։

Վլադիմիր Թաթոսովն ապրել է կոմպոզիտոր Միխայիլ Գլինկայի բնակարանում[9]։

Վերջին տարիներին պայքարել է քաղցկեղի դեմ։ 2021 թվականի դեկտեմբերին նա հոսպիտալացվել է[10]։ Մահացել է 2021 թվականի դեկտեմբերի 24-ին 96 տարեկան հասակում Սանկտ Պետերբուրգում[11]։ Թաղվել է դեկտեմբերի 29-ին Սմոլենսկի ուղղափառ գերեզմանատանը (Կիևյան արահետ)[12]։

Անձնական կյանք խմբագրել

Վլադիմիր Թաթոսովն ապրել է կոմպոզիտոր Միխայիլ Գլինկայի բնակարանում[9]։

Կնոջ անունը Լիդիա էր, որի հետ Վլադիմիր Թաթոսովն ամուսնացել է երկու անգամ[13]։

Կյանքի վերջին տարիներին Թաթոսովն ապրել է Սանկտ Պետերբուրգի իր բնակարանում շան՝ Տոտոշկայի հետ[13]։

Կոչումներ խմբագրել

Ստեղծագործական կյանք խմբագրել

Դերերը թատրոնում խմբագրել

Ֆիլմ-ներկայացումներ խմբագրել

  • 1986-1987՝ Ֆիլոֆեյ կատվի պատմությունները - Ֆիլոֆեյ կատու

Ֆիլմագրություն խմբագրել

  • 1954՝ Մեծ ընտանիք - ֆոտոթղթակից
  • 1958՝ Հոկտեմբերի օրերին - էսէռ Գոց, ԽՍՀՄ Կենտգործկոմի նախագահի տեղակալ
  • 1958՝ Կոչուբեյ - Եզրային
  • 1960՝ Կանոներսկիի տղաներ - լուսանկարիչ
  • 1961՝ Տասներկու ուղեկիցներ - Ժորա
  • 1963՝ Երկնագույն ճրագ-1963 - մասնակցել է «Քաղաքը քնում է» մասում Անատոլի Մինթսի հետ
  • 1963՝ Ճանապարհ դեպի կրկես - Խաչյան, ռեժիսորի օգնական
  • 1965՝ «Ավրորայի» համազարկը - Յակով Սվերդլով
  • 1965՝ Առաջին այցելուն - հանձնակատար
  • 1965՝ Երջանկության խոստումը
  • 1965՝ Հռոմեական պատմություններ - խարդախ
  • 1966՝ Այսօր՝ նոր ատրակցիոն - ձիեր վարժեցնող
  • 1966՝ Մսյո Ժակը և ուրիշները - մսյո Ժակ
  • 1967՝ Տատյանայի օր - Յակով Սվերդլով
  • 1968՝ Ներխուժում - Իմերցակի, թղթախաղային խարդախ
  • 1968՝ Սնանկություն - Էվանս, Ֆորդի հիմնադրամի ներկայացուցիչ
  • 1968՝ Հուլիսի վեցը - Համառուսաստանյան կենտրոնական գործադիր կոմիտեի նախագահ Յակով Սվերդլով
  • 1968՝ Վալենտին Կատաևի հումորեսկներ - ծովի բնակիչներ
  • 1968՝ Երջանիկ գտածոների ժամանակը - Խարլամպի Դիոգենովիչ, մաթեմատիկայի ուսուցիչ
  • 1969՝ Վազիր-Մուխթարի մահը - Կոմս Նեսելրոդե, արտաքին գործերի նախարար
  • 1970՝ Առաքելություն Քաբուլում - Աֆղանստանի դեսպանության քարտուղար (տիտրերում նշված չէ)
  • 1970՝ Ողջույն, Մարիա - Իգնասիո Մուրիես
  • 1970՝ Գնացք դեպի վաղը - Յակով Սվերդլով
  • 1970՝ Հավերժության սուրհանդակներ - Յակով Միխայլովիչ Սվերդլով
  • 1970՝ Կոցյուբինսկիների ընտանիք - Յակով Միխայլովիչ Սվերդլով
  • 1970՝ Ռուսաստանի սիրտը - Յակով Միխայլովիչ Սվերդլով / Օսիպ Մինոր, Մոսկվայի քաղաքային դումայի նախագահ, էսէռ
  • 1971՝ Սև պաքսիմատ (ԽՍՀՄ - ԳԴՀՅակով Սվերդլով
  • 1972՝ Մարտ հաղթանակից հետո - Գիբերտի, գեներալ Սմայլի օգնական
  • 1972՝ Գրոսմայստեր - միաժամանակյա խաղաշարի կազմակերպիչ
  • 1973՝ Կամոյի վերջին սխրանքը - Չեկայի աշխատակից, դիմավորում էր Սոֆյային կայարանում (տիտրերում նշված չէ)
  • 1973՝ Հարսանիք (ԽՍՀՄ - Հարավսլավիա)
  • 1973՝ Ինժեներ Գարինի կործանումը - Ստանիսլավ Տիկլինսկի
  • 1973՝ Կոտրված պայտ - մաքսանենգ «ադմիրալ»
  • 1974՝ Ծանրոց Սվետլանայի համար - Սերգեյ Միխայլովիչ Կուլագին
  • 1974՝ Քսենյան` Ֆեոդորի սիրելի կինը - Կոնդրատև
  • 1974՝ Ծղոտե գլխարկը՝ Ֆելիքս, Ֆադինարի ծառան
  • 1975՝ Վստահություն - Յակով Միխայլովիչ Սվերդլով
  • 1975՝ Սեր առաջին հայացքից - հարևան Աշոտ
  • 1976՝ Կախարդական շրջան - Սամարին, կրկեսի տնօրեն
  • 1978՝ Բերկուտի վերջին տարին - Ժարկով, շրջանային ոստիկանապետ
  • 1978՝ Ուշ հանդիպում - Վասիլի Միխայլովիչ, Բասալաևի գործընկեր
  • 1979՝ Ընդհատված սերենադ - Տագիև
  • 1979՝ Շահութաբեր պայմանագիր - Իլյա Նիկոլաևիչ Տերենտև, մատակարար
  • 1980՝ Կարլ Մարքս։ Երիտասարդ տարիներ - Էդուարդ Բերնշտեյն
  • 1980՝ «Ահաբեկչություն» գործողության փլուզում - Սիդնեյ Ռեյլի
  • 1980՝ Առեղծվածային ծերունին - մատուցող Շեստյորկին
  • 1982՝ Նավի ժամացույցի առեղծվածը - Սեմյոն «Կոզյոլ»
  • 1983՝ Ես քեզ երբեք չեմ մոռանա - Հակոբյան Սուրեն Գեորգիևիչ, ռազմական վիրաբույժ, Երևանի բժշկական ինստիտուտի պրոֆեսոր
  • 1984՝ Առանց ընտանիքի - անպիտան վաճառող
  • 1984՝ Ճանապարհ դեպի երկինք (կարճամետրաժ) - Խոսրով
  • 1984՝ Միայնակ գործարարի շահումը - Կայետանո
  • 1986՝ Յագուար - գնդապետ, ռազմական ուսումնարանի պետ
  • 1986՝ Շեռլոկ Հոլմսի և դոկտոր Վաթսոնի արկածները. քսաներորդ դարը սկսվում է - բարոն ֆոն Հըռլինգ
  • 1987՝ Ձեր հատուկ թղթակիցը - Բադյա Սամոիլե
  • 1987՝ Գոբսեկ - Գոբսեկ
  • 1988՝ Քառասուներորդ օրը - Յակով Դավիդովիչ, զոհվածի ընկերը (տիտրերում՝ Թոթոսով)
  • 1988՝ Բիլիարդի մեկ թիմի պատմություն - Դոն Չեզարե, բարի սեփականատեր
  • 1989՝ Վառ անհատականություն - գանձապահ-հաշվապահ
  • 1990՝ Կալանատուն - Կացուբա պապ, ծեր դերձակ
  • 1991՝ Լորդ Արթուրի հանցագործությունը - Չիչեսթերի դեկան
  • 1991՝ Ում համար է լացում բանտը... - Պուդով
  • 1991՝ Եվ գրողը մեզ տանի - գյուտարար
  • 1993՝ Գաղտնի էշելոն՝ տարեց վրացի
  • 1993՝ «Ֆելիքս» դետեկտիվ բյուրո
  • 1994՝ Ծովահենների կայսրություն - ֆրանսիացի կապիտան Ժերար
  • 1996` Սպի։ Մահափորձ Պինոչետի dem - Դոն Խոակին
  • 1997` Ռիչարդի, Միլորդի և Հրեղեն թռչունի պատմությունը - «Աղդամի» գնորդ
  • 1997՝ Թիլի մասին լեգենդը
  • 1998՝ Ազգային անվտանգության գործակալ-1 - Ասլանով, ցեղապետ («Ժառանգը» սերիայում)
  • 2000՝ Հուշեր Շեռլոկ Հոլմսի մասին - բարոն ֆոն Հյոռլինգ
  • 2001՝ Բանդիտական Պետերբուրգ-3 - Մոիսեյ Լազարևիչ Գուտման, հաշվապահ և գործարար
  • 2002՝ Վատ սովորություն - Վալերիան Մակարովիչ, տոմսեր ճարող առաքիչ
  • 2003՝ Մահացու ուժ-5 (Անոմալ գոտի, ֆիլմ 3) - Տարելկա պապիկ
  • 2003՝ Կոտրված լապտերների փողոցներ-5 (Օրվա հերոս, 8-րդ սերիա) - Իգոր Պետրովիչ
  • 2004՝ Կոտրված լապտերների փողոցներ-6 (Դուպլետ, 5-րդ) - Պավել Բորիսով
  • 2005՝ Պորուչիկ Ռժևսկու իրական պատմությունը - Մոդեստ Պորֆիրևիչ
  • 2006՝ Երազ - Ջանգահիր
  • 2006՝ Երջանկության թռչուն - ծերուկ
  • 2018՝ Սոլո - Նեչաև

Հնչյունավորում խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 Указ Президиума Верховного Совета РСФСР от 18 марта 1991 года «О присвоении почётного звания „Народный артист РСФСР“ Татосову В. М.»
  2. Владимир Татосов живёт в квартире великого Глинки, 25.11.2004 «Комсомольская правда»
  3. Карина Бржезинская, Петербургский театральный журнал n°11 1996 (11.02.1996). «ВЛАДИМИР ТАТОСОВ: «НИКОГДА НЕ ПРЯЧЬТЕСЬ ЗА ШИРМУ!»». ptj.spb.ru. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ սեպտեմբերի 23-ին. Վերցված է 2016 թ․ սեպտեմբերի 22-ին.{{cite web}}: CS1 սպաս․ թվային անուններ: authors list (link)
  4. «Умер актер Владимир Татосов». ТАСС. Վերցված է 2021 թ․ դեկտեմբերի 25-ին.
  5. «Владимир Татосов : Никогда не прячься за ширмой». Петербургский театральный журнал, Numéros 11 à 16. 1996. Վերցված է 1996-ին. {{cite web}}: Check |archiveurl= value (օգնություն)
  6. Екатерина Омецинская (20.04.2016). «Окрыленный талантом». n-teatral.ru. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ սեպտեմբերի 23-ին. Վերցված է 2016 թ․ սեպտեմբերի 22-ին.
  7. Владимир Татосов (2005). «А мне летать охота--». Русская коллекция. Վերցված է 2019-ին. {{cite web}}: Check |archiveurl= value (օգնություն)
  8. «Владимир Татосов. Полёт к вечности, 2014». Кинопоиск. Վերցված է 2022 թ․ հունիսի 19-ին.
  9. 9,0 9,1 «Владимир Татосов живет в квартире великого Глинки». spb.kp.ru (ռուսերեն). 2004 թ․ նոյեմբերի 25. Վերցված է 2022 թ․ հունիսի 19-ին.
  10. ««Его заразили COVID»: умер народный артист России Владимир Татосов» (ռուսերեն). news.ru. 2021 թ․ դեկտեմբերի 24. Վերցված է 2021 թ․ դեկտեմբերի 24-ին.
  11. «Умер сыгравший в «Шерлоке Холмсе» народный артист России Владимир Татосов» (ռուսերեն). 2021 թ․ դեկտեմբերի 24. Վերցված է 2021 թ․ դեկտեմբերի 24-ին.
  12. «Персональный сайт - Татосов Владимир Михайлович». akterruss.ucoz.net. Վերցված է 2021 թ․ դեկտեմբերի 29-ին.
  13. 13,0 13,1 «Владимир Татосов». 24SMI (ռուսերեն). Վերցված է 2022 թ․ հունիսի 19-ին.