Վլադիմիր Զաեմսկի
Վլադիմիր Զաեմսկի (ռուս.՝ Владимир Фёдорович Заемский, հունիսի 12, 1952), ռուսական դիվանագետ։
Վլադիմիր Զաեմսկի | |
Կրթություն՝ | Միջազգային հարաբերությունների Մոսկվայի պետական ինստիտուտ |
---|---|
Գիտական աստիճան՝ | քաղաքագիտության դոկտոր |
Մասնագիտություն՝ | դիվանագետ և քաղաքական գործիչ |
Ծննդյան օր | հունիսի 12, 1952 (71 տարեկան) |
Պարգևներ |
Կենսագրություն խմբագրել
Ավարտել է ԽՍՀՄ ԱԳՆ Մոսկվայի միջազգային հարաբերությունների պետական ինստիտուտը (1974)։ Քաղաքական գիտությունների դոկտոր (2009)։ Դիվանագիտական գործունեությամբ սկսել է զբաղվել 1974 թվականից։
- 1974-1976 թվականներին՝ Կոստա Ռիկայում ԽՍՀՄ դեսպանատան թարգմանիչ։
- 1976-1979 թվականներին՝ Վենեսուելայում ԽՍՀՄ դեսպանատան կցորդ։
- 1980-1981 թվականներին՝ ԽՍՀՄ ԱԳՆ Լատինական Ամերիկայի դեպարտամենտի կցորդ։
- 1981-1986 թվականներին՝ Մեքսիկայում ԽՍՀՄ դեսպանատան երկրորդ քարտուղար։
- 1986-1989 թվականներին՝ ԽՍՀՄ ԱԳՆ միջազգային կազմակերպությունների դեպարտամենտի առաջին քարտուղար։
- 1989-1994 թվականներին՝ ԱՄՆ-ում ԽՍՀՄ դեսպանատան լատինաամերիկյան խմբի ղեկավար (1991 թվականից՝ Ռուսաստան), ԱՊԿ-ին կից մշտական դիտորդի տեղակալ։
- 1994-1996 թվականներին՝ Ռուսաստանի արտաքին գործերի նախարարի առաջին տեղակալ Ի. Իվանովի քարտուղարության խորհրդական։
- 1996-1998 թվականներին՝ Ռուսաստանի ԱԳՆ միջազգային կազմակերպությունների վարչության բաժնի պետ։
- 1998-2002 թվականներին՝ Նյու Յորքում ՄԱԿ-ին առընթեր Ռուսաստանի մշտական ներկայացուցչության ավագ խորհրդական։
- 2002-2004 թվականներին՝ Ռուսաստանի ԱԳՆ Հյուսիսային Ամերիկայի դեպարտամենտի փոխտնօրեն։
- 2004-2009 թվականներին՝ ՌԴ ԱԳՆ միջազգային կազմակերպությունների դեպարտամենտի փոխտնօրեն։
2009 թվականի հունիսի 23-ից՝ Վենեսուելայում Ռուսաստանի Դաշնության արտակարգ և լիազոր դեսպան[1]։
2009 թվականի հուլիսի 14-ից՝ Հայիթի Հանրապետությունում Ռուսաստանի Դաշնության արտակարգ և լիազոր դեսպան՝ համատեղության կարգով։
2009 թվականի հուլիսի 23-ից՝ Դոմինիկյան Հանրապետությունում Ռուսաստանի Դաշնության արտակարգ և լիազոր դեսպան՝ համատեղության կարգով[2]։
Ամուսնացած է։ Ունի երկու դուստր։
Պարգևներ խմբագրել
- «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 2-րդ աստիճանի շքանշանակիր (2017 թվականի դեկտեմբերի 26)՝ Ռուսաստանի Դաշնության արտաքին քաղաքական կուրսի իրականացման գործում ունեցած մեծ ավանդի և երկարամյա դիվանագիտական ծառայության համար[3]։
- Ռուսաստանի Դաշնության նախագահի շնորհակալությունը (2005 թվականի փետրվարի 19)՝ Ռուսաստանի Դաշնության արտաքին քաղաքական կուրսի իրականացման գործում ունեցած վաստակի համար[4]։
Դիվանագիտական աստիճան խմբագրել
Գրություններ խմբագրել
- «ՄԱԿ-ը և խաղաղապահությունը» — Մոսկվա։ Միջազգային հարաբերություններ, 2008. — ISBN 978-5-7133-1308-1
- «Ում է պետք ՄԱԿ-ի բարեփոխումը» — Մոսկվա։ Միջազգային հարաբերություններ, 2010. — ISBN 978-5-7133-1389-0
Ծանոթագրություններ խմբագրել
- ↑ «Указ Президента Российской Федерации от 23.06.2009 № 714 «О назначении Заемского В.Ф. Чрезвычайным и Полномочным Послом Российской Федерации в Боливарианской Республике Венесуэла»». Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հուլիսի 23-ին. Վերցված է 2019 թ․ մայիսի 13-ին.
- ↑ «Указ Президента Российской Федерации от 23.07.2009 № 848 «О назначении Заемского В.Ф. Чрезвычайным и Полномочным Послом Российской Федерации в Доминиканской Республике по совместительству»». Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հուլիսի 23-ին. Վերցված է 2019 թ․ մայիսի 13-ին.
- ↑ «Указ Президента Российской Федерации от 26 декабря 2017 года № 627 «О награждении государственными наградами Российской Федерации»». Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ դեկտեմբերի 22-ին. Վերցված է 2019 թ․ մայիսի 13-ին.
- ↑ Распоряжение Президента Российской Федерации от 19.02.2005 г. № 64-рп "О поощрении сотрудников Министерства иностранных дел Российской Федерации"
- ↑ Указ Президента Российской Федерации от 28.12.2004 г. № 1624 "О присвоении дипломатического ранга"
- ↑ Указ Президента Российской Федерации от 07.11.2012 г. № 1502 "О присвоении дипломатических рангов"
- ↑ Указ Президента Российской Федерации от 08.07.2016 № 328 "О присвоении дипломатических рангов"